Հ.Յ.Դ. ԲԻՒՐՈՅԻ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

0 0
Read Time:1 Minute, 39 Second

2022թ. Ապրիլի 13-ին Հ.Հ. Ազգային Ժողովի ամպիոնից իր ելոյթի ժամանակ Նիկոլ Փաշինեանի ինքնախոստովանական ցուցմունքները եւ Հայաստան-Ատդրպէյճան, Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների, Արցախի ու Հայաստանի Հանրապետութեան անվտանգային խնդիրների վերաբերեալ յայտնած դիրքորոշումները, փաստերի եւ իրողութիւնների նենգափոխումները վերջնականապէս բացայայտեցին վարչապետի պաշտօնը զբաղեցնողի ու իր վարչախմբի քաղաքական եւ բարոյական սնանկութիւնը։

Այլեւս կասկածից վեր է, որ Նիկոլ Փաշինեանը կայացրել է Արցախը Ատրպէյճանին յանձնելու եւ թուրք-ատրպէյճանական տանդեմի պահանջները բաւարարելու ազգակործան որոշում:

Սակայն ո՛չ Նիկոլ Փաշինեանը, ո՛չ էլ որեւէ քաղաքական ուժ կամ անձանց խումբ չունի որեւէ մանդատ Արցախի եւ արցախահայութեան փոխարէն կայացնելու նրանց ճակատագրի վերաբերեալ նման որոշում:

Ներկայացուող «խաղաղութեան» օրակարգը իրականում միտուած է վարչախմբի իշխանութիւնը երկարաձգելուն եւ հանգեցնելու է Արցախի եւ Հայաստանի համար լրջագոյն սպառնալիքների, անվտանգային նոր մարտահրաւէրների, նոր պատերազմի, նոր կորուստների, նոր զոհերի ու նոր կապիտուլացիայի։ Արցախեան վերջին պատերազմի ընթացքում եւ դրանից յետոյ իշխանութիւնների ապաշնորհ ու ձախող վարքագիծը եւ տեղի ունեցող գործընթացները դրանց վառ վկայութիւնն են։

Ստեղծուած ծանրագոյն իրավիճակում բեկում կարող է առաջանալ, երբ համազգային ներուժի մէկտեղմամբ դիմադրութիւն ցոյց տրուի դաւադիր պայմանաւորուածութիւններով ու սպառնալիքներով հայ ժողովրդին պարտադրուող օրակարգերին: Հայաստանի գործող իշխանութեան հեռացումը եւ բանակցողի փոփոխութիւնը իրավիճակից դուրս գալու առաջին քայլն է:

Առ այդ,

  1. Միջազգային հանրութեան, այդ թւում ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահ երկրների ուշադրութեանն ենք յանձնում, որ Նիկոլ Փաշինեանի կողմից ուղղակի կամ անուղղակի, բանաւոր կամ գրաւոր ձևով Արցախը Ատրպէյճանի ենթակայութեանը յանձնելու որեւէ յանձնառութիւն լեգիտիմ չէ եւ առ ոչինչ է: Արցախի ժողովրդի` իր բնօրրանում ինքնորոշուելու իրաւունքն ամրագրուած է միջազգային իրաւական ակտերով, ինչը ԵԱՀԿ Մինսքի խմբի շրջանակներում, 2007 թուականից, որպէես սկզբունք դրուած է արցախեան հակամարտութեան խաղաղ կարգավորման հիմքում:
  2. Ուղերձ ենք յղում հայ ժողովրդին դիմագրաւելու ներքին ու արտաքին բոլոր սպառնալիքներին, չյուսահատուելու, չհամակերպուելու, լինելու միասնական, հաւատալու սեփական ուժերին ու պայքարելու՝ յանուն հայ ազգի իրաւունքների եւ շահերի: Տոկուն եւ անկոտրում արցախահայութեանը վստահեցնում ենք որ հայ ազգը զօրավիգ է իր արդա՛ր պայքարին։
  3. Հաւատարիմ իր առաքելութեանը՝ Դաշնակցութիւնը իր համահայկական կառոյցով վճռական է այս պայքարում լինելու ե՛ւ առաջամարտիկ ե՛ւ զինուոր: Միաժամանակ յայտնում ենք մեր պատրաստակամութիւնը համագործակցելու բոլոր նրանց հետ, ովքեր պատրաստ են պայքարելու յանուն արժանապատիւ ու անվտանգ Հայաստանի ու Արցախի։

Հ.Յ.Դ. Բիւրօ

14.04.2022թ.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
100 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles