Նիւ Եորքի Սրբոց Նահատակաց Ազգային վարժարան.- ԺԱՌԱՆԳՈՒԹԵԱՆ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՀԱՅԱՍՏԱԻ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ

0 0
Read Time:1 Minute, 13 Second

9

ՌՈՊԵՐԹ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ
ՆԻՒ ԵՈՐՔ
Լուսանկարները` հեղինակի

Մայիս 16-ին, Նիւ Եորքի Սրբոց Նահատակաց Ազգային վարժարանի «Գալուստեան» սրահում տեղի ունեցաւ երաժշտական երեկոյ` նուիրուած Հայաստանի անկախութեան: Դրօշակների ներս բերման արարողութիւնից յետոյ, հնչեցին Ա.Մ.Ն.-ի եւ Հայաստանի օրհներգները:
Ներկաներին բարի գարի գալուստի խօսք ասաց Վարժարանի տնօրէնուհի Զարմինէ Պողոսեանը: 18
Համերգից առաջ ներկաներին իր ողջոյնի խօսքն ասաց այս տարուայ շրջանաւարտ` Շանթ Ինճոյեանը, որ 2016-ի շրջանաւարտական դասարանի անունով, բարի գալուստ մաղթեց: «Այսօրուայ մեր հանդէսը կը նուիրենք Հայաստանի անկախութեան, եւ մասնաւորաբար Արցախի հերոսներին, որոնք Ապրիլ 4-ին իրենց կեանքով պաշտպանեցին ու դեռ ալ կը պաշտպանեն հայրենի մեր սահմանները: Այսօր մենք ձեզի պիտի հիւրասիրենք մեր բազմատեսակ շնորհներով: Մեր յայտագիրը ծաղկեփունջ մըն է երգերու եւ արտասանութիւններու, ինչպէս նաեւ մի քանի անակնկալներու: Այս առիթով մեր սէրն ու երախտագիտութիւնը կը յայտնենք բոլոր մեր ուսուցիչներուն, ծնողներուն, մեծ Հայր եւ մեծ Մայրերուն: Տէր Հայրը մեզի կը յիշեցնէ թէ այս տարի Նուռի տարի է: Կը յուսանք որ նուռի չափ համեղ ու հաճելի գտնէք մեր այսօրուայ յայտագիրը: Բարի վայելում ձեր բոլորին», ըսաւ ան:243

 

 

 

 
Օրուայ յայտագիրը բազմազան էր: Հադէս եկան վարժարանի գրեթէ բոլոր աշակերտները: Հայ բանաստեղծների ստեղծագործութիւնները կարդացին` Դաւիթ Յովհաննիսեանը եւ Արփի Բուդաղեանը: Ներկաները ջերմութեամբ ունկնդրեցին` Կէրի Ներսիսեանը (ջութակ), իր քոյրը` Օրֆելիա Ներսիսեանը (դաշնամուր), Լուսինէ Չամիչեանը, Անուշ Պագըրճեանը , Նեկտար Մուրատեանը, Հայկ Առաքելեանը , Անուշ Պագըրճեանը(դաշնամուր), Լեւոն Ռագուպեանը, Լուսինէ Գալստեանն ու Անահիտ Ինջիգուլեանը(երգ):657

 

 

 

 

 

Երեկոյի աւարտում, աշակերտներին, մանկավարժներին եւ վարժարանի տնօրէնուհի Զարմինէ Պօղոսեանին շնորհաւորեց եւ շնորհակալական խօսք ասաց, Սրբոց Նահատակաց եկեղեցւոյ հովիւ, արժանապատիւ Տէր Աբրահամ Քհնյ. Մալխասեանը:

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles