Լրահոս

Հ․Յ․Դ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄՆԻ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Հ.Յ.Դ. Ընտրութիւններուն Հ․Հ․ Երկրորդ Նախագահ Ռ. Քոչարեանի Եւ «Վերածնուող Հայաստան» Կուսակցութեան Դաշինք Կնքեց

Մեր ինքնութեան և պետականութեան պահպանումը, երկրի անվտանգութեան ապահովումը պահանջում են ազգային ուժերի և գործիչների համախմբում ու միասնական պայքար՝ ուղղուած գործող իշխանութեանը հեռացնելուն՝ կանխելու համար ընտրութիւնների անուան տակ նրանց հնարաւոր վերարտադրութիւնը։

Հ․Յ․Դ․ Հայաստանի Գերագոյն մարմինը, Հ․Յ․Դ․ Հայաստանի կազմակերպութեան 24-րդ Գերագոյն ժողովի կողմից տրուած լիազօրութիւնների շրջանակում, տարբեր քաղաքական ուժերի և գործիչների հետ ունեցած քննարկումների արդիւնքում անհրաժեշտ է համարել առաջիկայ խորհրդարանական հնարաւոր ընտրութիւններին մասնակցել միասնական ճակատով։

Հիմք ընդունելով ներկայ քաղաքական իրավիճակին տրուած գնահատականները, ճգնաժամը յաղթահարելու և երկիրը զարգացման հուն տեղափոխելու փորձը, ինչպէս նաև Հայաստանի ապագայի տեսլականի ընդհանրութիւնները՝ Հ․Յ․Դ․ Հայաստանի Գերագոյն մարմինը որոշել է

Հ․Հ․ երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանի և «Վերածնուող Հայաստան» կուսակցութեան հետ հանդէս գալ դաշինքով։

Դաշինքը պատրաստակամ է ստանձնել ամբողջական պատասխանատուութիւն՝ համազգային միասնականութեամբ և համատեղ ջանքերով ձևաւորել նոր որակի իշխանութիւն, լուծել երկրի առջև ծառացած լրջագոյն մարտահրաւէրները, կասեցնել պետականութեան փլուզումը, կերտել Հայաստանի երաշխաւորուած ապագան։

Advertisement Donate Today

Հ․Յ․Դ․ Հայաստանի Գերագոյն մարմին

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button