Հանրութեան Պառակտում՝ «Մեծ Սիրոյ» Փաթեթաւորմամբ

0 0
Read Time:2 Minute, 8 Second

Արտակ Սարգսեան

Որ համերաշխ հանրութիւնը մեծ ուժ է, կարծէք, ոչ մէկը դեռ կասկածի տակ չի առել: Բայց «մեծ սիրոյ» փաթեթաւորմամբ հանրային պառակտումը սկսուել է, ցաւոք: Ֆեյսպուքը դարձել է ատելութեան մի եռացող կաթսայ, որտեղ հայհոյանքների, իրար ոչնչացնելու, մեղադրանքներ ու լուտանքներ թափելու և պաշտպանական ճառերի պակաս չի զգացւում: Իշխանութեան և ընտրութիւնների հոտը շատերն արդեն իրենց քթներին են քնում ու հորինում իրենց ճառերն ու բեմական սցենարները՝ կատաղած փնչացնելով այս ու այն կողմ: Կարծում եմ «կարգին» ընտրութիւններն էլ այնքան հեռու չեն:

Սա էլ է նորմալ՝ ներկայ պայմաններում: Բայց աննորմալ է թոյնն ու անհանդուրժոականութիւնը՝ այլակարծութեան նկատմամբ, որին հետևում է շատ տրամաբանական մի հարց՝ այս ատելությունը իրո՞ք «մեծ սիրոյ» արգասիք է: «Հանդուրժողականութիւնը» հասել է այնտեղ, որ Լևոն Տեր- Պետրոսեանի միակ ճիշտ քայլն է որոկւում Դաշնակցութեան փակումը և սա մի ինչ-որ պատահական մարդու զառանցանք չէ: Ծիծաղելի է, որ ոմանք կարդալ գիտեն, բայց հասկանալ՝ ոչ: Եթե մտահոգութիւն է հնչում երկրի երկրորդ նախագահին և նախկին բարձրաստճան զինուորականներին ներկայացված՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքի տարօրինակութեան և անկանխատեսելի հետևանքների մասին, ոմանք դա ընկալում են, որ Դաշնակցութիւնը իրեն դատապաշտպանի տեղ է դրել:

Հանգստացե՛ք, սիրելիներս, Դաշնակցութիւնը գործընթացները չի անձնաւորում, երբ հարցը վերաբերւում է պետական և ազգային շահին: Մենք մեր սկզբունքային դիրքորոշումը 2008-ի Մարտի 1-ի վերաբերեալ այն ժամանակ ենք դեռ ասել, հիմա էլ ենք կրկնում. մենք բարիկադների վրա սպիտակ աղաւնիներ էինք թռցնում, երբ բարիկադի 2 կողմերում իրենց սրերն էին սրում և ռևանշիզմն ու իշխնական կիրքը մթագնել էր բախման պատրաստվողների ուղեղն ու սիրտը: Լևոնի ռևանշիզմի մոլի վկաներին՝ Հ․Ա․Կ․-ի լեգիոնականներին, կրկին հիշեցնում ենք, որ մենք ազատագրված հայրենիք չունենք թշնամուն տալու: Դաշնակցութիւնը երևույթները կոչում է իրենց անունով:

Մի՛ գնացեք պառակտման ճանապարհով՝ պետությունը համախմբիչ դեր ու ֆունկցիա ունի: Մի՛ գնացեք երկրի հեղինակութիւնը վարկաբեկելու ճանապարհով՝ միջազգային հարթակներում հեղինակութեան կորուստն ուղղակի հարված է մեր անվտանգութեանը: Մի՛ գնացեք երևոյթներն ընտրողաբար քննելու ճանապարհով, եթե այդպես պիտի արվի, ապա անկախ արդարադատության նկատմամբ հաւատը խորտակւում է:

Մի՛ վարկաբեկեք բանակը, այն յաղթանակած բանակ է: Մի՛ վարկաբեկէ՛ք իրոք վաստակաշատ հրամանատարներին, բոլորը տուշոնկա գողացող չեն: Մի՛ վարկաբեկէ՛ք մեր հաղթանակները, դրանք արյամբ են ձեռք բերուել:

Մի՛ վարկաբեկէք մեր հերոսներին, նրանք մանկամիտ չեն եղել, այլ իմացեալ մահով են անմահացել: Մի՛ վարկաբեկէք մեր եկեղեցուն, այն համազգային և հոգևոր անվտանգության մեր կայուն և բազմադարյա Սուրբ Տունն է: Մանկամիտներին մի՛ տուէք «դուխ» և քարոզչական զէնք, նրանք դեռ բահ բռնած չկան: Մի տարէք մեզ փորձութիւնների նոր ճանապարհներով, մենք որոշ «ժողովրդավարների», աշխարհաքաղաքացիների և այլասերուածների մատաղ անելու հայրենիք, պետականութիւն և ազգային արժէքներ չունենք:

Մի՛ մսխեք ժողովրդի յոյսը, այն վերականգնելը չափազանց դժուար է:

Մի՛ վարկաբեկէք, վերջապէս, Դաշնակցութեանը, այն դեռևս միակ համազգային և համաշխարհային հայ ազգային-քաղաքական կուսակցությունն է, որը միշտ և այսօր պատրաստ է կեանքի գնով պաշտպանել Հայաստանի և հայութեան բովանդակ շահերը»:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles