«Հայաստան» Հիմնադրամի «Մարաթոն-2016»ի Հասոյթը՝ Արցախին

0 0
Read Time:38 Second

HAYASDAN HIMNATRAM

ԵՐԵՒԱՆ.- Մայիս 27-ին, Հ.Հ. կառավարութեան ընդունելութիւններու տան մէջ, տեղի ունեցաւ «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի հոգաբարձուներու խորհուրդի եւ տեղական մարմիններու 25-րդ միացեալ նիստը, որ վարեց խորհուրդի նախագահ՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեան:
Հիմնադրամի գործադիր տնօրէն Արա Վարդանեան լրագրողներուն հետ ունեցած զրոյցին ընթացքին յայտնեց թէ «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի «Մարաթոն-2016»ի հասոյթը պիտի տրամադրուի Արցախի քառօրեայ պատերազմի քանդումները վերցնելուն:
«Օժանդակութիւնը պէտք է լինի բազմաշերտ՝ սկսած դեղորայքի առաքումից մինչեւ տների վերանորոգում, ընտանիքներին աջակցութեան տրամադրում: Այն ընտանիքներում, որտեղ եղել են զոհուածներ, նրանց աւելի մեծ օգնութիւն կը տրամադրուի: Աջակցութեան ձեւերը դեռ կոնկրետացման (որոշակիացման) փուլում են։ Քառօրեայ պատերազմի աւերածութիւններից բացի, Արցախում կան բազմաթիւ խնդիրներ՝ լինի ջրատարների կառուցում, դպրոցների շինարարութիւն եւ այլն: Պարզապէս այս տարի աւելի շատ կենտրոնանալու ենք այն շրջանների վրայ, որոնք աւելի շատ են վնասուել այդ օրերի ընթացքում», նշեց Վարդանեան:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles