Նիւ Եորքի Սրբոց Նահատակաց Ազգային վարժարան.- ՏՆՕՐՀՆԷՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ

0 0
Read Time:57 Second

P16A ՌՈՊԵՐԹ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ
Նիւ Եորք
Լուսանկարները` հեղինակի

P16HP16C
Ամէն տարի, Նոր Տարուայ եւ Սուրբ Ծննդեան օրերին, Ա.Մ.Ն. Արեւելեան Թեմի Առաջնորդ` Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամեանը այցելութեան է գալիս Նիւ Եորքի Սրբոց Նահատակաց Ազգային վարժարան, որտեղ մեծ հանդիսութեամբ տեղի է ունենում Տնօրհնէքի արարողութիւն:
Տնօրհնէքի համար անենակարեւոր նիւթերն են ` Հացը, Ջուրը եւ Աղը: Սրանցից իւրաքանչիւրը ունի իր խորհուրդը: Հացը` որպէս Յիսուսի մարմին, Ջուրը` մկրտութիւն ․ Աղը ` Երկրի համը: Սրբազանին ներկայացուեց նաեւ Նոր Տարուայ եւ Սուրբ Ծննդեան տօնական հանդէսը, որտեղ տարբեր դասարանների աշակերտների կատարմամբ հնչեցին խմբակային երգեր` «Ճրագալոյս», «Ձեզի Մեզի Մեծ Աւետիս», այլ տօնական երգեր , արտասանութիւն եւ պար: P16GP16F
Աւանդական Տնօրհնէքի արարողութիւնից յետոյ, Սրբազանը մի շարք հարցեր տուեց աշակերտներին, որոնք մեծ հետաքրքրութեամբ պատասխանեցին: Հանդէսի ժամանակ մի խումբ երեխաներ իրենց ձեռքի աշխատանքները նուիրեցին Սրբազանին : Այսօրուայ արարողութեանը մասնակցում էին երեք սարկաւագներ, որոնցից մէկը` Գրիգոր Ղազարեանը նոյն վարժարանի շրջանաւարտներից է:
Հանդէսի վերջում Սրբազան Հայրը վարժարանի բոլոր աշակերտներին նուիրեց փոքրիկ փայտէ խաչերը, որը օրհնուած էին Սուրբ էջմիածինում: P16EP16D
Հանդէսին ներկայ էր նաեւ Սրբոց Նահատակաց եկեղեցու հովիւ, Արժ․Տէր Աբրահամ Քհնյ․Մալխասեանը :
Սրբազանը իր գոհունակութիւնն ու շնորհակալութիւնը յայտնեց Ազգային Վարժարանի տնօրէնուհի Զարմինէ Պօղոսեանին, որի անմիջական ղեկավարութեամբ կազնակերպուել էր այս գեղեցիկ միջոցառումը :
Վերջում տեղի ունեցաւ հիւրասիրութիւն, որտեղ շրջանաւարտերի հետ միասին մասնակցեց նաեւ Առաջնորդը:

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles