Հայրենի Ժողովրդի Փրկարար Զարթօնքը․․․

0 0
Read Time:1 Minute, 40 Second

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

«ԱԼԻՔ» – Թեհրան

Սիրելի ընթերցող, ի տես հայաստանեան վերջին օրերի իրադարձութիւնների՝ անհրաժեշտ է արձանագրել հետեւեալ փաստերը.-

1-Ոտքի է հայրենի ժողովուրդը՝ Երեւանում եւ միւս բոլոր մարզերում. սրանով արդէն ամէն ինչ ասւած է ու յստակ։

2-Հակառակ մի շարք թերահաւատների ու մոլորեալների՝ փաստւեց, որ ժողովրդական ընդվզումը 2018-ի նման չի չարաշահւում լոկ իշխանափոխութեան համար, այլեւ ունի ազգային անվտանգութիւնն ու պետականութիւնը պահպանելու նպատակ:

3-Առաւել եւս փաստւեց, որ ժողովրդի պայքարն համազգային բնոյթ է կրում։ Արդէն սփիւռքեան արձագանգներն իրենց իւրայատկութեամբ ակներեւ են։

4-Զարթօնքի ժողովրդական դրսեւորումներն ուշագրաւ են նրանով, որ ցոյցերը, քայլերթներն ու հանրահաւաքները, քանակական մեծ աճ արձանագրելուն զուգահեռ, կայանում են կազմակերպ, կարգապահ եւ խաղաղ ընթացքով:

5-Միաժամանակ պէտք է ընդգծել, որ նոյն խաղաղ ցուցարարների դէմ ոստիկանական որոշակի ուժերն են միայն, որ բիրտ ու անհամաչափ միջոցների դիմելով՝ ձերբակալում ու բերման են ենթարկում ցոյցի մասնակիցներին եւ տեղ-տեղ էլ իրենց մասնագիտական պարտականութիւնները կատարող լրագրողներին…։

6-Մինչեւ երէկ էլ ժողովրդական բազմահազարանոց քայլերթ-ակցիաները 20-30 հոգանոց համարող իշխանախումբը (մասնաւորապէս սա հնչեցրել է 44-օրեայի «յաղթելու ենք»-ի թիւ 1 ստախօսնակ արծրուն յովհաննիսեանը), այժմ մեծ խուճապի մատնւած՝ իր հայակործան իշխանութեան պահպանման համար, ընդունակ է ամէն կարգի սադրանքի եւ ինչու ոչ՝ 2008-ի լպիրշ օրինակով՝ նոր ՄԱՐՏ-ի ՄԷԿ բեմականացնել, որպէսզի փորձի դարձեալ մոլորութեան ու խաբկանքների մատնի արթնացած մեր ժողովրդին…։

7-Ուշագրաւ հանգամանք է այն, որ միջազգային հեղինակաւոր լրատւացանցեր, ի տես հայաստանեան խոշորածաւալ ցոյցերի ու ընդվզման, ընդգծում են հայութեան կողմից Արցախեան պահանջատիրութեան եւ առհասարակ Հայաստան երկրի անվտանգութեան սկզբունքների կարեւորումն ու առաջնահերթ համարելը…:

8-Դա ինքնին ապացուցում է հայ ժողովրդի համբերատարութիւնը, իսկ երբ նոյն այդ համբերատարութիւնն չարաշահւում ու օգտագործւում է հայրենակործան մութ նպատակների համար, այդտեղ այլեւս հայը սեփական պատմական, բարոյական ու ազգային արժանապատւութեանը կառչելով՝ իր ցասումն է արտայայտում ներքին, թէ արտաքին ոտնձգումների դէմ…։

9-Դէ՛, հիմա թող Չաւուշօղլուն «Գորշ գայլերի» նշանաբանը ցուցադրի հային ու Ալիեւն էլ յոխորտայ Արցախի, Սիւնիքի ու առհասարակ բռնազաւթած, հայկական տարածքների ու հողերի մասին…։

10-Եւ վերջապէս մենք եւս, յատկապէս որպէս Հայաստանամերձ համայնք, չենք կարող չբարձրաձայնել մեր զօրակցական ու հպարտութեան զգացմունքները ի տես մեր հայրենի ժողովրդի փրկարար ԶԱՐԹՕՆՔ-ի, յանուն Հայաստան-Արցախ-Սփիւռք Եռամիասնութեան վերականգնման…:

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles