ՆԻՒ ԵՈՐՔ.- «ԾԻՐԱՆԻ» ԵՐԳՉԱԽՄԲԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԵԼՈՅԹԸ

0 0
Read Time:1 Minute, 19 Second

5f1f6341-b9b3-4787-8f6a-aca6ddf4c667

ՌՈՊԵՐԹ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ
ՆԻՒ ԵՈՐՔ
Լուսանկարները` հեղինակի
Ապրիլի 29-ին, Նիւ Եորքի Հայ Կեդրոնում տեղի ունեցաւ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան, Նիւ Եորքի մասնաճիւղի «Ծիրանի» մանակապատանեկան երգչախմբի անդրանիկ ելոյթը: «Անցեալ տարի Նոյեմբեր ամսին, Սուրբ Լուսաւորիչ եւ Սուրբ Սարգիս եկեղեցիների հովիւների անմիջական օժանդակութեամբ, ինչպէս նաեւ Հ.Յ.Դ. «Արմէն Գարօ» կազմակերպութիւնը զօրավիգ կանգնեցին «Ծիրանի» մանկապատանեկան երգչախմբի կազմակերպման համար: Եւ վերջապէս դուք, սիրելի ծնողներ ամենամեծ պատասխանատուութիւնը վերցրեցի’ք ձեր վրայ, որ սիրայօժար ընդունեցի’ք երգչախմբի գաղափարը», երեկոյի բացման խօսքում ասաց Համազգայինի Նիւ Եորքի մանաճիւղի ատենապետուհի Աստղիկ Սեւակը: 7ff3ca09-f0d5-49dd-b6ef-0a30e65680b034aae0ea-ab13-44e2-a6e2-55c0b2ff4f6f
Երգչախումբը ղեկավարում է Գէորգ Հաճեանը, որն իր սկզբնական երաժշտական կրթութիւնը ստացել է Լիբանանի «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան Շրջանային Վարչութեան «Բարսեղ Կանաչեան» երաժշտական քոլէճում:
2005-2009-ին, ան յաճախել է Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոցը, մասնագիտական դասեր ստանալով օփերայի համաշխարհային երգիչ Բարսեղ Թումանեանի մօտ: Որպէս մեներգիչ հանդէս է եկել «Շարական» հայ հնագոյն երաժշտական համոյթում ` Դանիէլ երաժիշտի ղեկավարութեամբ: Հայոց Բանակի աջակցման ծրագրերով Հայաստանի Պաշտպանութեան նախարարութեան հրաւէրներով, յաճախակի համերգներով այցելել է Հայաստանի սահմանամերձ գիւղերն ու Արցախի մէջ ազգային, հայրենասիրական երգերի կատարումներով իր զօրակցութիւնը բերելով Հայ Զինուորին` թէ խրամատներում եւ թէ զօրամասերում:8629e570-7408-4d9a-82c6-cc520c5eb0026f17dd7a-c779-4e10-98eb-5c75236fba86
Համերգային ծրագիրը բացուեց Հ.Հ. օրհներգով: Երգչախմբի կատարմամբ հնչեցին` «Ազգ փառապանծ», «Ձայն Տուր, Ով Ֆետա», «Մարտիկի Երգը», «Երազ իմ երկիր Հայրենի», «Սարդարապատ», եւ այլ հայրենասիրական երգեր : Իրենց հիանալի կատարումներով աչքի ընկան մենակատարներ` Սարին Զեյթլեանը, Անմարի Հազարեանը, Անահիտ Ինջիգուլեանը, Պետրոս Յովհաննիսեանը, Դրօ Թորոսեանը եւ Լորի Թրթռեանը: Համերգի աւարտին «Ծիրանի» երգչախմբի կատարմամբ հնչեց Էտկար Յովհաննիսեանի «Երեւան-Էրեբունի» երգը:
Երգչախմբի անդրանիկ ելոյթի կապակցութեամբ շնորհաւորական խօսք ասաց Ա.Մ.Ն. Արեւելեան Թեմի առաջնորդական Փոխարինող Անուշաւան եպիսկոպոս Դանիէլեանը:
Ծիրանի բարիքները Հայաստանում վայելում են Յունիս ամսին, իսկ մենք վայելեցինք այսօր` ապրիլի 29-ին ․․․

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post ԳԱԶԱՆ ԱԶԵՐԻՆԵՐԻՆ
Next post ՆԻՒ ԵՈՐՔ.- «ՀԱՄԱԶԳԱՅԻՆ»Ի ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ՄՐՑԱՆՔԸ

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles