Յուշ Երեկոյ Նուիրուած Ազգային Հերոս՝ Թաթուլ Կրպէեանի Ծննդեան 50-Ամեակին և Արցախի Ազատամարտիկներին

0 0
Read Time:5 Minute, 36 Second

ny1
Արմինէ Մինասեան

Նիւ Եորք
Մայիս 2015
Նիւ Եորքի Հ. Յ. Դ. «Արմէն Գարօ» Կոմիտէի և Հ. Ե. Դ. «Հայորդիք» մասնաճիւղի նախաձեռնութեամբ Մայիս 15-ի երեկոյեան Հայ Կեդրոնի Աւետիսեան սրահի մէջ տեղի ունեցաւ յուշ երեկոյ նուիրուած Արցախի ազատագրման պայքարի՝ ազգային հերոս Թաթուլ Կրպէեանի ծննդեան 50-Ամեակին:
Սրահը լեցուն էր մօտակայ նահանգի Նիւ Ճըրզիի և համայնքի քոյր մասնաճիւղերի անդամուհիներով: Օրուայ հիւրերն էին Ասպրամ Կրպէեանը և դասական երաժշտութեան մէջ մասնագիտացած թենոր Գէորգ Հաճեանը:
Երեկոյի բացումը կատարուեց Հայաստանի ՛՛Մեր Հայրենիք՛՛ով: ny5ny3
Յայտագիրը վարում էր Կարէն Վարդանեանը , ներկաներից խնդրեց մի վայրկեան ոտնկայս յարգել Ցեղասպանութեան 100-Ամեակի և Արցախում զոհուած հերոսների յիշատակը: Բեմ հրաուիրուեց Հ. Ե. Դ. «Հայորդիք» մասնաճիւղի ատենապետ Արամ Յովսէփեանը որ նախ շնորհակալութիւն յայտնեց Ասպրամ Կրպէեանին և թենոր Գէորգ Հաճեանին, ներկաներին և մասնաւորապէս երիտասարդ ընկերներին և այն բոլոր ծնողներին որ ոչ մի ջանք չէին խնայել զարդարելու հիւրասիրութեան ճաշասեղանները: Եւ ասաց .- որ Հ. Ե.Դ. կեանքի կոչուեց կողք-կողքի սատար հանդիսանալու Հ. Յ. Դ.-ի հետ, ստեղծելու Միացեալ-Ազատ-Անկախ Հայաստան: Ես և իմ ընկերները ինչպէս Վահէ Աթախանեան, Զոհրապ Փիրանեան,Կարէն Վարդանեան, Դալար Թիւրպէնտեան և ուրիշներ աշխատանք ենք տանում մեր երիտասարդութեան գիտակից պահել մեր ինքնութեան ու մեր պատմութեան: Եւ այսօր մեր աչքով տեսնում ենք դրա արդիւնքը: Այսօր մենք ներկայ ենք մեր յարգանքի տուրքը մատուցելու ազգային հերոս Թաթուլ Կրպէեանին որ իր կեանքը նուիրեց իր հայրենիքին ու իր ազգին:
Գալով մեր գործունէութեան, ջանք ենք տանում քով-քովի բերել համայնքիս երիտասարդութեան և քաջալերում նրանց տեղեակ լինել մեր պատմութեան ու մշակոյթին, ներկայ քաղաքական անցուդարձին: Յոյսով ենք որ մեր ազգանուէր գործունէութիւնը ապագայի սերունդներին բարգաւաճ հետքեր կթողնի: ny2
Ապա բեմ հրաւիրուեց Հ. Յ. Դ.-ի «Արմէն Գարօ» Կոմիտէի ատենապետ Ընկ. Վալոտ Աթախանեանը: Նա իր խօսքի մէջ նշեց որ.- ՜՜Մայիս ամիսը հայութեան համար յաղթանակի ամիս է եղել, ինչպէս Մայիս 451թ. Աւարայրի դաշտ ու Վարդանանց պատմութիւն, Մայիս 1918 Սարդարապատ-Ղարաքիլիսէ-Բաշ Ապարան, Մայիս 1992 Շուշի-Գետաշէն:
1918 Մայիսին Հայաստանը կը գտնուէր աննկարագրելի վիճակի մէջ: Դեռ հազիւ երեք տարի առաջ ցեղասպան թուրքի ձեռքից փրկուած հայութիւնը գաղթում էր այնտեղից:
1917-ի վերջաւորութեան պոլշևիկները հեռանում եմ հայկական ճակատից թուրքի դէմ ձգելով հայ ժողովուրդը: 1918-ի Յունւարին թուրքերը առիթը օգտագործելով անցան հարձակման և գրաւեցին Արևմտահայաստանն ու հասան մինչև Ալեքսանդրապոլ: Այս պայմանների մէջ էր երկիրը . լեցուն գաղթականներով, ճամբանները շրջափակուած, երկիրը արիւնաքամ եղած վիճակի մէջ էր: Եւ ճիշտ այդ պահին է որ հնչում է հայ գործիչների և զօրավարների կոչը «Ամեն բան ու ամեն ոք ճակատի համար» և իրօք Արամ Մանուկեանի, Զօր. Սիլիկեանի և Զօր. Նազարբէկեանի կոչերը փոխում են դէպքերի ընթացքը: Մայիս 28-ին հերոսական պայքարով պահպանուեց հայրենիքի այդ մի կտոր հողն, այսօրուայ մեր Մայր Հայաստանը: Պիտի ասենք որ շատ տարբեր չէր նաև իրավիճակը Արցախի պարագային,:
1992-ին Արցախի իւրաքանչիւր շրջանի մէջ մահու և կենաց պայքար էր: Ազերիները շարունակ ռմբակոծում էին Շուշին և Ստեփանակերտը: Սակայն 1992թ. Մայիս 9-ին երբ հայ մարտիկները յաղթական բարձրացան Շուշի և լռեցրին ազերիների կրակոցները՝, իրենց հետ կտանէին նաև Մայիսի 28-ը կերտողների ոգին:
Քառասուն տարի առաջ նորէն զէնք վերցրինք աշխարհին լսել տալու մեր պահանջատիրութեան ձայնը : Ունեցանք քաղաքական բանտարկեալներ, այսօր ԱՄՆ-ի բանտում ունենք Համբիկ Սասունեանին: Տուինք հինգ քաջարի դաշնակցական երիտասարդ ընկերներ՝ Լիզբոնի հինգ քաջ տղաները: Մենք մեր անկախութեան պայքարը սկսել ենք 1890թ.-ից ի վեր: 1896թ. Բանկ Օթօման, 1905թ. Մայիս 11-ին Բաքուի 21 տարեկան երիտասարդ Դրաստամատ Կանայեան (Դրօ) ահաբեկեց նահանգապետ Իշխան Նակաշիցէին: 1905թ. Ապտիւլ Համիտի մահափորձ: 1921թ. Սողոմոն Թեհլիրեան ահաբեկեց Թալէաթին: Այո՛, ունեցել ենք շատ հերոսներ որ շարունակել են մեր սրբազան գործը:
Թաթուլ Կրպէեան երբ անվախօրէն սկսեց խօսել ազատութեան մասին, երբ մարդիկ խուսափում էին: 1989թ. Թաթուլը անցաւ Հ. Յ. Դ.-ի շարքերը և մասնակցեց Արցախի ազատագրական պատերազմին: Ընկ. Վալոտը խօսքը աւարտեց զօրավար Դրօյի կոչ հրաուէրով:
«Ամէն տարի Մայիս 28-ին իւրաքանչիւր հայ պէտք է յատկապէս գիտակցի թէ հայ ժողովուրդը որևիցէ պայմանի տակ, ինչքան էլ ծանր, դժուարին ու վտանգաւոր լինեն դրանք ի վիճակի է իր անկախութեան տէրը դառնալու, իր պապենական օճախի մէջ հաստատ մնալու և ապրելու իբրև արժանաւոր ազգ, թէ’ միայն չպակսի հաւատքը, վճռականութիւնը, զոհողութեան հոգի և ազատութեան ձգտումը»: ny4
Պաստառի վրայ ցուցադրուեց փաստա վաւերագրական հատուածներ Ազգ. Հերոս Թաթուլ Կրպէեանի և իր զինակից ազատամարտիկների գործունէութիւնից Արցախի-Գետաշէնի ազատագրաւնան պայքարից որոշ հատուածներ ուր նաև մի քանի խօսքով ներկայացան իր դուստր՝ Ասպրամը և կինը Իրինա Բարսեղեան Կրպէեանը:
Բեմ հրաւիրուեց Ասպրամը. նա յուզոմնալից խօսքերով յայտնեց հօր բացակայութիւը իր կեանքում. հազիւ մէկ տարեկան էր երբ զոհուեց հայրը, և ասաց որ նրա կենդանի պատկերը անբաժան է իրենից և իր հոգու մէջ պիտի մնայ ընդմիշտ: Շնորհակալութիւն յայտնեց Հ.Յ.Դ.-ի «Արմէն Գարօ» կոմիտէութեան կազմակերպիչ յանձնախմբին, Գէորգ Հաճեանին և ներկաներին:
Ասպրամ Կրպէեանը գործուղղուած է Հայաստանի Նախարարութեան կողմից մօտ երեք ամիս սովորելու և իր մասնագիտութիւը կատարելագործելու Վըրճինիա նահանգի մէջ գտնւող “The Judge Advocate General’s Legal Center and School” –ում: Նախապէս նա սովորել է Երևանի Պետական Համալսարանի Իրաւագիտութեան ֆակուլտետը և գերազանցօրէն աւարտել ձեռք բերելով Պսակաւոր Մագիստրոս տիտկոսի կոչումի վկայական: Ներկայիս աշխատում է Հ.Հ. Պաշտպանութեան Նախարարութեան պաշտպանական քաղաքականութեան վարչութիւնում, որպէս միջազգային իրաւունքների մասնագէտ: Ասպրամը ունի բաւականին շատ մասնագիտական փորձառութիւններ և բազում գնահատագրեր, պատուոգրեր:
Անդամ է Հ.Հ. Իրաւագիտութեան Միութեան, կրում է զօրաբանակի զօրավարի տիտղոս: Նախագահել է տեղի Երևանի Ուսանողութեան Դատաւարութեան Խորհրդին և այլ մարզերում: Տիրապետում է հայերէն, ռուսերէն, անգլերէն և ֆրանսերէն լեզուներին:
Արմինէ Միասեանը խոր զգացումունքներով արտասանեց Սիամանթօյի «ԳԱՂԱՓԱՐԻՆ» և « ԵՍ ԵՐԳԵԼՈՎ Կ՛ՈՒԶԵՄ ՄԵՌՆԻԼ» բանաստեղծութիւնները:
Յայտագրի ըմթացքում շնորհալի երգիչ թենոր Գէորգ Հաճեանը մէջընդ մէջ ելոյթ ունեցաւ ազգային-յեղափոխական, ժողովրդական գեղեցիկ երգերով: Նա իր զօրեղ ձայնով ու անխորտակելի յոյզերի ապրումներով ու մեկնաբանութեամբ նոր շունչ ու հոգի տուեց լուռ ու անխօս բառերին՝ ներթափանցելով ուկնդիրների հոգու խօրքերը:
Ներկաները մեծ խանդավառութեամբ ու հիացմունքով էին ուկնդրում վարպետին և երբեմն էլ բարձր տրամադրութեան տակ մասնակից լինում երգեցողութեան: Այդ ընթացքում նաև տեղի ունեցաւ դրամահաւաքի նուիրատւութիւն՝ (մօտ չորս հազար դօլարի) օգտակար լինելու Արցախի պատերազին զոհուած ազատամարտիկների ընտանիքներին:
Գէոգ Հաճեանը ծնուել է Այնճար, Լիբանան: Աւարտել է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան «Զարեհեան» դպրեվանքը: Յաճախել է Լիբանանի Համազգայինի «Բարսեղ Կանաչեան» Երաժշտանոցը: Ե. Որպէս մեներգիչ մասնակցել է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան «Շնորհալի» երգչախմբին, Համազգայինի «Կոմիտաս», «Պարոյր Սևակ» և Թրիփոլիի «Ֆայհա» երգչախմբերին որպէս մեներգիչ և ղեկավարել է ծննդավայրի Այնճարի «Յառաջ» Վարժարանի երգչախումբը: «Բարսեղ Կանաչեան» մրցոյթին 14 դպրոցների միջից շահել է առաջնութիւն: Համերգներ է ունեցել մի շարք երկրներում՝ Ասիայոմ, Եւրոպայում, Աֆրիկայի, Հիւսիսային և Հարաւային ԱՄՆ-ում:

Իտալիայի “International Competition of Opera Singers” տաս հոգու միջից արժանացել է բարձ պատուոգրի:
Մօտ 10 տարի է որ իր կողակից Ֆրիտայի և զաւակի հետ մշտական հաստատուած են Հայաստան, ուր յաճախել է Երևանի Կոմիտասի Անուան Պետական Երաժշտանոցը: Հեղինակ է երեք խտասալիկների:
Սուրբ Լուսաւորիչ Մայր Եկեղեցւոյ Հովիւ Արժ. Տ. Մեսրոպ Քհնյ. Լագիսեանի միջոցով հրաուիրւում է Նիւ Եորք Աւագ Շաբաթուայ և Զատկուայ Ս. Յարութեան տօների առթիւ ղեկավարելու դպրաց դասը և մենակատարելու եկեղեցական հոգևոր շարականները: Ի մասնաւորի այս տարի Ս. Լուսաւորիչ Մայր Եկեղեցւոյ Կառուցման 100-Ամեակի Հայրապետական Ս. Պատարագի երգեցողութեանը:
Ամենայն յոյժ կորով և իղձերի իրականացում ենք ցանկանում Ասպրամ Կրպէեանին և թենոր Գէորգ Հաճեանին:
Փառք ու պատիւ և հոգու խաղաղութիւն զոհուած հայրենասէր հայ հերոսներին որոնց շնորհւ հայ ազգը տէրն իր հողին ու շարունակում է իր արդարութեան ադամանդի ձայնը հաւատքի ու յոյսի ժայռը դարձնելով՝, պա՛յքար, պայքա՛ր ու պա՛յքար մղել մինչև որ արդարութեան ու հատուցման դռները բացուեն, թշնամութիւնը վերանայ ու մարդը՝ ՄԱՐԴ դառնայ:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles