
Ղազախստանի նախագահին նախաձեռնութեամբ, Մարտ 12ին եւ 13ին Ասթանայի մէջ տեղի կ՛ունենայ Ղազախստանի, Ռուսաստանի եւ Պելառուսի նախագահներու եռակողմ հանդիպումը՝ «քննարկելու համար Եւրասիական Տնտեսական Միութեան տնտեսական, առեւտրական եւ համարկումի խնդիրները»:
Հետաքրքրականը այն է թէ, Հայաստան որ տարեսկիզբէն ի վեր պաշտօնապէս անդամակցած է այս միութեան, չէ հրաւիրուած այդ հանդիպումին:
Հայաստանի այս բացակայութեան մասին լրագրողներու հարցումին պատասխա-նելով՝ Արտաքին գործոց փոխնախարար Շաւարշ Քոչարեան յայտնեց, որ այդ հանդիպումի օրակարգի նիւթերը չեն վերաբերիր Հայաստանի, հետեւաբար հայաստանեան պատուիրակութիւն ներկայ չըլլար անոր:
«168 Ժամ» թերթը այս մասին կը գրէ, թէ անդամակցութեան այս երեք ամիսներու ընթացքին Հայաստան միայն տուժեց այդ ընտրութենէն եւ թէ ոչ միայն այդ անդամակցութիւնը որեւէ նպաստ չբերաւ Հայաստանի, այլ նաեւ զայն զրկեց Եւրոպական Միութեան համարկուելու առիթէն: Թերթը կը գրէ նաեւ, թէ Ռուսաստան ճնշում բանեցնելով Հայաստանը կցեց Եւրասիական Տնտեսական Միութեան եւ այժմ, որ այդ քայլով հասած է Եւրոմիութենէն զայն հեռացնելու նպատակին, Հայաստան այլեւս իրեն համար ոչ մէկ հետաքրքրութիւն կը ներկայացնէ: Մինչ «Ժողովուրդ» թեր-թին համար «գայթակղեցուցիչ» երեւոյթ է «մոռնալ՝ Հայաստանի նախագահը այդ հանդիպումին հրաւիրելը», «Ժամանակ» թերթին կարծիքով «Հայաստան ոչ թէ մոռցուած է, այլ երբեւիցէ չէ յիշուած»:
Մի փոքր համբերեք։ Համբերությունը կյանք արժե։
————————————
Կրեմլի Սենատ, Մոսկվա
Ռուսաստանի Դաշնության Նախագահ
Վլադիմիր Պուտինին
20 Ապրիլի 2014թ.
Ձերդ Գերազանցություն,
Սա իմ երկրորդ նամակն է ուղղված Ձերդ Գերազանցությանը:
Նախ խնդրում եմ ընդունել իմ անկեղծ շնորհավորանքները Ձեզ՝ Ռուսաստանի Դաշնության Նախագահ վերընտրվելու կապակցությամբ: Դա լավագույն ընտրությունն էր, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները կատարեցին՝ քվեարկելով հանուն Ռուսաստանի Դաշնության, դաշնակից Հայաստանի և ընդհանուր առմամբ ամբողջ Աշխարհի բարգավաճման և անվտանգության ապահովման համար:
Իմ առաջին նամակը ես գրել եմ Ձեզ 2013 թ.-ի Նոյեմբերի 23-ին, որը Ձերդ Գերազանցության՝ դեպի Հայաստան պատմական այցից մի քանի օր առաջ էր:
Այդ նամակով ես Ձեզ եմ ներկայացրել իմ ծրագիրը, թե ինչպես կապել իրար հետ Հայաստանն ու Ռուսաստանը՝ առաջարկելով կառուցել Անդրկովկասյան ստորգետնյա երկաթուղի: Դա առայժմ միակ հնարավոր միջոցն է, որպեսզի մենք՝ քաղաքական և ռազմական դաշնակից պետություններս, կարողանանք ունենալ ընդհանուր սահման և տնտեսական լայնածավալ հարաբերություններ՝ կապելով Հյուսիսային Օվկիանոսը Հնդկական Օվկիանոսին:
Ձերդ գերազանցություն, Ապրիլի 24-ը ոչ միայն պարզապես սգո օր է մեզ՝ Հայերիս համար, այլ նաև հիշեցում մնացած ազգերին Հայոց Ցեղասպանության մասին, որը ծրագրվեց միջազգային Սիոնիզմի կողմից և իրականացվեց Թուրքիայի Երիտթուրքերի կառավարության կողմից Թուրքիայում 1915 թ.-ին, որն էլ հետագայում դարձավ Բոլշևիկյան Ռուսաստանի դաշնակիցը:
Մեկ տարի անց մենք կնշենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը…
Ցեղասպանության ընթացքում ավելի քան երկու միլիոն անմեղ Հայեր բարբարոսաբար սպանվեցին, իսկ բոլոր ողջ մնացած Հայերն աքսորվեցին դեպի անապատներ, դատապարտվելով դանդաղ մահվան և կամ էլ գաղթեցին այլ երկրներ: Մենք՝ Հայերս, կորցրեցինք մեր Հայրենիքի 90%-ը, սակայն մյուս կողմից այն չար ուժը, ով կազմակերպեց Հայոց Մեծ Ցեղասպանությունը և հրձիգեց Առաջին ու Երկրորդ Աշխարհամարտերը, ստացավ երկիր բնակվելու համար:
Ես իսկապես չգիտեմ, թե Հայկական Սփյուռքը և Հայկական Պետական Համակարգման Հանձնաժողովն ինչպես են նախատեսում կազմակերպել առաջիկա Հայոց ցեղասպանության 100 ամյակը, սակայն ես ունեմ իմ սեփական ծրագիրը:
Բայց մինչ այդ, թույլ տվեք ներկայանալ …
Ես՝ Հայոց Ցեղասպանության (1915-1923) ողջ մնացած զոհերի թոռը, ծնվել եմ 1948 թ.-ի Օգոստոսի 7-ին, Հայաստանի մայրաքաղաք Երևանում: Միջնակարգ դպրոցում եղած ժամանակ ես ստացել եմ առաջին մրցանակ, հաղթելով մաթեմատիկայի Հայաստանի ազգային օլիմպիադայում 1966 թ.-ին: Ապա հաճախել եմ Երևանի Պետական Համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետը 1966-1971 թթ. և ստացել եմ մագիստրոսի կոչում Տեսական Ֆիզիկայի բնագավառում: Երևանի Պետական Համալսարանն ավարտելուց հետո ես հաճախել եմ Էջմիածնի Հոգևոր Ճեմարան 1971-1973 թթ և ստացել եմ Աստվածաբանության բակալավրի աստիճան: Ապա աշխատել եմ ֆիզիկայի հետ կապ չունեցող տարբեր գիտական հիմնարկություններում՝ որպես ինժեներ: Շուրջ յոթ տարի (1978 – 1985) ես ձերբակալված եմ եղել ԽՍՀՄ-ի Գուլագում, որպես քաղբանտարկյալ՝ Հայաստանի և Արցախի ինքնորոշման իրավունքի համար պայքարելու մեղադրանքով: Ես եղել եմ Երևանի ՊԱԿ-ի բանտախցում (1 տարի), Բարաշևոյի գաղութում՝ Մորդովա (3 տարի), Չիստոպոլի քաղաքական բանտում՝ Թաթարստան (1 տարի) և աքսոր Կրասնոյարսկի երկրամասի Աբան ավանում (2 տարի): Ես ունեմ Հայաստանի քաղաքացիություն և 1988 թ.-ից մինչ այժմ բնակվում եմ Միացյալ Նահանգներում: Ես ունեմ շատ հոդվածներ տեսական ֆիզիկայից, որոնց մեծ մասը դեռ հրատարակված չեն: Ունեմ չորս երեխա՝ երեք որդի և մի դուստր:
Ձերդ Գերազանցություն, քսաներորդ դարը ֆիզիկական գիտության համար՝ հատկապես տեսական ֆիզիկայի համար սկսվեց հեղափոխական գաղափարներով և ահա թե ինչու է այդ ժամանակաշրջանը կոչվեց հրաշքների ժամանակ: Բայց քսաներորդ դարը սկսվեց նաև Միջազգային Սիոնիզմի կողմից հրձիգված բազմաթիվ հեղափոխություններով և Համաշխարհային պատերազմներով, այնպես ինչպես որ նրանք փորձում են անել այժմ:
Դա նաև այն ժամանակն էր, երբ 1905 թ.-ին ֆիզիկայի հեղինակավոր ամսագրեր, ինչպիսին Ֆիզիկայի Տարեգիրքն էր (Annalen der Physik), սկսեցին տպագրել տեսական ֆիզիկայի հոդվածների շարք: Բայց այդ ներկայացված հոդվածներից անհետանում էին գլխավոր հեղինակիների անունները և գրագողությունը դարձավ զանգվածային։ Օրինակ՝ անգամ բնօրինակ հոդվածից լրիվ ջնջվեց Սերբուհի Միլեվա Մարիչի անունը, փոխարենը գրվեց իր Եբրայեցի և Սիոնիստ ամուսնու անունը։ Տաս տարի անց՝ 1915 թ.-ին Գերմանացի մաթեմատիկոս Դեվիդ Հիլբերտի կողմից Գոթինգենի ակադեմիա ներկայացված բնօրինակ հոդվածները պատառոտեցին և այնուհետև ամբոջ հոդվածը գողացան։
Գիտական հոդվածների այս համատարած գրագողությունների հետևանքով գիտության մեջ, հատկապես Հարաբերականության տեսության ասպարեզում, սկսվեց առաջնության ու հեղինակության վեճերը, որը և գիտության մեջ սկիզբ դրեց այլախոհական շարժման:
Այդ չար ուժերը, ովքեր զանգվածաբար գրագողության ենթարկեցին Գերմանացի, Ֆրանսիացի, Դանիացի, Իտալացի, Շոտլանդացի, Ռուս և պարզապես բոլոր եվրոպացի գիտնականների գաղափարները, հանուն միայն մեկ մարդու՝ ում նրանք դարձրեցին ֆիզիկայի կուռք և դարի մարդ՝ նախապատրաստելով նրան իրենց որոշակի չար ծրագրերի համար:
Եվ այդ խարդախ սիոնիստ անձը, ում դիմանկարը կախված է աշխարհի գրեթե բոլոր՝ ներառյալ նաև Ռուսաստանի, յուրականչյուր ֆիզիկայի ամբիոնում, հանդիսանում է գիտական հասարակության մեծագույն խայտառակությունը: Եթե որևէ մեկը փորձ անի քննադատել Հարաբերականության Հատուկ Տեսությունը կամ առաջարկել այլընտրանքային տեսություն, ապա բոլոր հիմնական գիտական ամսագրերը կմերժեն այդպիսի հոդվածների հրատարակումը առանց գրախոսման ուղարկելու: Սա ճիշտ է նաև Ռուսական ֆիզիկայի ամսագրերի համար, ինչպես օրինակ «JETP Letters», «UPN» և այլ ֆիզիկայի ամսագրերի համար։
Ինչքանով որ ես եմ հասկանում, Հայզենբերգի քվանտային տեսությունից (1925թ.) և Դիրակի հարաբերական քվանտային տեսությունից (1928թ.) հետո տեսական ֆիզիկան դադարեց գոյություն ունենալուց: Ութսունհինգ տարի է անցել այդ օրերից և որևէ առաջընթաց տեսական ֆիզիկայում բոլորովին չի գրանցվել: Եվ տեսական ֆիզիկայում գոյություն ունեցող այդպիսի երկարատև դատարկությունը լցնելու համար շատ պատեհապաշտ «ֆիզիկոսներ» (որոնց ազգային ծագումը գաղտնիք չէ), առաջադրեցին և նպաստեցին արհեստական ու կեղծ տեսությունների առաջացմանը, ինչպես օրինակ՝ «string theory», «super string theory», «K theory», «black hole theory», «big bang theory» և այսպես շարունակ… Եվրոպան և ամբողջ Աշխարհը ընկղմվեց մի նոր խավար դարաշրջան։
Բայց ամենադժվար պահերին էլ միշտ կա ՀՈՒՅՍ…
Վերջին 45 տարիների ընթացքում ես եղել եմ որպես այլախոհ գիտնական (ինչպես պրոֆեսոր Լոգունովը Ռուսաստանում)՝ փորձելով ապացուցել, թե ինչն է սխալ հարաբերականության հատուկ կամ ընդհանուր տեսություններում։ Մենք տեղյակ ենք նաև որ մինչև այժմ էլ տարբեր ֆիզիկոսների կողմից ստեղծվում են շատ նոր տեսություններ, անվանելով դրանք «Հարաբերականության այլընտրանքային տեսություն» կամ «Հարաբերականության նոր տեսություն» և այլն: Ես նույնպես այդպես էի վարվում մինչև վերջերս։ Բայց ավելի ուշ ես հիշեցի Մեծն Սոկրատեսի իմաստուն խոսքերը՝ «Փոփոխության գաղտնիքը կայանում է նրանում, որպեսզի քո էներգիան կենտրոնացնես ոչ թե հնի դեմ պայքարելու վրա, այլ նորը ստեղծելու վրա»:
Ահա թե ինչու 2012 թվականին, երբ բոլոր չար ուժերը գուժում էին աշխարհի վերջը, մենք 2012 թվականը հայտարարեցինք որպես նոր հրաշքների տարի և ստեղծեցինք «Հայկական Հարաբերականության Տեսություն – Միաչափ Շարժում» հիմնարար աշխատությունը: Մենք մեր այս աշխատությունը գրանցեցինք ԱՄՆ-ի հեղինակային իրավունքի պաշտպանության գրասենյակում և ՄԲ-ի հեղինակային իրավունքի վկայության գրասենյակում հենց այդ նույն «աշխարհի վերջ»-ի օրը՝ 2012 թ.-ի Դեկտեմբերի 21-ին, ինչպես նաև մենք գրքի տեսքով հրատարակեցինք այն Հայաստանում 2013 թ.-ի Հունիսին:
Եվ այսպիսով ֆիզիկայում 100 տարվա հավատաքննության դարաշրջանն ավարտվեց և գիտության մեջ սկսբնավորվեց Հայկական հեղափոխության դարաշրջանը:
Այժմ մենք աշխատում ենք ավարտել « Հայկական Հարաբերականության Տեսությունը եռաչափ տարածության մեջ» և շատ ուրիշ բաներ…
Այս նամակին կցված է իմ առաջին նամակը՝ ուղղված Ձեզ, Հայերեն լեզվով (2 էջ), մեր հիմնարար աշխատությունը, Հայերեն լեզվով (86 էջ), այդ աշխատության համառոտ հաղորդագրությունը, Անգլերեն լեզվով (4 էջ), Հայկական և Լորենցիան հարաբերականության բանաձևերի պատկերավոր համեմատությունները, Անգլերեն լեզվով (10 էջ), մեր նամակը ուղղված բոլոր ճշմարտություն որոնողներին, Անգլերեն լեզվով (1 էջ) և մեր կարճ կենսագրականներն Անգլերեն լեզվով (2 էջ): Ցավով եմ հայտնում, որ ես չունեմ հնարավորություն թարգմանելու համար մեր հիմնարար աշխատությունը Անգլերեն, Ռուսերեն կամ Գերմաներեն՝ ընթերցողների ավելի լայն շրջանակներին ծանոթացնելու համար:
Ձերդ Գերազանցություն, խնդրում եմ ներել համարձակությունս՝ Ձեզանից շնորհ խնդրելու համար: Եվ այդ շնորհը, որը ես կցանկանայի խնդրել Ձեզանից, ոչ թե Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումն է, որը արդեն 20 տարի նույն իրավիճակում է, ինչ իրավիճակում այժմ հայտնվել է Ղրիմը։ Եվ ես լիովին կիսում եմ Ձեր զարմանքը թե. «… ինչո՞ւ Կոսովոյին թույլատրված է անկախանալ, իսկ Ղրիմի բնակիչներին թույլատրելի չէ։ Հետաքրքիր է իմանալ թե ինչո՞ւ չի կարելի…»։ Թույլ տվեք շարունակել Ձեր տրամաբանությունը և ավելացնել՝ «…իսկ ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի Հայերին թույլատրելի չէ ինքնորոշվել, ինչո՞ւ…»: Մենք կատարեցինք մեր դաշնակցի պարտքը ՄԱԿ-ում և քվեարկեցինք ազգերի կամքի ազատ արտահայտման օգտին, ընդունելով Ղրիմի բնակչության ինքնորոշման իրավունքը: Այժմ Ռուսաստանի հերթն է պաշտպանելու Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքը։ Բայց դա այն չէ, ինչ որ ես փորձում եմ Ձեզանից որպես շնորհ խնդրել:
Շնորհը, որ ես հայցում եմ Ձեզանից, դա այն է, որպեսզի Դուք ուղղեք տեսական ֆիզիկայում ստեղծված այս խայտառակությունը, ներկայացնելով մեր՝ «Հայկական Հարաբերականության Տեսություն – Միաչափ Շարժում» աշխատությունը Շվեդիայի Թագավորական Ակադեմիային, որպես Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի թեկնածու 2015թ.-ին՝ Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ:
Ձերդ Գերազանցություն, մեր աշխատությունը և գալիք մնացած հոդվածները նպատակ ունեն տեսական ֆիզիկայում ստեղծելու նոր վերածնունդ: Այս գիտական աշխատությունը այդ նպատակի ճանապարհին առաջին քայլն է միայն: Մենք հավատում ենք, որ անգամ մեկ հոդվածը կարող է արթնացնել մարդկությանը և կրկին անգամ լուսավորել աշխարհը սրբազան գիտելիքներով և Տիեզերքի կորսված իմաստությամբ:
Սա իսկապես պատմական ժամանակաշրջան է լուսավորելու համար Աշխարհը Հայկական Հարաբերականության Տեսությամբ:
Երկու շաբաթ առաջ ես կարդացի մի հոդված Ուկրաինական ճգնաժամի մասին, որտեղ Իսրայելի պաշտպանության նախարարը՝ Մոշե Յալոնը, ահազանգում էր, որ «սա քաղաքակրթությունների պատերազմ է»: Ես համաձայն եմ նրա հետ, որ սա իսկապես ցեղային պատերազմ է՝ Արմենոիդ և չար ցեղերի միջև, որն արդեն ընթանում է հազարավոր տարիներ: Այդ նույն չար ուժերն են, որոնք կարողանում են հրահրել եղբայր ազգերին կռվելու իրար դեմ, այնպես, ինչպես որ մենք ականատես ենք լինում այժմ, երկու Սլավոնական ազգերի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության ժամանակ:
Նույնպես նաև մեկ շաբաթ առաջ ես կարդացի մի հոդվածը, որտեղ նշվում էր, որ «Ես ավելի քան համոզված եմ, որ Վլադիմիր Պուտինի Ռուսաստանը Սպիտակ ցեղի վերջին հույսն է»: Եվ այդ հոդվածը ավարտվում էր հետևյալ հարցադրումով. «Եթե Ռուսաստանը չընդիմանա Միջազգային Հրեությանը, ապա ես չգիտեմ, թե ով կկարողանա»:
Ես նաև գիտեմ, որ Սպիտակ ազգերի ազգայնական շարժման կենտրոնը Արևմտյան Եվրոպայից տեղափոխվել է դեպի Արևելյան Եվրոպա, ավելի ճշգրիտ՝ Աշխարհում Ազգային Սոցիալիզմի պայքարի կենտրոնն այժմ գտնվում է Ռուսաստանում, Ձերդ գերազանցության շնորհիվ:
Ահա թե ինչու ես մեծ հույս ունեմ, որ Դուք կարող եք օգնել ինձ բարեփոխելու տեսական ֆիզիկան և այն նորից դարձնելու իսկական ճշգրիտ գիտություն:
Մեծ հարգանքով՝
Ռոբերտ Նազարյան
robert@armeniantheory.com
————————————
https://www.academia.edu/10614639/Second_Letter_to_His_Excellency_Vladimir_Putin
Ռուսաստանի Դաշնության Հարգելի Նախագահ Պր. Պուտին,
(27 Նոյեմբերի 2013թ., Լոս Անջելոս )
Այս նամակը ես մտադիր էի գրել Ձեզ, կամ ավելի ճիշտ այդ ժամանակվա Ռուսաստանի Դաշնության Նախագահին, մոտ երեք տարի առաջ (15 Հոկտեմբերի 2010թ.), որովհետև այդ ժամանակ էր որ ես առաջին անգամ կարդացի այն մասին որ հաջողությամբ ավարտվեց Աշխարհի ամենաերկար (57կմ) երկաթուղային գետնուղու՝ Գոթթհարդի կառուցումը Ալպյան լեռնաշղթայի տակով (մոտ 4կմ խորությամբ)։ Բայց քանի որ ամեն մի ցանկություն չէ որ դառնում է իրականություն, ուրեմն այդ նամակը գրելու գաղափարը մնաց անկատար։ Իսկ այժմ ես լարում եմ իմ բոլոր ուժերը որպեսզի ավարտին հասցնեմ այդ գաղափարը մինչև Ձեր Հայաստան պաշտոնական այցը։
Այս նամակը կարելի է համարել նաև որպես Ձեզ ուղղված Զորի Բալայանի բաց նամակի շարունակությունը, որովհետև այս նամակով ես ինժիներատեխնիկական լուծման տարբերակ եմ առաջարկում Զորի Բալայանի և բոլոր մյուս մտածելու կարողություն ունեցող հայերի այն հարցին թե ինչպե՞ս պատահեց որ դարավոր բարեկամության պատմական փորձ ունեցող և այժմ էլ ռազմաստրատեգիական դաշնակիցներ համարվող երկու հարևան ազգերը ընդհանուր սահման չունեն։
(Սա իսկապես Ռուսաստանի խնդիրն է, ով արգելեց Արցախյան զորքերի առաջխաղացումը։ Զ.Բ.)
Թույլ տվեք նաև օգտվելու այս առիթից և ավարտին հասցնել ևս մեկ անկատար մնացած ցանկություն՝ շնորհավորելու Ձեզ նորից Ռուսաստանի Դաշնության Նախագահ ընտրվելու կապակցությամբ, որը շատ կարևոր գործոն է Աշխարհում ուժային երկրորդ բևեռի հաստատման, տարածաշրջանային կայունացման և հատկապես Հայաստանի անվտանգության ապահովման համար։ Ես ցանկանում եմ իհարկե որ նույն քաղաքական ընտրական տարբերակը կիրառվի նաև Հայաստանում՝ այսինքն Հայաստանի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Հայաստանի երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ապագա ընտրություններում փոխանակեն իրենց տեղերը, որպեսզի Հայաստանի համար ապահովվի մոտ 20-25 տարվա կայուն և շինարար ժամանակահատված։
Իսկ Հայաստանի Մաքսային Միությանը միանալու (և ոչ թե Եւրոմիության հետ համագործակցելու) մասին որոշման կայացումը հաստատում է այն փաստը, որ մենք ունենք իրենց գործին լավատեղյակ ղեկավարներ, որոնք գիտեն թե որն է Հայաստանի իրական ազգային շահը և կարող են վճռորոշ իրավիճակում վարել անկախ քաղաքականություն՝ ճիշտ պահին կատարելով ճիշտ որոշում։
Ես ողջունում եմ Հայաստանի այդ քաղաքական կողմնորոշումը։
Պր. Նախագահ, ես, անկախ իմ կամքից, երկար ժամանակ եմ ունեցել խորհելու Հայ – Ռուսական դարավոր հարաբերությունների մասին, հատկապես այն ժամանակ երբ ես հարկադրված «հանգստանում» էի Մորդովիայում կամ Թաթարիայում։ Իմ մտքերը ես կիսում էի իմ բախտակից ընկերոջ՝ Ռուս հայրենասեր Վլադիմիր Օսիպովի հետ։ Աննշան տարբերություններով միայն, մենք հանգում էինք համարյա նույն եզրակացության, որ Ռուսաստանը պետք է հստակ կողմնորոշվի թե որն է իր հայրենիքը և իր սահմանները, ինչպես նաև որ ազգերը կամ պետություններն են Ռուսաստանի մնայուն դաշնակիցները։ Մենք դեմ էինք նաև «չկան մնայուն բարեկամներ այլ կան մնայուն շահեր» կարգախոսին, որը հատուկ է միայն անհայրենիք ազգախմբերին և մարմնավաճառներին։ Մենք համաձայնվում էինք իրար հետ որ կարող են լինեն ազգային պետություններ որոնք իրար հետ կարող են ունենալ մնայուն բարեկամական կապեր։ Ահա այդպիսին է Հայաստանի և Ռուսաստանի դարերից (գուցե և հազարամյակներից) եկող բարեկամական-ազգակցական հարաբերությունները։ Ես հիշում եմ որ Հայաստանում եղած ժամանակ Դուք կես կատակ կես լուրջ հեռուստահաղորդման ժամանակ հայտարարեցիք որ մեր բարեկամությունը սկիզբ է առել Արարատյան (Ուրարտու) Պետության Ռուսա թագավորից։ Թող պատմաբանները վիճարկեն մեր բարեկամության այդ և շատ այլ խոր արմատների մասին՝ Քրիստոնեության տարածման, Կիրիլյան այբուբենի ստեղծման, Ռուսական պետականության ամրապնդման, Երկարաբազուկների ընտանիքի դերի և շատ այլ բաների մասին։ Ահա այդպիսի թեմաներ էինք մենք քննարկում և երբեմն էլ իհարկե վիճում Վլադիմիր Օսիպովի հետ։
Բայց ես պատմաբան չեմ, այլ ես ունեմ ֆիզիկոսի կրթություն և հետևաբար վերոհիշյալ փաստերը թող վիճարկեն ակադեմիական կրթություն ունեցող պատմաբանները։
Իսկ ես ցանկանում եմ տեսական լուծում տալ Հայրենասեր Արցախցու՝ Զորի Բալայանի այն ցավոտ հարցին թե ինչպե՞ս պատահեց որ երկու դարավոր և հարևան դաշնակից ազգային պետություններ փաստորեն ընդհանուր սահման չունեն։ Ահա սա է մեր այժեմյան դառը և ճշմարիտ իրականությունը։
Ես գտնում եմ որ, առանց խախտելու անկախ պետությունների միջև ընդունված միջազգային չափանիշերը, գոյություն ունի վերոհիշյալ հարցի լուծման խաղաղ, մարդասիրական և գիտական մեկ լուծում՝ Կովկասյան լեռնաշղթայի տակով կառուցել գետնուղի Ռուսաստանից դեպի Հայաստան։
21-րդ դարի այդ նոր 7-րդ հրաշալիքի՝ Անդրկովկասյան գետնուղու շնորհիվ Հյուսիսային Օվկիանոսը կկապվի Հնդկական Օվկիանոսի հետ, իր բոլոր տնտեսական և քաղաքական բարիքներով հանդերձ։ Այս նախագծի իրագործումը Հայաստանին կազատի շրջափակումից, որը այդքան շատ է շահարկվում Արևմուտքի կողմից, իսկ Ռուսաստանի համար այն կլինի հարավային ուղղության ռազմավարության իրագործում։ Ես չեմ ցանկանում տեսնել Հայաստանի և Թուրքիայի սահմաները բացված, դա միայն կվնասի Հայաստանին։ Թող այն միշտ մնա փակ և թող բացվի միայն այն ժամանակ երբ Արևմտյան Հայաստանը նորից կլինի Հայկական Պետության անբաժանելի մասը։ Իսկ այդպիսի աստեղային ժամեր պատմությունը նորից կարող է մեզ ընծայել ապագայում և մեզ մնում է միայն օգտվել այդ պահից։
Այս Անդրկովկասյան գետնուղին կլինի մարդատար և ապրանքատար արագընթաց գնացքների ամենակարճ, ամենաէժան և գուցե ամենաապահով ճանապարհը, որը իրար կկապի Հյուսիս-Հարավ առանցքի դաշնակից պետություններին՝ Ռուսաստանին, Հայաստանին և Իրանին։
Չնայած այն բանին, որ Անդրկովկասյան գետնուղու երկարությունը մոտ 300կմ է և որը 5 անգամ ավելի երկար է քան Ալպյան լեռնաշղթայի տակով անցնող Գոթթհարդի գետնուղին, այնուամենայնիվ օգտագործելով այդ ասպարեզում արդի տեխնիկայի վերջին նորությունները՝ միջուկային ուժանյութով աշխատող հորատող հսկա մեքենաները, հնարավոր է այդ դարի նախագիծը իրագործել մոտ 20 տարում։
Փառ Արարչին որ և Ռուսաստանը և Հայաստանը ունեն հորատելու հարուստ փորձ։ Այնպես որ սա է մեր մոտակա ապագայի անելիքը։
Պր. Նախագահ, օգտվելով առիթից թույլ տվեք նաև շնորհակալություն հայտնել Ռուսաստանի պետական Այրերին և անձամբ Ձեզ՝ մեր ազգային պետականության ապահովությունը իրականացնելու համար, որովհետև մենք և Արևմուտքից և Արևելքից շրջապատված ենք թշնամական պետություններով, որոնք օր ու գիշեր երազում են Հայկական պետականության կործանումը։
Այս նամակը թող լինի պատասխանը բոլոր արևմտամետ-գրանտակեր (ավելի ճիշտ տարբեր հետախուզական կենտրոնների կողմից վարձատրվող) այն գրչակներին, խմբակներին և քաղաքական ուժերին, որոնք օգտագործելով ամեն հարմար առիթ ցանկանում են սեպ խրել դարերի փորձությանը ենթարկված մեր երկու ազգերի բարեկամության միջև և որոնք վերջին հաշվով ցանկանում են թուլացնել և կործանել Հայկական պետականությունը։
Կեցցե՛ Հայ – Ռուսական ռազմաքաղաքական դաշինքը
Ռոբերտ Նազարյան
robert@nazaryan.com
https://www.academia.edu/9153168/First_Letter_to_Vladimir_Putin