
Սեպտեմբերի 19-ին, Երեւանի Կոմիտասի անուան զբօսայգու Պանթէոնում տեղի ունեցաւ հայ աշխարհահռչակ երաժշտագէտ Օհան Տուրեանի շիրիմի վրայի յուշաքարի բացման արարողութիւնը: Երաժշտական հասարակութեան հետ այստեղ էին անոր այրին` երգչուհի Ալիս Շահմիրեան-Տուրեանը, որդին` բեմադրիչ Նարեկ Տուրեանը, ինչպէս նաեւ յուշարձանի հեղինակներ` քանդակագործ Պետիկ Պաղդասարեանը եւ ճարտարապետ Համլետ Խաչատրեանը, սփիւռքահայ հիւրեր, մամուլի ներկայացուցիչներ:
“Օհանի վրայ կենդանութեան ժամանակ նաեւ քարեր են շպրտել: Որոշեցի նրա շիրիմին տապանաքար չդրուի: Քարի փոխարէն ահա այս փոքրիկ աշնանային վարդադաշտը ստեղծեցի: Օհանը վարդեր շատ էր սիրում…“, յուզմունքով ասաց անոր այրին:
“Օհան Տուրեանը մեր ժողովրդի ամենէն աւելի ականաւոր ներկայացուցիչներից էր, խորը փիլիսոփայ էր, հրաշալի ձեռքեր ունէր, դերասանական փայլուն վարպետութիւն: Նրա աչքերը, հայեացքը, միմիկան, դէմքը… Այս ամէնը երաժշտութիւն էր“, ասաց երաժշտագէտ Արկադի Շեկունցը:
ՌՈՊԵՐԹ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ
Երեւան
Լուսանկարները` հեղինակի