Հ.Հ. ՆԱԽԱԳԱՀ Ս. ՍԱՐԳՍԵԱՆ ԿԸ ՅԱՅՏՆԷ.- “ՎՍՏԱՀ ԵՄ՝ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ“

0 0
Read Time:1 Minute, 22 Second

p3l ԵՐԵՒԱՆ, ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ.- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեան,Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանի հետ, շարունակեց այցելել զօրանոցներ եւ հետեւեցաւ ռազմափորձերուն:

“Տիգրանակերտ“ զօրանոցին մէջ տեղի ունեցաւ զինուորական տողանցք: Այս առթիւ, Սերժ Սարգսեան շնորհաւորեց զինուած ուժերու սպաներն ու զինուորները՝ իրենց ցուցաբերած խիզախութեան, մարտական բարձր կարողութեան համար։

Ան իր խօսքին մէջ յատկապէս ըսաւ թէ.- “Ձեզ հետեւում էին նաեւ օտարները եւ առաջին հերթին նրանք, ովքեր մեզ թշնամի են անուանում, ովքեր միջոցների միջեւ տարբերութիւն չեն դնում եւ ի վիճակի են կացնահարել քնած մարդուն, ովքեր ի վիճակի են դժուարին դրութեան մէջ յայտնուած եւ իրենից վտանգ չներկայացնող ուղղաթիռ ոչնչացնել: Դա իրենց գործն է: Դուք ձեր գործը լաւ էք կատարում: Մենք բոլորս յիշում ենք ամէն ինչ, եւ լինելու է հատուցման օրը: Ձեր խնդիրը շատ պարզ է՝ նոյն ոգով շարունակել: Ես բազմաթիւ անգամ ասել եմ եւ հիմա էլ կրկնում եմ՝ Ատրպէյճանի Հանրապետութեան կողմից 90-ական թուականների սկզբից սանձազերծուած պատերազմը արդիւնք էր նաեւ այն բանի, որ նրանք մեզ թերագնահատեցին, եւ, եթէ Աստուած մի արասցէ, մէկ անգամ եւս նրանք սանձազերծեն պատերազմ, ապա մենք ունենալու ենք մեղքի մեր բաժինը այնքանով, որքանով հնարաւորութիւն տուեցինք նրանց թերագնահատելու մեզ:… Եւ վստահ եմ՝ պատերազմ չի լինելու, քանի որ դուք կաք, քանի որ դուք ուժեղ էք, քանի որ դուք կանգնած էք այստեղ“:

Միւս կողմէ, Արցախի բանակի հրամանատար զօր. Մովսէս Յակոբեանը յայտնեց թէ, Ատրպէյճանական բանակը ռուսական “Սթրելլա“ տիպի հրթիռ գործածած է:

“Այդ տիպը ինքնակառավարուող հրթիռ է, եւ հետեւաբար որեւէ խնդիր չի կարող խաթարել, առանձնապէս, որ ուղղաթիռը եղել է շատ ցած բարձրութեան վրայ, եւ շատ մօտիկ տեղից են կրակել: Ինչ վերաբերում է՝ խուսափել նման միջադէպից, ի հարկէ կարող էին խուսափել, որովհետեւ մենք յայտարարել էինք Ատրպէյճանին եւ համայն աշխարհին, որ մենք անց ենք կացնում զօրավարժութիւն, որի մէջ նաեւ ընդգրկուելու են մեր օդային ուժերը“, յայտնեց Մովսէս Յակոբեան:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles