ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ.- ԵՐԵՒԱՆՈՒՄ ԳՈՒՄԱՐՈՒԵՑ Հ.Յ.Դ. ՄԻՋՄԱՐՄՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ

0 0
Read Time:1 Minute, 3 Second

 ԵՐԵՒԱՆ (Հ.Յ.Դ. Մամլոյ դիւան).- Նոյեմբերի 24-25-ին, Երեւանում գումարուեց Հ.Յ.Դ. կազմակերպական կառոյցներու միջմարմնական խորհրդաժողովը, որին մասնակցեցին ներկայացուցիչներ կազմակերպութեան բոլոր Կեդրոնական կոմիտէներից, Հայաստանի Գերագոյն մարմնից եւ այլ շրջաններից:

Ժողովի ընթացքում Հ.Յ.Դ. Բիւրոն ներկայացրեց իր միամեայ գործունէութեան ամփոփ տեղեկագիրը` տարբեր բնագաւառներում:

Օրակարգի գլխաւոր հարցերից էր Սուրիահայութեան դիմագրաւած անվտանգութեան խնդիրների եւ մարդասիրական կարիքների համար քաղաքական-յարաբերական եւ ֆինանսական աջակցութեան աշխատանքների ընթացքը: Ժողովը շեշտեց, որ պէտք է պատրաստ լինել Հայրենիքում եւ Սփիւռքում բոլոր ուղղութիւններով աշխատանքները շարունակելու եւ նրանց թափը պահելու, հաշուի առնելով, որ սիրիական տագնապը կարող է արագ լուծման հեռանկար չ’ունենայ: Ժողովը նաեւ շեշտեց, որ բազմակողմանի աջակցութիւնը հիմնականում ուղղուած պիտի լինի Սուրիայում հայ համայնքի կարիքներին, ինչպէս նաեւ` Հայաստան տեղափոխուածներին:

Հ.Յ.Դ. միջմարմնական խորհրդաժողովի օրակարգի մնացեալ հարցերը վերաբերւում էին Հայաստանում ընկերային եւ տնտեսական մի շարք խնդիրների լուծման ուղղութեամբ կուսակցութեան ծրագրերին, ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումներին, Արցախի վերաբնակեցմանը վերաբերող նախաձեռնութիւններին, ինչպէս նաեւ` Հայոց ՑԵղասպանութեան 100-ամեակի աշխատանքներին:

Հ.Յ.Դ. 31-րդ Ըդնհանուր ժողովից յետոյ, Հ.Յ.Դ. երկրորդ միջմարմնական խորհրդաժողովն էր որ կը կատարուէր. առաջինը գումարուել է Դեկտեմբեր 2011- ին, Պէյրութում:

Հ.Յ.Դ. միջմարմնական խորհրդաժողովի նախորդող եւ յաջորդող օրերին, Հ.Յ.Դ. Բիւրոն գումարեց լիագումար նիստ, որտեղ քննարկուեցին միջմարմնական ժողովում արծարծուած հարցերը եւ Բիւրոյի օրակարգի այլ հարցեր:

Հ.Յ.Դ. ՄԱՄԼՈՅ ԴԻՒԱՆ

 

Ð.Ú.¸. زØÈàÚ ¸Æô²Ü

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles