ՅԱՂԹԱՀԱՆԴԷՍ

0 0
Read Time:27 Second

 

 

Աւիկ Տէրենց

Պոսթըն     

Այս յաւերժական

Թուացող թմբից,

Ե՞րբ պիտի քնած

Խիղճը արթնանայ,

Կ՛ըմբռնենք արդեօ՞ք

Խորհուրդը կեանքի,

Երբեւէ մարդը

Կը մարդանանա՞յ:

 

Մոլորակն այսօր

Չարի սադրանքով,

Անսիրտ, անողորմ

Մի գունդ է դարձել,

Նրա հոգսերը

Մորմքում են ինձ,

Չեմ կարողանում

Անտարբեր ապրել:

 

Գիտեմ, որ ուղիս

Մութ է ու խրթին,

Բայց ես պիտ ձգտեմ

Իմ նպատակաին

Միայն աջակից

Կողքիս ունենամ,

Անդուլ պայքարում

Մենակ չմնամ:

 

Ես հաւատում եմ

Վաղուան, գալիքին,

Դու էլ հաւատայ

Մեր ազնիւ դատին,

Արդարութեան զանգն

Առայժմ լռում,

Բայց կը ղօղանջի՛

Յաղթահանդէսում:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles