ՆԻՒ ԵՈՐՔԻ ՄԷՋ «ՓՐԿՈՒԹԵԱՆ ՔԱՐՏԷՍ» ԺԱՊԱՒԷՆԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹԻՒՆ

0 0
Read Time:2 Minute, 0 Second

a89eefb8-2d16-4335-aeaf-4a5d885286a4
ՌՈՊԵՐԹ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ

Լուսանկարները` հեղինակի

Հ.Յ.Դ. Նիւ Եորքի «Արմէն Գարօ» Կոմիտէութեան, Հայ Դատի Նիւ Եորքի յանձնախումբի եւ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ մայր եկեղեցւոյ կողմից, Հ.Օ.Մ.-ի Նիւ Եորքի «Մայր» եւ «Էրեբումի» մասնաճիւղերի եւ Համազգային մշակութային եւ կրթական ընկերակցութեան համագործակցութեամբ, Յունիս 10-ին, տեղւոյն Հայ Կեդոնում ցուցադրուեց «Փրկութեան Քարտէս» փաստավաւերագրական ժապաւէնը` նուիրուած Հայոց Ցեղասպանութեան:56ec9686-b0a1-4573-bfff-f9b0c2e87a87330a59a7-2a4d-46a1-8b92-67befc3adb54b058ffe8-c5ff-428a-b031-07fc61e6accf

 

 

 

 

 

Երեկոն բացեց Ա.Մ.Ն.-ի Հայ Դատի արեւելեան շրջանի գրասենեակի համայնքային զարգացման եւ հաղորդակցութեան տնօրէն` Արթուր Մարտիրոսեանը, որը հանգամանօրէն ներկայացրեց ժապաւէնի արժանիքները, մասնաւորապէս կարեւորելով նշանակութիւնը թրքական ժխտողականութեան դէմ պայքարելու առումով, քանի որ այն օտար ականատեսների կողմից Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող վաւերագրութիւն է:
Միւս կողմից նա կարեւորեց ժապաւէնը Հայոց Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին յաջորդած նոր փուլում, երբ հայ ժողովուրդը սգալու եւ ողբալու կողքին, աստիճանաբար էլ աւելի է տէր կանգնում իր պահանջատիրական իրաւունքներին եւ պայքարում արդարութեան համար: Նոր փուլի անցնելու վկայութիւնն է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կողմից 1,5 միլիոն նահատակներին սրբադասելը, «Օրօրա» մրցանակաբախշութեանը, ինչպէս նաեւ «Փրկութեան Քարտէս» ժապաւէնը, որով հայ ժողովուրդը երախտագիտութիւն է յայտնում իր փրկարարներին , իսկ երախտագիտութիւն կարող է յայտնել այն ազգը, որը ոտքի է կանգնել եւ յաղթահարել է այդ փուլը:ff5ddc2d-0920-4024-af49-5bdf5fc2e81ca85f1d38-f869-4675-b96e-2f94c2aded0b
Միջոցառմանը ներկայ էր «Ման Փիքչըրզ» ժապաւէնի ընկերութեան հիմնադիր ու տնօրէն՝ Մանուէլ Սարիբեկեանը, որ իր խորին շնորհակալութիւնը յայտնեց բոլոր այն կազմակերպութիւններին, որոնց շնորհիւ Նիւ Եորքի Հայ Կեդրոնի այս գեղեցիկ դահլիճում ցուցադրուեց ժապաւէնը: Նա նշեց , որ ֆիլմը մրցոյթից դուրս ցուցադրուել է հայկական երեք փառատօններին: Այժմ պատրաստւում ենք ժապաւէնը ներկայացնել նաեւ միջազգային փառատօնների:59bc58eb-bff5-4993-9d9a-0799ae2229d5e2ec84da-9c86-49bb-837e-bd352b1d18dc
«Փրկութեան Քարտէս» վաւերագրականը ներկայացնում է Ցեղասպանութեան եւ դրան նախորդած եւ յաջորդած շրջանում Արեւմտեան Հայաստանում մարդասիրական առաքելութեամբ զբաղուած տասնեակ եւրոպացի երիտասարդ կանայքը, որոնք1890-ի վերջերից մինչեւ 1930-ական թուերը, կեանքի նուիրումով մասնակցեցին մարդասիրական վսեմ գործին:
1900-ականներից սկսած նրանք գնացին հայ ժողովրդի վէրքերը բուժելու, անմեղ եւ անպաշտպան հայ մանուկների կեանքը փրկելու Օսմանեան կայսրութեան ծրագրած եւ գործադրած հայ ժողովրդի ֆիզիքական բնաջնջումից:
Ժապաւէնը նկարահանուել է մէկ տարում: Նկարահանումները կատարուել են` Նորվեկիայում, Շուէտում , Դանիայում, Գերմանիայում, Էսթոնիայում, Թուրքիայում, Լիբանանում, Սուրիայում, Յունաստանում, Հայաստանում ինչպէս նաեւ Արեւմտեան Հայաստանում :
Ժապաւէնի դիտումից յետոյ իր տպաւորութիւններով կիսուեց Կիլիկիոյ կաթողիկոսութեան, Ա.Մ.Ն.-ի Արեւելեան շրջանի թեմի առաջնորդական փոխանորդ Անուշաւան եպիսկոպոս Դանիէլեանը, որը բարձր գնահատեց այս գործին արժանիքները եւ իր խորին շնորհակալութիւնը յայտնեց հեղինակներին, ինչպէս նաեւ միջոցառման կազմակերպիչներին: Աւարտին դրուատանքի խօսքեր հնչեցին Մանուէլ Սարիբեկեանին, որ նշեց, որ արդէն չորս լեզուներով առկայ ժապաւէնը, նիւթական հնարաւորութիւնների դէպքում պլանաւորւում է թարգմանել այլ լեզուներով, ինչպէս նաեւ պատկերուած հինգ «միսիոներներ»ի թիւը լրացնել այլ անձերով:
«Փրկութեան Քարտէս» փաստավաւերագրական ժապաւէնի ցուցադրութեանը ներկայ էր նաեւ Մ.Ա.Կ.-ում Հ.Հ. մշտական ներկայացուցչութեան աշխատակից` Միքայէլ Սարուխանեանը:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles