
Հ.Հ. Վարչապետ Սերժ Սարգսեանի ժամանակին տրուած հրաժարականը, ձերբակալուած երեք պատգամաւորների ազատ արձակումը Հայաստանի զարգացման նոր փուլ սկզբնաւորելու նախադրեալներ են ստեղծում։ Այդ փուլի ճիշտ մեկնարկի համար անհրաժեշտ է երկխօսութեամբ, համախոհութեամբ ձևավորել այնպիսի քաղաքական օրակարգ, որը կ՛ընդգրկի երկրում անհրաժեշտ արագ բարեփոխումների ժամանակացոյցն ու ճանապարհային քարտէսը։
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը շարունակելու իր ջանքերը այդ երկխօսութեան ու համախոհութեան ձևաւորման համար։
Սկսուած գործընթացի յաջողութեան հիմնական գրաւականը մեր քաղաքացիների, յատկապէս երիտասարդ սերնդի ՛՛ակտիվութիւն՛՛ն է։ Շատ կարևոր է ապահովել յաջորդ հանգրուանի յաջողութիւնը։ Պէտք է շարունակել ժողովրդային շարժման բացառապէս խաղաղ բնոյթը, զուգահեռաբար հաշուի առնելով երկրում բնականոն կեանքի հաստատման անհրաժեշտութիւնը։ Ժողովրդային շարժումը պէտք է շարունակի թոյլ չտալ որևէ արտաքին միջամտութիւն մեր ներքին կեանքին և պայմաններ ապահովի առկայ խնդիրները քաղաքական դաշտում լուծելու համար։
Հայոց Ցեղասպանության նահատակների յիշատակի օրուայ նախօրէին համաժողովրդային այս ձեռքբերումը անհրաժեշտ է վերածել համազգային համախոհութեան, մեր Հայրենիքի թռիչքային զարգացման նոր ու հուժկու ազդակի։
23.04.2018