Հ.Յ. Դաշնակցութեան Յայտարարութիւնը Արցախի Հանրապետութեան Հռչակման 25֊ամեակին Առիթով

0 0
Read Time:1 Minute, 50 Second

artsakh

Սեպտեմբերի 2-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման 25-ամեակը: Անցած տարիները եղել են պայքարի, մաքառումների, հերոսութեան, ստեղծագործ կեանքի ու նուաճումների տարիներ: Այդ նուաճումները չէին լինի առանց համահայկական միասնութեան ու ներուժի համախմբման:
Այսօր կանգնած ենք անցած տարիների յաջողութիւններն ամրապնդելու, նոր մարտահրաւէրներին դիմակայելու հրամայականի առջեւ: Դրանցից ամենակարեւորը այս հանգրուանում Արցախի խնդրի կարգաւորման հայանպաստ հանգուցալուծումն է եւ Հանրապետութեան անվտանգութեան ապահովումը: Այսօր պատեհ առիթ է մէկ անգամ եւս վերահաստատելու այս առումով Հ.Յ.Դ. դիրքորոշումները.
1.- Արցախեան Հարցի կարգաւորման որեւէ համաձայնութիւն պէտք է ճանաչի Արցախի վերամիացումը Հայաստանին, եւ կամ առնուազն` Արցախի անկախութիւնը:
2.- Արցախի սահմանները ճշտելիս, պէտք է առաջնորդուել պատմական իրաւունքի եւ Արցախի ու Հայաստանի անվտանգութեան իրական` աշխարհագրական-տարածքային երաշխիքների սկզբունքով:
3.- Բանակցային գործընթացում պէտք է առաջնորդուել Արցախի ժողովրդի 1991-ի անկախութեան եւ 2006-ի Լ.Ղ.Հ. Սահմանադրութեան ընդունման համաժողովրդական հանրաքուեներով արդէն իսկ կայացած կամարտայայտութեամբ:
4.- Առ այդ Հ.Յ. Դաշնակցութիւնը `
– Շարունակում է Լ.Ղ.Հ. միջազգային ճանաչման խնդրի հետապնդումը: Բանակցային գործընթացը չի կարող արգելք հանդիսանալ` ԼՂՀ անկախութեան ճանաչմանը:
– Պաշտպանում է Լ.Ղ.Հ.-ն որպէս լիիրաւ բանակցային կողմ ներառելու պահանջը:
– Հետամուտ է Հ.Հ. եւ Լ.Ղ.Հ. միջեւ ռազմաքաղաքական դաշինքի կնքմանը, որպէս Լ.Ղ.Հ. անկախութեան եւ անվտանգութեան երաշխիքի:
– Անընդունելի է համարում Լ.Ղ.Հ. անկախ կարգավիճակի ճանաչման եւ տարածքային ամբողջականութեան վերականգնման հետ կապուած առաջնահերթ լուծում չպարունակող որեւէ կարգաւորում:
– Դէմ է վերոնշեալ պահանջը անտեսող որեւէ «փուլային» լուծման տարբերակի եւ միակողմանի կամ ապագայ լուծումների ակնկալիքով որեւէ զիջումի: Փոխադարձ զիջումները կարող են լինել միայն համարժէք, միաժամանակեայ եւ փաթեթային լուծման շրջանակներում:
– Պաշտպանում է Հ.Հ.-ի կողմից Լ.Ղ.Հ. անկախութեան ճանաչման ակտի անհրաժեշտութիւնը` բանակցային գործընթացի ձախողման կամ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի դէպքում:
– Հետամուտ է, որպէսզի Ատրպէյճանի կողմից 1994-1995 թուականներին Եռակողմ զինադադարի ռեժիմը խախտելու, չեղեալ համարելու բոլոր ճիգերը դատապարտուեն միջազգային համայնքի կողմից:
– Համոզուած է, որ Հ.Հ. եւ Լ.Ղ.Հ. անվտանգութեան երաշխաւորները նախ եւ առաջ Հ.Հ. զինուած ուժերն ու Լ.Ղ.Հ. Պաշտպանութեան բանակն են: Միաժամանակ հետամուտ է, որ միջազգային դիտարկման եւ վերահսկման արդիւնաւէտ միջոցնէր կիրառուեն Արցախ-ադրբեջան շփման գծի երկայնքով զինադադարի ռեժիմը պահպանելու համար:
– Անհրաժեշտ է համարում համախմբել համայն հայութեան ներուժը` արցախեան հիմնախնդիրը ազգային-ազատագրական եւ ինքնորոշման պայքարի դաշտում պահելու համար: Դրան զուգահեռ, գերակայ խնդիրներ է համարում Արցախի բնակչութեան աճի եւ տնտեսական ու ընկերային զարգացմանն ուղղուած համահայկական ծրագրերի մշակումն ու իրագործումը:

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ
Սեպտեմբեր 2, 2016

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles