ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

0 0
Read Time:48 Second

arf evn  Մայիս 5-ի ընտրութիւններին, Հ.Յ. Դաշնակցութիւնը մասնակցեց`  նպատակ ունենալով երկրում փոխել բարոյահոգեբանական մթնոլորտը, մեր քաղաքացիներին վստահութիւն ու ապագայի յոյս ներշնչել:

Մենք փորձեցինք հիմնաւորել իշխող կուսակցութեան քաղաքական մենաշնորհը վերացնելու անհրաժեշտութիւնը, մայրաքաղաքի արդիւնաւէտ կառավարման ծրագիր առաջարկեցինք:

Հաւատով ու անկեղծօրէն տարանք մեր քարոզարշաւը` ձգտելով երեւանցիներին գաղափարա-ծրագրային ընտրութիւն կատարելու հնարաւորութիւն տալ:

Եղաւ` ինչ եղաւ: Հերթական անգամ պետութեան եւ իշխող կուսակցութեան նոյնացումը, վարչական աղբիւրի անսահման կիրառումը, համատարած ընտրակաշառքն արեցին իրենց գործը:

Իշխանական մենաշնորհը աւելի կարծրացաւ: Նրանք այլեւս երկիրն ու Երեւանը միանձնեայ կառավարելու հնարաւորութիւն ունեն: Կը սպասենք արդիւնքներին,  թէեւ դրանք մեզ համար կանխատեսելի են:

Ցաւոք, այս անգամ էլ մեզ չյաջողուեց մեր հասարակութեան մէջ ազատ քաղաքացու, արժանապատուօրէն ընտրութիւն կատարողի գիտակցութիւն ձեւաւորել:

Մենք շնորհակալ ենք Դաշնակցութեանը ձայն տուած Երեւանցիներին: Վստահ եղէք` մենք գիտենք այդ ձայների իրական արժէքը:

Եը նրանց, եւ բոլոր Երեւանցիներին, եւ Հայաստանի քաղաքացիներին  մենք խոստանում ենք, որ չենք նահանջելու մեր սկզբունքային դիրքերից, չենք դադարեցնելու ամենօրեայ աշխատանքը յանուն մեր երկրում արմատական փոփոխութիւնների, մեր քաղաքացիների ազատութեան եւ բարեկեցութեան:

Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագոյն Մարմին 

Մայիս 6, 2013    

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles