ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

0 0
Read Time:1 Minute, 27 Second

th Վերջին շրջանում առաւել ակտիւացել են ատրպէյճանական կողմի ձեռնարկած սադրանքները` Արցախի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան հետ ունեցած սահմանային տարածքներում: Մշտական կրակահերթերը, դիպուկահարների գործողութիւնները, ՝՝տիվերսիոն՝՝ բնոյթի ոտնձգութիւնները խլում են զինծառայողների եւ խաղաղ բնակչութեան բազմաթիւ կեանքեր:

Ատրպէյճանը, շփացած նաւթատոլարների հաշուին իրականացուող անյագ սպառազինումից, ինչպէս նաեւ միջազգային հանրութեան ու մասնաւորապէս հակամարտութեան միջնորդ կողմերի ոչ համարժէք արձագանգից, մեր տարածաշրջանը նոր պատերազմի մէջ ներքաշելու իրական վտանգ է ստեղծել:

Ատրպէյճանի մարտավարութիւնը մշտապէս եղել է խուսափելը հակամարտութեան բոլոր կողմերի` Արցախի, Հայաստանի եւ Ատրպէյճանի մասնակցութեամբ եռակողմ խաղաղ բանակցութիւններից, ինչպէս նաեւ պատերազմի վերսկսման սպառնալիքով Հայաստանին ու Արցախին միակողմանի զիջումներ պարտադրելու փորձերը: Այսպիսով Ատրպէյճանը դարձել է բանակցութիւնները խափանող կողմ, ինչը հիմնական պատճառ է, որպէսզի հրադադարի եռակողմ համաձայնագրի ստորագրումից քսան տարի անց հակամարտութիւնը մնայ չկարգաւորուած:
Իրադարձութիւնների վտանգաւոր ընթացքը կանխելու նպատակով կոչ ենք անում.-
– Ատրպէյճանական կողմին` հանդարտուել եւ հրաժարուել անպատասխանատու, սխալ հաշուարկուած ձեռնարկումներից, որոնց հետեւանքը ծանր հատուցումն է` իր իսկ երկրի քաղաքացիների կեանքով,
– Համանախագահներին` հրաժարուել ընդհանուր մատնանշումներից, որոնք իրական մեղաւորին հնարաւորութիւն են ընձեռում խուսափելու ստոյգ պատասխանատուութիւնից եւ առիթ են տալիս լինելու առաւել սանձարձակ: Միաժամանակ, պահանջում ենք քայլեր ձեռնարկել վերականգնելու իրական բանակցութիւններ ապահովող եռակողմ ձեւաչափը` Արցախի լիարժէք մասնակցութեամբ, ինչպէս նաեւ կողմերի միջեւ կնքել չյարձակուելու մասին եռակողմ համաձայնագիր:
– Կանխել ռազմական արկածախնդրութեան հակուած Ատրպէյճանին զանգուածային ոչնչացման եւ այլ տեսակի զէնքերի մեծաքանակ վաճառքը, ինչը հակասում է վերջնական խաղաղութեան հաստատմանն ուղղուած ճիգերին:
Հ.Յ. Դաշնակցութիւնը համոզուած է, որ ներկայ պայմաններում Հ.Հ.-ի եւ Արցախի միջեւ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը խիստ անհրաժեշտութիւն է: Նման դաշինքը երկու հայկական պետութիւնների համար կը ստեղծի միջազգային իրաւունքից եւ անվտանգութեան կենսական պահանջներից բխող իրաւա-պայմանագրային անհրաժշտ հիմք` առաւել արդիւնաւէտ եւ համատեղ մարտավարութիւն եւ ռազմավարութիւն իրականացնելու համար:

Նոր պատերազմը կանխելու եւ նախայարձակ Ատրպէյճանին գիտակցութեան բերելու հիմնական երաշխիքը եղել եւ մնում են երկու հայկական պետութիւնների ներդաշնակ զարգացումն ու հզօրացումը, համայն հայութեան համախմբումը, հայոց բանակի անկոտրում ոգին ու բարձր մարտունակութիւնը:

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ

Օգոստոս 4, 2014

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles