ՀԱՅՐԵՆԻ ԵՐԱԺԻՇՏՆԵՐ ՆԻՒ ԵՈՐՔԻ ՍՈՒՐԲ ԼՈՒՍԱՒՈՐԻՉ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՄԷՋ

0 0
Read Time:1 Minute, 5 Second

 

p16g

ՌՈՊԵՐԹ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ
Կիրակի, Դեկտեմբեր 21-ին, Նիւ Եորքի Սուրբ Լուսաւորիչ Մայր եկեղեցում տեղի ունեցաւ դասական երաժշտութեան համերգ:
p16ap16bՕրուայ հանդիսավարն էր ամերիկահայ ճանաչուած եւ վաստակաշատ երաժիշտ- խմբավար` Գրիգոր Փիտէճէանը, որն իր խօսքում ասաց.- «Հայ երաժշտութէան պատմութեան մէջ մենք ունեցել ենք տարբեր գերդաստաններ, մեծ ընտանիքներ, որոնք սերունդներով երաժիշտներ են ունեցել եւ զարգացրել են հայ երաժշտութիւնը` Սփիւռքում թէ Հայաստանում: Այդ գերդաստաններից մէկն է Սաթեանների ընտանիքը: Այսօր մեր համերգի պատուաւոր հիւրն է Հայաստանի յօրինողների միութեան պատուաւոր նախագահ՝ փրոֆէսօր Արամ Սաթեանը»:
Համերգային ծրագիրը բազմազան էր: Տեղ էին գտել Սոֆիա Միքայէլէանի, Անահիտ Կոստանեանի, Մելիք Մաւիսաքալեանի, Կոնսթանթին Պետրոսեանի, Եդուարդ Սադոյեանի եւ ուրիշների ստեղծագործութիւնները: Ներկաները ջերմութեամբ ընդունեցին Նունէ Կարապետեանի (սոփրանօ), Սարգիս Կարապետեանի (ջութակ) եւ Նունէ Յակոբեանի (դաշնամուր) ելոյթները:p16ep16c
Ներկաները ծափողջոյններով դիմաւորեցին Հայաստանի յօրինողների միութեան նախագահ Արամ Սաթեանին, որն իր շնորհակալական խօսքում անդրադարձաւ Սփիւռքում կատարուող համերգային ծրագրերին եւ շնորհաշատ երաժիշտների կատարողական բարձր արուեստին: «Յարգելով եւ սիրելով հայ երգարուեստը` պէտք է սիրել նաեւ դասական երաժշտութիւնը: Շնորհիւ ճանաչուած կոմպոզիտոր Կոնսթանթին Պետրոսեանի եւ Հայաստանի յօրինողների միութեան համատեղ համագործակցութեամբ մենք կարողացանք տարբեր քաղաքներում կազմակերպել այսպիսի համերգներ»:p16dp16f
Արամ Սաթեանն իր գոհունակութիւնն ու շնորհակալութիւնը յայտնեց Նիւ Եորքի Սուրբ Լուսաւորիչ Մայր եկեղեցու Հոգեւոր Հովիւ` Մեսրոպ Քհնյ. Լագիսեանին, ինչպէս նաեւ Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեանը, որոնք կազմակերպել էին այս գեղեցիկ երաժշտական երեկոն:
Համերգն աւարտուեց Արամ Սաթեանի «Աւէ Մարիա« երգով, որը կատարեց ճանաչուած երգչուհի, միջազգային մրցոյթների դափնեկիր Նարինէ Օճախեանը` հեղինակի նուագակցութեամբ:

ՌՈՊԵՐԹ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles