«Հայրենիքին Ծառայելը Իւրաքանչիւր Հայի Պարտքն Է»․ Բենիամին Նալպանտեան

0 0
Read Time:3 Minute, 42 Second


Գառնի Մութաֆեան

ՀԱՅՐԵՆԻՔ

Երդուեց ու մինչեւ վերջ էլ հաւատարիմ մնաց երդմանը: Բենիամին Նալպանտեանը ծնուեց Արցախում ու ծննդավայրի ազատութեան համար կեանքն էլ չխնայեց: ՛՛Հայրենիքին ծառայելը իւրաքանչիւր հայի պարտքն է», սա Բենոյի կարգախօսն էր: Հայ զինուորի կերպարի նկատմամբ առանձնայատուկ վերաբերմունք ունէր դեռեւս մանկուց: Բենիամինի հայրը Գառնիկ Նալպանտեանը մի հետաքրքիր միջադէպ է յիշում հերոսի մանկութիւնից:
«Երբ Արցախում էին, իմ ուսանողները, որոնք ոստիկան են աշխատում, նրան տանում էին պտտացնելու իրենց մեքենայով եւ լիքը նուէրներով` սոկ, մրգեր, կոնֆետնէր հաւաքած գալիս էին, ասում էին ընկեր Նալպանտեան, եկէք մի հատ հարցնենք, ինքը այդ ժամանակ 3 տարեկան էրհարցնենք»Բենիամին ո՞վ այ լաւը ոստիկանը՞, թէ՞ զինուորը, Բենիամինի մի տեսակ թարս նայում էր ոստիկանին ու ասում էր` իհարկէ զինուորը՛՛:
Թադէոս Սարգսեանը Բենոյի մանկութեան ընկերն է: Յիշում է` դեռեւս փոքր տարիքից հանգիստ բնաւորութիւն ունէր, եթէ ինչ-որ կռիւ էլ լինում էր, ապա նա հաշտեցնողի դերում էր:
«Կենսախինդ, բոլորին հասնող, ընկերներին օգնող, բոլորին հետ ջերմ յարաբերութիւնների մէջ էր, եթէ շրջապատում ինչ-որ մէկը կոնֆլիկտների մէջ էին լինում, ինքը բոլորի հետ լաւ էր, բոլորի հետ բարեկամական, բոլորը նրան յարգում էին, բոլորը նրան սիրում էին»:
Հայրը յիշում է` Բենիամինի ներկայութեամբ չծառայելու մասին խօսելն արգելուած էր: Չնայած ունէր արտերկրում սովորելու հնարաւորութիւն, սակայն կտրուկ մերժել է առաջարկը: Հայրենիքին ծառայելը Բենիամինի համար առաջնային էր:
«Ես համոզուած եմ, եթէ նոյնիսկ նրան ժամանակին տեղափոխէինք նրան Մոսկուա սովորելու, ինքը պատերազմի 2-րդ օրը թողնելու էր ուսումը ու էստեղ էր լինելու»:
Զօրակոչուելու նախորդ օրն անցկացրել է ընկերների հետ: Վերջում գինու շշի վրայ գրել է անունն ու ստորագրել: Սեդա Մակարեանը պատմում է պատերազմի ժամանակ էլ ընկերների հետ խօսելիս խոստացել է` երբ գա այդ գինին անպայման խմելու են:
«Ասեց պահի էդ գինի գալու եմ խմենք, ասեց, որ լաւ այ, որ բոլորիս կարօտել այ, յետոյ կապը կորաւ ասեց, որ կը զանգի ու 2-3 օր չզանգեց ու էլ երբեք չզանգեց»:
Պատերազմի ժամանակ Բենիամինը կռուել է ամենաթէժ կէտերում: Վերջինը եղել է Մարտունին: Սակայն դժուարութիւնների մասին Բենիամինը չէր խօսում: Գործընկերի խօսքով, զանգում հանգստացնում էր բոլորին ու հարցնում դիրքերում գտնուող միւս ընկերների մասին:
«Ասում եմ` Բեն, ո՞նց ես, ասում այ ախպեր լաւ եմ, իմ հողի վրայ եմ, ինձ ինչ այ եղել, դու ասա Վարդանն ու Էրոն ո՞նց են, իրանց վտանգաւոր տեղ են, իրան Թալիշում են, ինքը տեղեակ չէր, որ Թալիշը արդէն յանձնել էինք, ու տենց իրա մասին չէր խօսում, ասում էր ես լաւ եմ, տրամադրութիւնս տեղն այ, հետդ խօսում եմ, էլ ինչ ես ուզում»:
Ընկերոջ Թադէոսի խօսքով, յուսահատութիւնը Բենոյի համար չէր: Պատերազմի ամենաթէժ օրերին կրակոցների ու պայթիւնների ժամանակ զանգել եւ շնորհաւորել է մանկութեան ընկերոջ տարեդարձը:
«Զանգեց, իր ոճով շնորհաւորեց, էդ ընթացքում պայթիւնի ձայն լսեցի, հարցրեցի` հոյ ձեզ բան չի պատահել, բայց հաստատ իրանց մի բան Կը պատահի, գլուխս լռիւ կորցրել են ասեց»:
Սակայն լռութեան ու հանգստութեան հետեւում կային բազմաթիւ դժուարութիւններ: Առաջին անգամ, երբ հրթիռակոծել են նրանց դիրքը, Բենիամինը 22 վիրաւոր զինուորի տեղափոխել է ապահով վայր: Բայց յաջորդ անգամ ոչ ուրիշներին կարողացաւ փրկել, ոչ էլ` իրեն: Ժպտերես տղան հերոսացաւ: Հայրը պատմում է որդու հետ վերջին զրոյցը:
«Հոկտեմբեր 24-ին, դէպքից մէկ օր առաջ, երեկոյեան կողմերն էր, զանգեց, շատ ոգեւորուած էր, որովհետեւ յանձնարարական էին ստացել, պատրաստւում էր գնալ դիրքեր յանձնարարութիւնը կատարելու»:
Գեղարդ Մութաֆեանը Բենիամինին ճանաչանում է 9 տարեկանից: Ցանկացած խնդիր միշտ միասին են լուծել: Նա Բենիամինից կէս տարի յետոյ է զօրակոչուել բանակ: Ընկերը նրան միայն մէկ խորհուրդ է տուել:
«Ինձ ընդամէնը ասեց, որ չհիասթափուես ոչնչից, ոչ մի բանից, ինչ նպատակով, որ գնացել ես, նոյն նպատակով էլ մնաս քո ծառայութեան ընթացքում՛՛:
Ընկերոջ զոհուելու մասին լուրը Գեղարդն իմացել է 20 օր անց, երբ իջել է դիրքից: Միայն պատերազմի աւարտից յետոյ է իմացել, որ պահել է հէնց այն դիրքը, որտեղ մի քանի օր առաջ զոհուել է իր ընկերը: Իսկ արձակուրդ գալու հէնց նոյն օրը այցելել է ընկերոջ գերեզմանին. ասելու ու խօսելու շատ բան կար:
«Խօսում ենք, ինքն էլ այ խօսում մեր հետ, մեզ ասում այ ինչ անենք, ինչ չանենք»:
Ընկերները հասցրել են երգ գրել իրենց հերոսի մասին: Երգի մէջ դրել են այն ամէնը, ինչը չեն հասցրել ասել Բենոյին: Երաժշտութեան հեղինակ Վազգէն Սարգսեանը պատմում է` ընկերոջ երգը գրելիս երկար չի մտածել: Նստել է դաշնամուրի առաջ ու մատները ինքնստինքեան սկսել են շարժուել:
«Երգը սկսեցի գրել այն ժամանակ, երբ մտքերիս, ինչ-որ երաժշտութիւններ եկան, որովհետեւ այն երաժշտութիւնը, նոր հիմա ունի Բենոյի երգը, չեմ մտածել, չեմ նստել դաշնամուրի մօտ ու սկսել նոտաներ շարել, միանգամից այ երգը ստացուել, իսկ բառերը մենք ընկերներով որոշել ենք, թէ որն աւելի գեղեցիկ կը լինի, քննարկել ենք Բենոյի ծնողների հետ ու իրենց համաձայնութեամբ ընտրել ենք բառերը, որ կայ»:
Հիմա բոլոր միջոցառումների, խնճոյքների ժամանակ միշտ մէկ ազատ աթոռ է լինելու, որը ոչ ոք չի կարող զբաղեցնել, ասում են ընկերները: Խոստանում են` ապրելու են այնպէս, որպէսզի Բենիամինին արժանի լինեն:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles