ՄԻ ԴԱՍԱԼՔՈՒԹԵԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԿԱՄ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՓՆԹԻՈՒԹԻՒՆ

0 0
Read Time:4 Minute, 6 Second

p4 agababian

ԳԷՈՐԳ ԱՂԱՊԱՊԵԱՆ

(յապաւումով)

Կիրակի, Մարտ 22-ին, Արցախի պաշտպանութեան բանակը տեղեկացրեց, որ զօրամասերից մէկի մարտական դիրքից հակառակորդի կողմն է անցել ծառայող՝ն Անդրանիկ Գրիգորեանը` զէնք-զինամթերքը թողնելով մարտական յենակէտում: Աւելի ուշ այդ փաստը հաստատեց նաեւ Ատրպէյճանի պաշտպանութեան նախարարութիւնը, հրապարակելով երկու տեսանիւթ, որոնցից մէկում ցուցադրւում էր հայ ծառայողի` սպիտակ կտորը ձեռքին ատրպէյճանական կողմին յանձնուելու պահը, իսկ միւսում` պատառիկներ նրա հարցաքննութիւնից, որի ընթացքում զինուորը իբր պատմում էր, որ իրեն ծեծի են ենթարկել, որ չի ցանկանում անիմաստ կռուել, որ, բացի իրենից, Ատրպէյճանին յանձնուելու մտադրութիւն է ունեցել առնուազն եւս մէկ հայ զինուոր:

Այն արձագանգը, որ հետեւեց հայ զինուորի դասալքութեանը եւ Ատրպէյճանի պաշտպանութեան նախարարութեան կողմից տեսանիւթերի տարածմանը, ոչ միայն աւելի քան սիրողական մակարդակի էր ու ոչ արհեստավարժ, այլեւ, հանգամանքների ներկայացման հիմնաւորուածութեան առումով, կասկածահարոյց:

Նախ` Արցախի պաշտպանութեան բանակի կողմից դասալքութեան մասին տեղեկատուութեան հրապարակումից անմիջապէս յետոյ Հ.Հ. պաշտպանութեան նախարարութեան մամուլի քարտուղար Արծրուն Յովհաննիսեանը կարծիք յայտնեց, թէ ատրպէյճանցիները հիմա կը սկսեն դիրքերը լքած հայ զինուորից մինչեւ ատամները զինուած եւ միայնակ իրենց վրայ յարձակուած  «,Ռեմպօ»ի կերպար ստեղծել: Ամենայն հաւանականութեամբ, հէնց այս կանխակալ համոզմունքով Արցախի պաշտպանութեան բանակը կատարուածն անմիջապէս դասալքութիւն որակեց եւ այդ յօդուածով քրէական գործ յարուցուեց…։

Մինչդեռ` Ատրպէյճանի պաշտպանութեան նախարարութիւնը գործեց բացարձակապէս այլ մարտավարութեամբ` հայ զինուորին ներկայացնելով որպէս հայկական բանակում տիրող` իբր գերխայտառակ ընկերային-հոգեբանական վիճակի զոհ, իբր հայ զինծառայողների վիճակն այնքան օրհասական է, որ փրկութիւնը տեսնում են հակառակորդին յանձնուելու մէջ: Խնդիրը տուեալ դէպքում ատրպէյճանցիների քարոզչական մարտավարութեան հարցում սխալ կանխատեսումները չէին, այլ ակնյայտ շտապողականութիւնը, այսպէս ասած` սայլը եզներից առաջ դնելու հանգամանքը:

… Անգամ եթէ տղան իսկապէս ինքնակամ լքել է մարտական յենակէտը եւ յանձնուել հակառակորդին, ամենապարզ տրամաբանութիւնը յուշում էր, որ անհրաժեշտ էր փաստն արձանագրելուց յետոյ, մեկնաբանութիւններ անելուց ու որակումներ տալուց առաջ սպասել` հասկանալու համար հակառակորդի մտադրութիւնները: Մինչդեռ` այդ սխալից յետոյ Արցախի պաշտպանութեան բանակը թոյլ տուեց նաեւ ուղղակի կոպտագոյն երկրորդ սխալը` շտապելով վերոնշեալ տեսանիւթերի հրապարակման մասին հանդէս գալ բովանդակային իմաստով չափազանց խոցելի պաշտօնական մեկնաբանութեամբ:   Նախ` նշելով, թէ ատրպէյճանցի զինուորների կողմից տարածուած` հայ զինուորի ինքնայանձնման մասին տեսանիւթը միջազգային մարդկային իրաւունքի բոլոր չափերի կոպիտ խախտում է, Արցախի պաշտպանութեան բանակը այնուամենայնիւ, այդ խախտումը հիմնաւորող որեւէ ոճ այդպէս էլ չվկայակոչեց:

Դրա փոխարէն ընդամէնը գրեց, թէ տեսանիւթը ատրպէյճանական քարոզչամեքենայի երեւակայութեան հերթական արգասիքն է, քանի որ հակառակորդի կողմն անցնելու պահը ամբողջութեամբ բեմադրուած է: Թէ ինչո՞ւ է հայկական կողմը համոզուած, որ բեմադրուած է, այն դէպքում, երբ իրենք են հաստատում հայ զինուորի` դասալիք լինելու հանգամանքը, ուղղակի մնում է զարմանալի: Որպէսզի այս անհեթեթութիւննը առանձնապէս աչքի չզարնի, Արցախի պաշտպանութեան բանակը անում է յաջորդ արտառոց քայլը` գրելով, թէ` ,դրանով հակառակորդը փորձել է ցոյց տալ, որ իր անձնակազմը տուեալ պահին եղել է տեղում եւ տիրապետել իրավիճակին, սակայն, ինչպէս կանոն, իրականում հակառակորդի դիրքապահները դիրքերում չեն եղելե: Հարց է առաջանում` ինչի՞ց է Արցախի պաշտպանութեան բանակը եզրակացրել, որ ատրպէյճանցի դիրքապահներն այդ պահին դիրքերում չեն եղել: Եթէ չեն եղել, ապա ինչո՞ւ այդ դիրքերը չէին վերցւում մեր կողմից` թէկուզ որպէս դրանից ընդամէնը երկու օր առաջ տեղի ունեցած` հայկական կողմին երեք զինուորի կեանք խլած յարձակման պատասխան: Եթէ այնտեղ մարդ չի եղել, ապա հայ դիրքապահներին ոչինչ չպէտք է խանգարէր շտապել դիրքերը լքած զինուորին ետ վերադարձնել: Եթէ դա չի արուել, ապա կարո՞ղ է այդ հաղորդագրութեան նիւթն ընթերցող սովորական քաղաքացին եզրակացնել, որ այդ պահին հէնց հայ դիրքապահները կա՛մ տեղում չեն եղել, կա՛մ առնուազն ուշադիր չեն եղել` ոչ միայն նկատելու, թէ ինչպէս զինուորը լքում է դիրքը, այլեւ ինչպէս է աչք ծակող սպիտակ կտորը ձեռքին առնուազն մի քանի հարիւր մեթր շարժւում դէպի հակառակորդի` իբր լրիւ դատարկ, ,անմարդաբնակե դիրքերը:

Փորձելով էլ աւելի համոզիչ դարձնել նկարահանման ,բեմականացուածեութիւնը, որը, իսկապէս կարող է եւ այդպիսին լինել, բերւում է յաջորդ ,փաստարկ»ը` իբր այդ պահին նկարահանումն առաջնագծում անհնար կը լինէր, որովհետեւ մեր դիրքապահներն անմիջապէս կը խոցէին նման փորձ կատարողին: Նախ` եթէ մեր դիրքապահները չեն տեսել` ինչպէս է իրենց ծառայակիցը հեռանում իր յենակէտից ու առաջ շարժւում դէպի հակառակորդը, ապա միանգամայն տրամաբանական է, որ չէին տեսնելու նաեւ, թէ ինչպէս է կատարւում այդ նկարահանումը: Երկրորդ` մինչ այս հայկական քարոզչամեքենան հրապարակում էր նկարներ, որոնցում ատրպէյճանցի զինուորները հանգիստ, առանց որեւէ վախի կանգնում են խրամատներում, զրուցում: …Եւ խօսելով նկարահանողներին խոցելու մասին` Արցախի պաշտպանութեան բանակը առնուազն տարակուսանք է առաջացնում` հիմա մերոնք կրակո՞ւմ են խրամատից գլուխները հանողների վրայ, թէ՞ ոչ:

Նման շտապողականութիւնը, քարոզչական անհետեւողականութիւնը, որոնք արհեստավարժութեան ցած մակարդակի վկայութիւն են, մշտապէս բնութագրական է եղել ատրպէյճանական քարոզչամեքենային` յարուցելով թէ՛ մեր եւ թէ՛ երբեմն միջազգային հանրութեան ծիծաղը: Պարզւում է, ահա, որ մասնաւորապէս Արցախի պաշտպանութեան բանակը այս առումով, մեղմ ասած, դեռ բաւականին սովորելու բան ունի:

Չնայած այս դէպքի պատճառների, հանգամանքների մասով առկայ` աչք ծակող հարցադրումներին` Արցախի պաշտպանութեան բանակը ողջ ուշադրութիւնը սեւեռել է ատրպէյճանական քարոզչութեան վրայ` մոռանալով, որ թէ՛ Արցախում եւ թէ՛ Հայաստանում առաջին հերթին հայ հասարակութիւնն է պատասխանների սպասում: Ի վերջոյ, ի՞նչն է դրդել պայմանագրային զինծառայողին դիմելու այդ ծայրայեղ քայլին, որքանո՞վ են իրականութեանը համապատասխանում նրա`  հոգեկան կամ հոգեբանական շեղումներ ունենալու մասին տեղեկութիւնները, գործ ունենք իսկապէ՞ս դասալքութեան հետ, թէ՞ այլ բանի:

Այն հանգամանքը, որ զինուորները երբեմն աչք են փակում որոշ իրողութիւնների վրայ` ելնելով տեղեկատուական անվտանգութեան ապահովման անհրաժեշտութիւնից, չպէտք է ընկալուի որպէս քարոզչական ապաշնորհութիւնը շարունակելու կամ արդարացնելու ծխածածկոյթ: Այս իմաստով որքան անհասկանալի է Արցախի պաշտպանութեան բանակի տեղեկատուական առաւել քան խոցելի, երբեմն նաեւ ուղղակի փակ քաղաքականութիւնը, նոյնքան անհասկանալի է այդ իրողութեան նկատմամբ աչք փակելու` Հ.Հ. պաշտպանութեան նախարարութեան կեցուածքը:

 

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles