ՀԱ­ՅԱՍ­ՏԱ­ՆԻ ՏԱ­ՂԱՆ­ԴԱ­ՒՈՐ ՋՈՒ­ԹԱ­ԿԱ­ՀԱՐ ՔԱՐ­ՄԷՆ ԹՈ­ՍՈՒՆ­ԵԱ­ՆԻ ՅԱ­ՋՈ­ՂՈՒ­ԹԻՒՆ­ՆԵ­ՐԸ

0 0
Read Time:7 Minute, 30 Second

 

p15 KarmenTosunian ԱՐՄԻՆԷ ՄԻՆԱՍԵԱՆ

Նիւ Եորք

Հոկ­տեմ­բե­րի կէ­սե­րին էր, երբ Երե­ւա­նից մին­չեւ Մոկ­ուա թռիչ­քին աթո­ռա­կից եղայ երի­տա­սարդ, զուար­թա­դէմ ու նրբա­կազմ մի աղջ­կայ հետ, ու ան­մի­ջա­պէս ինչ որ  անե­րե­ւոյ­թա­յին ձգո­ղա­կան մի ոյժ զգա­ցի նրա հետ, որ քիչ վեր­ջը պի­տի բա­ցա­յայտ­ուէր:

Մի­առ­ժա­մա­նակ լուռ մնա­լուց յե­տոյ, մի քա­նի բառ փո­խա­նա­կե­ցինք անգ­լե­րէ­նով. մտա­ծե­ցի երեւի ռուս է, քա­նի որ շատ հմտօ­րէն էր խօ­սում ռուս մա­տու­ցող­նե­րի հետ:

– Կը նե­րէք, ինչ­պէ՞ս է ձեր անու­նը.

– Քար­մէն: Եղաւ պա­տաս­խա­նը: Չգի­տեմ ին­չու՞ միտքս թռաւ դէ­պի օփե­րա “Թօս­քա“, ու դարձ­եալ այդ­քա­նով գոհ չէի զգում: Միտքս աւե­լի էր ցան­կա­նում իմա­նալ նրա մա­սին ու կար­ծես ի՜նչ որ ար­ուես­տի շո­ղե­րի փայլն էի զգում նրա մէջ: Հե­տաքրք­րու­թեանս աւե­լին գո­հա­ցում տա­լու հա­մար նո­րէն հարց­րե­ցի.

– Ինչ­պէ՞ս է ձեր ազ­գա­նու­նը.

– Թո­սուն­եան. պա­տաս­խա­նեց նա ժպտա­դէմ: Իմ սիրտն էլ ժպտաց …

Քար­մէն Թո­սուն­եա­նը ար­ուես­տա­վարժ ջու­թա­կա­հար է. գնում էր Նիւ Եորք ելոյթ ու­նե­նա­լու յայտ­նի Քար­նը­կի հա­մեր­գաս­րա­հում: Սրտիս հրճուան­քը ան­մի­ջա­կան էր, խոս­տա­ցայ ներ­կայ լի­նել հա­մեր­գին:

Հա­մեր­գը նուիր­ուած էր 20-րդ դա­րի հռչա­կա­ւոր ղե­կա­վար եւ նուա­գախմ­բի հիմ­նա­դիր Մա­էսթ­րօ Սըր Ճորճ Սոլթիի ծննդեան հա­րիւ­րամ­եա­կի յի­շա­տա­կին: Սոլթիի ամե­նա­մեծ ու­րա­խու­թիւնն է եղել աշ­խա­տել երի­տա­սարդ երա­ժիշտ­նե­րի հետ վեր հաս­տա­տե­լով նրանց աստ­ուա­ծա­տուր ար­ուես­տի բնա­կան զօ­րու­թիւնը, դրսե­ւո­րել ու փայլ տալ նրանց տա­ղան­դին: Եւ աւե­լին նա հա­ւա­տա­ցած էր որ նուա­գի մի­ջո­ցով կա­րե­լի է մօ­տեց­նել ազ­գե­րին, միջ-մշա­կու­թա­յին հաս­կա­ցո­ղու­թիւն ու­նե­նա­լով կա­րե­լի է նպաս­տել աշ­խար­հի խա­ղա­ղու­թեան: Այ­սօր Սոլ­թի ըն­տա­նի­քի կող­մից ձեռ­նար­կած հիմ­նադ­րա­մը եւ ակա­դեմ­ի­ան օգ­նում է նո­րեկ երի­տա­սարդ երա­ժիշտ շատ շատե­րին: 1995-ին, Մի­աց­եալ Ազ­գե­րի Կազ­մա­կեր­պու­թեան յիս­նամ­եա­կի առ­թիւ մա­էսթ­րօ Ճորճ Սոլ­թին Մ.Ա.Կ.-ի նա­խա­գա­հի կող­մից հրա­ւիր­ւում է Ժը­նեւ հա­մեր­գի, ուր կեան­քի է կոչ­ւում Հա­մաշ­խար­հա­յինԽա­ղա­ղու­թեանՆուա­գա­խումբը: Այդ հսկա­յա­կան նուա­գախմ­բի ան­դամ­ներն են կազ­մում վաթ­սու­նից աւե­լի աշ­խար­հի երաժշ­տախմ­բե­րի լա­ւա­գոյն ու  տա­ղան­դա­ւոր երա­ժիշտ­նե­րը:

Հոկ­տեմ­բեր 19, 2012-ի երե­կոյ­եան ժա­մը 7:30-ին, աշ­խար­հահռ­չակ եւ բա­զում պար­գեւ­նե­րի տէր մա­էսթ­րօ Վա­լե­րի Ճեր­ճի­եւ, ղե­կա­վա­րա­րու­թեամբ (Սոլթիիմա­հիցյե­տոյժա­ռան­գելէնուա­գախմ­բիղե­կա­վա­րու­թիւնը) Քար­նը­կի Դահ­լի­ճի մէջ տե­ղի ու­նե­ցաւ Հա­մաշ­խար­հա­յինԽա­ղա­ղու­թեանՆուա­գա­խումբ-ի քսա­նե­րորդ հա­մեր­գը, որն առա­ջինն էր Ամե­րի­կա­յի մէջ: Հա­մեր­գի հան­դի­սա­վարն էր Տիկ. Վա­լը­րի Սօլ­թին: Երաժշ­տա­հա­մեր­գին  ան­դա­մակ­ցում էին 35 տար­բեր երկր­նե­րի լա­ւա­գոյն երա­ժիշտ­նե­րը, նե­րառ­եալ Հա­յաս­տա­նը, որի փայ­լուն ներ­կա­յա­ցու­ցիչն էր, մեր շնոր­հա­լի ու տա­ղան­դա­ւոր Քար­մէն Թո­սուն­եա­նը: Նրանք եկել էին տար­բեր երկր­նե­րից մի­աս­նա­բար կազ­մե­լու այդ մե­ծա­ծա­ւալ նուա­գա­խում­բը: Նա­եւ տե­ղին վրայ մեզ յայտ­նաբեր­ուեց որ մե­ներգ­նե­րի շար­քում նա­եւ ելոյթ է ու­նե­նա­լու 24-ամ­եայ Թե­րե­զա Գէ­որգ­եա­նը (Soprano) Հա­յաս­տա­նից: Նա սո­վո­րել է Երե­ւա­նի Կո­մի­տա­սի Ան­ուան Երաժշ­տա­նո­ցում. 2011-ին ընտր­ուել եւ սո­վո­րել է Ճորճ Սոլ­թի Ակա­դեմ­իա­յում` Թաս­քը­նի (Իտալ­իա): Ելոյթ է ու­նե­ցել մօ­տա­կայ առ­ուեստի մայ­րա­քա­ղաք Ֆի­րեն­ղէի մէջ: Շա­հել է ձայ­նի մրցա­նակ­ներ Հա­յաս­տա­նում եւ ար­տերկր­նե­րում: Մաս­նակ­ցել է զա­նա­զան օփե­րան­նե­րի բե­մադ­րու­թեան:

Քար­մէն Թո­սուն­եա­նը եօ­թը տա­րե­կա­նից սկսել է ջու­թակ նուա­գել, նա նախ ցան­կա­ցել է դաշ­նա­մու­րը, բայց չի յա­ջող­ուել, հա­մա­ձայն­ուել ու յար­մար­ուել է ջու­թա­կի հետ: Միջ­նա­կարգ դպրո­ցից յե­տոյ ըն­դուն­ուել է Ա. Բա­բա­ջան­եա­նի Երաժշ­տա­կան-Ման­կա­վար­ժա­կան Ու­սում­նա­րա­նը, որից յե­տոյ 1991-ին ըն­դուն­ուել է Երե­ւա­նի Պե­տա­կան Երաժշ­տա­նո­ցը ուր ու­սա­նո­ղա­կան տա­րի­նե­րին մաս­նակ­ցել է բազ­մա­թիւ հա­մերգ­նե­րի: 1987 թուին Հան­րա­պե­տա­կան մրցոյ­թում ստա­ցել է եր­կու մրցա­նակ, նա­եւ պար­տա­դիր ստեղ­ծա­գոր­ծու­թեան լա­ւա­գոյն կա­տար­ման մրցա­նակ: 1988 թուին Ռու­սաս­տա­նի Հան­րա­պե­տու­թեան Երի­տա­սարդ Կա­տա­րող­նե­րի մէջ եղել է Դափ­նե­կիր:

1993 թուին ըն­դուն­ուել է Հա­յաս­տա­նի Պե­տա­կան Երաժշ­տա­նո­ցի նուա­գախմ­բի մէջ, մի­ա­ժա­մա­նակ աշ­խա­տան­քի հետ, 1997-ին ըն­դուն­ուել է նոյն Երաժշ­տա­նո­ցի աշա­կերտ:  2006-ին Հա­յաս­տա­նի Պե­տա­կան Երաժշ­տա­նո­ցի Նուա­գա­հա­մեր­գի Վար­պետ (Concert Master) տիտ­ղո­սի է ար­ժա­նա­ցել: 2003 թուից յե­տոյ, հրաւիր­ուել է ան­դա­մակ­ցե­լու Վա­լե­րի Ճեր­ճի­ե­ւիՀա­մաշ­խար­հա­յինԽա­ղա­ղու­թեանՆուա­գա­խումբ-ին, իւ­րա­խա­ղե­րին եւ հա­մերգ­նե­րին:  Հրա­ւիր­ուել է բազ­մա­թիւ երկր­ներ ինչ­պէս` Ամե­րի­կա, Գա­նա­տա, Անգլ­իա, Ֆրան­սա, Գեր­ման­իա, Իտալ­իա, Հո­լան­տա,  Զուի­ցեր­իա, Լե­հաս­տան, Սլո­վաք­իա, Չեխ­իա, Չի­նաս­տան, Ճա­փոն եւ այ­լուր: Այս հա­մերգ­նե­րի ըն­թաց­քում ելոյթ են ու­նե­ցել նա­եւ հա­մաշ­խար­հա­յին ճա­մա­չում ու­նե­ցող ար­ուես­տա­գէտ­ներ ինչ­պէս Փլա­չի­տօ Տօ­մին­կօ, Անտ­րէա Պո­չէլ­լի, Սէր­գէյ Խա­չատր­եան (ջու­թակ) Սթի­վըն Իսէր­լիս (թաւ ջու­թակ) եւայլն…

2010-ին Քար­մէ­նը` որ­պէս նուա­գախմ­բի ան­դամ “Եու­նես­քօ Ար­թիսթ“ կո­չումն է ստա­ցել: Իսկ 2012 թուին պար­գե­ւատր­ուել է Հ.Հ. Վաս­տա­կա­ւոր Ար­ուես­տա­գէտ կո­չու­մով:

Արամ Հայ­կա­զի դստեր` Այ­րի­սի հետ մի­ա­սին վա­յե­լե­ցինք դա­սա­կան երաժշ­տու­թիւնը եւ հո­գե­պէս ու­րա­խա­ցանք Հա­յաս­տա­նով ու Հա­յաս­տա­նի շնոր­հա­լի տա­ղանդ­նա­ւոր­նե­րով: Ազ­գա­յին բարձր մշա­կոյ­թի տէր ժո­ղովր­դի  հպար­տու­թիւնն էր շո­յում մեր սրտե­րը…

Այո, երաժշ­տու­թիւնը ազն­ուաց­նում է մար­դուն, բա­ցա­յա­տում է մտքեր ու գա­ղա­փար­ներ, ստեղ­ծում է յու­զա­կան իրա­վի­ճակ­ներ, փո­խում,  բա­րե­լա­ւում է մար­դուս  տրա­մադ­րու­թիւնն ու զգա­ցո­ղու­թիւնը, երաժշ­տու­թիւնը հա­մաշ­խար­հա­յին այն լե­զուն է որ մարդ­կու­թեան է մօ­տեց­նում միմ­եանց, հաշ­տու­թիւն ու խա­ղա­ղու­թիւն հա­ղոր­դում բո­լո­րին:

Սի­րե­լի Քար­մէն, շնոր­հա­ւո­րում ու մաղ­թում ենք քեզ առա­ւել յա­ջո­ղու­թիւն­ներ, որ քո տա­ղան­դի մի­ջո­ցով պան­ծաց­նում ու բարձր ես հնչեց­նում Հա­յաս­տա­նի սուրբ անունն  աշ­խար­հին:

 

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles