Յայտարարութիւն

0 0
Read Time:1 Minute, 49 Second

Վերջին օրերին հերթական անգամ առերեսուեցինք դաւադիր պայմանաւորուածութիւնների նոր դրսեւորումների: Տագնապի ու անընդունելի կորուստների ընթացքը շարունակւում է: Եւ կրկին հայրենադաւ իշխանութիւնները իրենց բնորոշ դերի մէջ են` ստերով եւ կեղծ մտահոգութիւններով քօղարկելով սեփական յանցաւոր վարքագիծը: Ակնյայտ է, սկսուել է սողացող կապիտուլեացիայի նոր գործընթաց, գործընկերների հետ յարաբերութիւններում արձանագրւում են նոր սխալներ եւ կրկին թշնամու պահանջների կատարումը ներկայացուելու է որպէս հաւանական նոր պատերազմի կանխարգելմանն ուղղուած պարտադրուած քայլ:

Հէնց այս համատեքստում պէտք է դիտարկել վերջին օրերին մեծ հնչեղութիւն ստացած Արցախը Հայաստանին կապող ճանապարհային միջանցքի եւ դրա շուրջ հնարաւոր զարգացումների հարցը: Այն իրօք ճակատագրական հարց է եւ բազմաթիւ բացայայտ ու թաքնուած վտանգներ է պարունակում:

2020 թ. նոյեմբերի 9-ի յայտարարութեան կամայական մեկնաբանութիւններով փորձ է արւում բաւարարում տալ ատրպէյճանական ապօրինի պահանջներին:

Լինելով ահաբեկչական պետութիւն, հակաահաբեկչական պայքարի քօղի տակ Ատրպէյճանն ու իր «եղբայրէ Թուրքիան շարունակում են իրենց հակահայ քաղաքականութիւնը: Ատրպէյճանի կողմից բացայայտ ագրեսիայի, ուժի կիրառման սպառնալիքների, Արցախի Հանրապետութեան ապառազմականացման եւ Պաշտպանութեան բանակի կազմալուծման պահանջի պայմաններում` Հայկական բանակի մարտունակութեան վերականգնման ուղղութեամբ անհրաժեշտ քայլեր չձեռնարկելը, Հ․Հ․ Զինուորական ստորաբաժանումները Արցախից դուրս բերելը ոչ այլ ինչ է, եթէ ոչ հայրենազրկման եւ նոր կապիտուլեացիայի գործընթաց:

Նոյնքան վտանգաւոր ու կործանարար հետեւանքներ կարող են ունենալ ժողովրդի թիկունքում տեղի ունեցող միւս` Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների, ԱտրպէյճաՆի հետ սահմանազատման-սահմանագծման գործընթացի, հաղորդակցութիւնների բացման, Ատրպէյճանի հետ խաղաղութեան պայմանագրի կնքման հետ կապուած գործընթացները:

Մշտապէս ահազանգել ենք, որ այս իշխանութիւնները չեն սպասարկել եւ չեն սպասարկում հայկական շահերը, սրանց գոյութիւնը անխուսափելիօրէն յանգեցնելու է նորանոր աղէտների: Ցաւօք, շատերը դեռ չեն անդրադառնում, որ այս վարչակարգը «խաղաղութեան դարաշրջան» խոստանալով` բերելու է նոր պատերազմ, նոր կորուստներ, նոր զոհեր, նոր աւերածութիւններ, նոր նուաստացումներ:

Սեփական ուժերին ապաւինելով, միասնական ջանքերի, ճիշտ, հետեւողական քայլերի, բանիմաց ղեկավարման պարագայում այս դժուար իրավիճակում անգամ կարելի է լուծումներ գտնել ազգային-պետական շահերը պաշտպանելու համար: Դա միանգամայն հնարաւոր է:

Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միաւորելու իրենց ջանքերը` ապազգային իշխանութիւններին հեռացնելու, հայ ժողովրդին ու մեր պետականութեանը սպառնացող վտանգները չէզոքացնելու, նոր որակի իշխանութիւններ ձեւաւորելու եւ համահայկական կարողականութեամբ ուժեղ Հայաստանի ու Արցախի Հանրապետութիւններ կառուցելու գործում: Այս փուլում համահայկական մակարդակով պայքարը աւելի քան անհրաժեշտ է այս իշխանութիւնների պատճառած ազգային կորուստներն ու վնասները նուազագոյնի հասցնելու համար:

 Դարձեալ դիմում ենք աշխարհասփիւռ հայութեանը չվհատուելու, չհիասթափուելու եւ չյուսահատուելու. մեր ազգային շահերի պաշտպանութեան համար մեր յանձնառութիւնը ամբողջական է, եւ յարատեւ պայքարով ի վերջոյ կը հասնենք մեր համազգային նպատակներին:

Հ․Յ․Դ․ ԲԻՒՐՕ

9 Օգոստոս 2022

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles