ՅԱՐՈՒԹԻՒՆ ՄԿՐԵԱՆԻ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԹԻՒ

0 0
Read Time:2 Minute, 7 Second

p15 meger

Արմինէ Մինասեան

Նիւ Եորք

 

Շաբաթ օր, Յունուարի 17,  2015-ին Նիւ Եորքի Սիտըր Կրով Գերեզմանատան մէջ տեղադրուեց նրա շիրիմաքարը ներկայութեամբ իր  սիրելի տիկնոջ՝ Նոյեմիի, զաւակներ՝ Յարութ, Րաֆֆի (Հայաստան), Թորոս, Երանուհի  եւ նրանց ընտանիքների, հարազատների ու մօտիկների:

Հոգեհանգստեան պաշտօնը կատարեցին ու քարը օրհնեցին Սբ. Սարգիս Եկեղեցւոյ եւ Սուրբ Լուսաւորիչ Մայր Եկեղեցւոյ Արժ. Հոգեւոր հայրեր՝  Տէր Նարեկ Թրթռեանը եւ Տէր Մեսրոպ Լագիսեանը:

Այնուհետեւ մօտ հարիւրից աւելի ներկաները հրաւիրուեցին ,Միթօսե Յունական ճաշարանը: Հոգեճաշի սեղանը օրհնեց Տէր Նարեկ Թրթռեանը ապա մի քանի խօսքով անդրադարձաւ հանգուցեալի կեանքի, նրա անսասան հաւատքի, յոյսի եւ բարի գործունէութեան:

Յարութ Մկրեանը յուզուած արտայայտուեց իր հօր բարութեան, ու նրա ազնիւ նկարագրի մասին: Շնորհակալութիւն յայտնեց ներկաներին որ յարգել են նրա յիշատակն ու ներկայ  գտնուել այդ ցուրտ օրին: Իսկ նրա Թորոս եղբօր մեծ թոռը՝ Ճան Յովհաննէսը մեծ սիրով ու յուզումով արտասանեց իր մեծ հօր սէրը հանդէպ թոռներին, Հայրենի Երկրին, Հայ Լեզուի պահպանումին եւ կեանքի մէջ աշխատասէր լինելիութեան: Որը  միշտ անշէջ պիտի մնայ իր հոգու խորքում  որպէս մնայուն պատգամ:p15 meger2

Յաջորդ օրը, Կիրակի  Յունուար 18-ին, Սուրբ Սարգիս Եկեղեցւոյ Սբ. Պատարագից յետոյ հոգեհանգստեան պաշտօն կատարուեց նրա յիշատակին ձեռամբ Գերաշնորհ Տ. Անուշաւան Դանիէլեանի եւ եկեղեցւոյ հովիւ Տ. Նարեկ Թրթռեանի: Որից յետոյ ներկաները հրաւիրուեցին Բակումեան սրահը սուրճի եւ ուտեստեղէն-անուշեղէնների: Սրբազանը օրհնեց սեղանը եւ խօսեց Յովհաննէս Մկրեանի երկար տարիների անդամակցութիւնը Սուրբ Սարգիս Եկեղեցիին, ,Հայ Տունե Ծերանոցին եւ պատւոյ ամդամ լինելը Հայ Օգնութեան Միութեան. նրա բուռն եւ անքակտելի հաւատքը եւ  բարութիւնը հանդէպ իր ընտանիքին ու իր ազգին:

Յարութիւն Մկրեանը ծնուել էր Դամասկոս, զաւակն էր 1915-ի ցեղասպանութիւնից վերապրող Յարութիւն եւ Երանուհի Մկրեանի: Փոքր տարիքում եղել է Լիբանան, ապա 1946 թուի ներգաղթի օրերին 22 տարեկան հասակում ուղևորւում է դէպի  Մայր Հայաստան: Զբաղւում է  կօշկակարութեամբ, յետոյ աշխատանք գտնում Միասնիկեան Կահոյքի Գործարանում: 1974թ. մնայուն  հաստատւում են Նիւ Եորք իր սիրելի տիկնոջ Նոյեմիի եւ չորս զաւակների հետ միասին:

1976-ին բացում են իրենց անձնական գորգի առեւտրական առաջին խանութը Նիւ Եորքի յայտնի հինգերորդ պողոտայի վրայ:

Ներկայիս Հայաստանի տարածքում ունեն 22 ,Մկրեան Ռակզե գործարաններ ուր աշխատում են բազմաթիւ հայրենակիցներ նպաստելով իրենց ընտանիքներին ու երկրին: Ունեն սաներ Հայաստանի մէջ. միշտ և ամենայն սիրով հովանաւորում և օգտակար են լինում կարիքաւորներին:

Ուրախ ենք որ այսօր “Մկրեան Ռակզ” Հայ Գորգը եւ գորգագործութիւնը մեծ ճանաչում ունի Հայաստանի եւ աշխարհի մեծ երկրների յայտնի շէնքերի մէջ ու հանրայայտ անձանց բնակարաններում: Յոյսով ենք որ շուտով նաեւ ականատես կը լինենք ,Հայ Գորգի Թանգարանեը  Երեւանի մէջ:

Ինչպէս ասացինք, Ցեղասպանութիւնից վերապրողի զաւակ Յարութիւն Մկրեանը իր կեանքի գործընթացքը սկսեց կօշկակարութեամբ, յաջողութեան բարձունքներին հասաւ յանձինս իր և իր զաւակների անսահման կամքի ոյժի ու անխոնջ աշխատանքի: Աչքերը փակեց ու մեզ հրաժեշտ տուեց կեանքից գոհ՝,  ժպիտը դէմքին:

Սիրելի Յարութիւն, թող հողը թեթեւ գայ վրադ եւ հոգիդ՝ ընդմիշտ վարդահեղեղ լոյսերի մէջ ապրի:

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles