“ՀԱՅՐԵՆԻՔ“Ի ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐԵՐԻՑ
ԼՈՒՍԻՆԷ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
Պոսթընում ապրում են հայեր, ում կենսագրութիւնը կարող է հետաքրքրել շատերին:
Մուշեղ Պինաթեանը ծնուել է 1922-ին, Սթաւրոփոլում:
Հայրը Սալմաստի Ղալասար գիւղից էր. ծնուած 1895-ին: Նա եռանդուն մասնակցութիւն է ունեցել հայ կամաւորական շարժման գործում՝ զինակցելով Անդրանիկին, Քեռիին, Սեպուհին, Սմբատին եւ այլոց:
Հետագայում տեւական թուրք, քուրդ յարձակումներից խուսափելով՝ տեղափոխւում է Ստաւրոպոլ, որտեղ ամուսնանում է: Այնտեղ է ծնւում Մուշեղ Բինաթեանը: Ստաւրոպոլում հայրը շարունակում է իր ազգանուէր գործը՝ նա ներգրաւում է Ստաւրոպոլի հայ թատերական խմբի մէջ:
Թատերախմբի երաժիշտներն էին Մուշեղի հայրը՝ դափահար Հայկ Պինաթեանը եւ երկու Ղարաբաղցիներ:
Ստաւրոպոլի թատերական խմբի ղեկավարն էր Վաւիկ (Անուշաւան) Վարդանեանը: 1918 – 1920 թուականներին, նա ղեկավարել է Սրաւրոպոլի հայ թատրոնը՝ իբրեւ դերասան եւ բեմադրիչ: 1953 – 1954 թուականներին, Վարդանեանը եղել է Հայաստանի մշակոյթի նախարարի տեղակալ: Թատերական ներկայացումներին մասնակցում էր նաեւ քոյրը Ռուզաննա Վարդանեանը: Նա 1927 թ. եղել է Երեւանի առաջին պետական թատրոնի (այժմ Սունդուկեանի անուան) դերասանուհի:

Երբ Մուշեղը փոքր երեխայ էր, յաճախ մաս էր կազմում ներկայացումների եզրափակմանը՝ իր պարով: Շուտով ընտանիքը տեղափոխւում է Թաւրիզ եւ յետոյ Թեհրան: Այստեղ նա բազմիցս օգնում է հայ խորհրդային բանակին պարսկահայ համայնքի հետ, յատկապէս “Սասունցի Դաւիթ“ հրասայլային շարասեան ստեղծման գործում: “Զօրավար Բաղրամեան“ հիմնադրամը ստեղծուել է Օգոստոսի 11, 1944-ին: Մուշեղ Պինաթեանը ներգաղթողների յանձնախումբի անդամ էր, նա եւս վերադառնում է հայրենիք:
Այժմ բնակւում է Ուաթըրթաունում: Իր ապրած 92 տարիների հետաքրքիր ճանապարհին ունեցել է բազում երջանիկ պահեր: Մաղթենք նրան քաջ առողջութիւն եւ յաջողութիւն:




