ԳլխաւորԼրահոս

ՀԱՅ ԱՐՈՒԵՍՏԱԳԷՏՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ

p6 robert1

 

ՌՈՊԵՐԹ  ԿԱՐԱՊԵՏԵԱՆ  –  Նիւ Եորք 

Լուսանկարները` հեղինակի

Նիւ Եորքում հիւրընկալուող մի խումբ հայրենի ճանաչուած արուեստագէտներ, Հոկտեմբեր 30-ին  հանդիպում ունեցան տեղւոյն Սրբոց Նահատակաց Ազգային վարժարանի աշակերտների, ուսուցիչների եւ ծնողների հետ: Ներկաները ջերմութեամբ ընդունեցին Երեւանից եւ Լոս Անճելըսից ժամանած հանրայայտ արուեստագէտներ` յօրինող Արա Գէորգեանին, Լէյլա Սարիպեկեանին, Արմէն Յովհաննիսեանին, Անդրանիկ Մուրատեանին, Սալբի Մայիլեանին, եւ ուրիշներին :  p6 robertՎարժարանի աշակերտների ուժերով ներկայացուեց հետաքրքիր յայտագիր, որտեղ ընդգրկուած էին հայ անուանի բանաստեղծների ստեղծագործութիւններ եւ տարբեր երգահանների խմբերգներ:p6 robert5

Ցերեկոյթի վերջում , վարժարանի տնօրէնուհի Զարմինէ Պողոսեանը, մանկավարժներն ու աշակերտները իրենց շնորհակալութիւնը յայտնեցին հայ արուեստագէտներին, այս ջերմ եւ բարեկամական հանդիպման համար:   p6 robert6Ճանանչուած յօրինող Արա Գէորգեանը վարժարանի յուշամատեանում կատարեց հետեւեալ գրառումը.- «Հպարտութիւն է լինել Հայ դպրոցի աշակերտ: Ծանօթանալով այս հիանալի դպրոցին, հասկացայ` ինչ դժուար է հայ մնալը օտարութեան մէջ: Հարկաւոր է պահել, պահպանել եւ օգնել մեր դպրոցին: Սիրում եմ ձեզ սիրելի ուսուցիչներ եւ աշակերտներ: Ամենաջերմ ու բարի մաղթանքներով ` Արա Գէորգեան»:

Advertisement Donate Today

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button