Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագոյն Մարմնի Ուղերձը Անկախութեան Տօնի Առթիւ

0 0
Read Time:1 Minute, 12 Second

1990 թ. օգոստոսի 23-ին ՀՀ Գերագոյն խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախութեան հռչակագիրը: Իսկ 1991 թ. սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդն հանրաքուէվ վերահաստատեց անկախ պետականութիւն կառուցելու` իր հաւաքական կամքը՝ յայտարարելով ազատ եւ անկախ Հայաստանի Հանրապետութեան նոր երթի սկիզբը:

Մեր անկախութեան քսանիններորդ տարեդարձն ենք նշում, սակայն անկախութեան երազանքով ապրել եւ անկախ պետականութեան գաղափարն ու տեսլականը կոփել են տասնեակ սերունդներ: Անցեալ դարասկզբին կարճատեւ, բայց մեզ յաջողուել է անկախ պետականութիւն հիմնել: Անկախութեան երազանքն, այնուամենայնիւ, չի ընդհատուել անգամ Խորհրդային Հայաստանում: Իբրեւ ազգ եւ իբրեւ պետութիւն` մենք այդ երազանքի, մեր պատմական երթի ժառանգորդն ենք՝ այդպիսով հաշուետու լինելով ու դասեր քաղելով անցեալից, նաեւ պատասխանատու լինելով ապագայի համար:

Անկախութիւնը հենց ինքն ամենամեծ, անսակարկելի արժէք է: Մեր անկախութիւնը, սակայն, պսակուել է ամենամեծ ձեռքբերումով՝ Արցախեան ազատամարտում մեր յաղթանակով, հակառակորդին պարտադրած խաղաղութեամբ:

Անկախութեան ճանապարհը հեշտ չենք անցել, ձեռքբերումների կողքին արձանագրել ենք նաեւ թերացումներ, որոնց մի մասը առարկայական պատճառներ են ունեցել: Սակայն զարգանալու եւ չզիջելու, բարեկեցիկ, արժանապատիւ ու մրցունակ երկիր կառուցելու մեր հաւաքական երազանքից չենք հրաժարուել:

Այսօր էլ Հայաստանի Հանրապետութիւնը, տարածաշրջանային ահագնացող անվտանգային սպառնալիքներին զուգահեռ, բազմաթիւ ներքին մարտահրաւէրներ է դիմագրաւում: Հասարակական յարաբերութիւններում խորանում է անհանդուրժողականութեան ու թշնամանքի մթնոլորտը, մտահոգիչ է երկրի զարգացման ընթացքը:

Մենք գիտակցում ենք, որ մեր անկախ, ազգային պետականութեան առջեւ կանգնած բազմաթիւ մարտահրաւէրները հնարաւոր է յաղթահարել միայն համազգային միասնականութեամբ, անկախութեան արժէքներին ու նպատակների հաւատարմութեանբ եւ բարձր նշաձող ունեցող քաղաքական կամքով:

Սիրելի’ հայրենակիցներ, շնորհաւորում ենք Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան տարեդարձի առթիւ եւ համոզում յայտնում, որ միասին մեզ կը յաջողուի մեր անկախութեան երթը նշանաւորել անկասելի ձեռքբերումներով:

Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագոյն Մարմին

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles