
Արդէն 26 տարիէ ի վեր, Նիւ Եորքի Սրբոց Նահատակաց ամենօրեայ վարժարանը կազմակերպում է տարեկան գիտական շաբաթ, որին մասնակցում են վարժարանի տարբեր դասարանի սաները: Անոնք ցուցադրութեամբ ներկայացնում են իրենց աշխատանքները, ուր ընդգրկուած են` կենդանական եւ բուսական աշխարհի, ծովային բազմազան կենդանիների, ինչպէս նաեւ մարդու կեանքի զարգացման եւ այլ հետաքրքիր թեմաներ:
Գիտական շաբաթին իրենց մասնակցութիւն էին բերել նաեւ մրցանքի յանձնախումբի անդամները` ամերիկահայ համայնքի ճանաչուած ճարտարապետ-գիտնականներ` Վահան Թանալը, Արամ Սեթեանը, Յովհաննէս Մարտիրոսեանը եւ նոյն վարժարանի նախկին սան` Շանթ Բաբումեանը: Գիտական շաբաթի աւարտից կատարուեցաւ մրցանակի բաշխում:
Առաջին երեք մրցանակներին արժանացան` Մարգարիտ Սաքարը, Հայկ Փիրմազատեանը եւ Օլիվիա Նէօսիսեանը: Գիտական շաբաթի միւս մասնակիցները արժանացան գովասանագրերի: Օրուայ հանդիսութեանը մասնակցում էին նաեւ վարժարանի սաների ծնողներն ու մանկավարժական անձնակազմը:
Այս տարուայ գիտական շաբաթը, որը տեղի ունեցաւ Մարտ 13-ին` նուիրուած էր հայ անուանի գիտնականներ` Ալպերթ Քափիկեանի եւ Գրիգոր Գիւլզադեանի յիշատակին:
Լուսանկարները` հեղինակի
ՌՈՊԵՐԹ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ