Խնդա՞լ, Թէ՞…

0 0
Read Time:4 Minute, 3 Second

 

Կեդրոնականցին Սեպտեմբերի տօթէն պաշտպանուելու համար այցելութեան եկաւ: Բաժակ մը գարեջուր խմելէ ետք, պատմեց.

– Մեր ծխական քահանան եւ իր  որդին Հայաստան գացեր են: Որդին հանդիպումներ ունեցած է, ներկայ եղած է սփիւռքահայու սիրած ժողովներու: Տետրակի մը մէջ արձանագրած է իր չհասկցած բառերը, լսած եւ պրակներու մէջ կարդացած: Դիմած է Տէր Հօր, որ դարմանէ իր տգիտութիւնը:

            Կիրակի օր, եկեղեցիի բակին մէջ, Տէր Հայրը Արմենակին յանձնած է այդ բառերու ցանկը, քանի որ Կեդրոնականցին քաղաքին մէջ հայագէտի հռչակ կը վայելէ: Ուրիշներ ալ միացած են իրենց: Տէր Հայրը էջ մը կարդացած է, եւ ըսած, որ չէ կրցած իր զաւակին օգտակար ըլլալ: Ներկաներն ալ բան չեն հասկցած:

            Արմենակ Տէր Հօր տուած էջերը դրաւ սեղանին վրայ: Ըսաւ. «կարդա՛»:

            Կարդացի: Ապա՝ հարցուցի.

– Ի՞նչ կ’ուզես որ ընեմ»:

            Արմենակ  չլռեց եւ ըսաւ.

            – Եթէ այսպէս պատասխանէք, կը նշանակէ որ դարձած էք մեզ հայ պահած հայերէնի գերեզմանափորներուն մեղսակից: Ինչո՞ւ զոհուող լեզուի պաշտպանութեան համար Հանրապետութեան դեսպանատուներուն առջեւ ցոյց չէք ըներ: Եունեսքոյէն կը պահանջէք որ խաչքարերը պաշտպանէ, իսկ ո՞վ պիտի պաշտպանէ մեսրոպաւանդ լեզուն:

Ըսի.

            – Արմենա՛կ,  տիտղոսաւոր թաղական չեմ, ո՛չ ալ հոս կամ հոն փայլող նախագահ, առաջին կարգ նստող, խօսափող ալ չունիմ: Ի՞նչ  կ’ուզես որ ընեմ:

            – Թերթ հրատարակող, ձայնասփիւռներէն եւ հեռատեսիլէն ականջ խլացնող ընկեր-բարեկամերուդ ղրկէ ցանկը, որպէսզի անոնց հայերէնները ըսեն, որ Տէր Հօր տղան տգէտ չմնայ, Տէր Հայրը ամօթով չմնայ, եւ թերեւս հայ ենիչէրներն ալ դադրին հայերէնը մատաղ ընելէ օտարամոլութեան եւ գիտոսիկութեան:

            Ինչպէ՞ս չլսել հայու խիղճի վերջին մոհիկանը:Նորահայերէն բառերը ղրկեցի ասդին անդին, խնդրելով, որ հաճոյանալու թեթեւսոլիկ թութակ չըլլան, գիտոսիկ բանգէտ խաղընկեր չփնտռեն… կամուֆլյաժ չընեն կաոդիք հայաշխարհին մէջ, այդ բառերու հայերէնները սորվեցնեն բոլոր կարեւորներուն որոնք կը կարծեն հայերէն խօսիլ, որպէսզի հայերէնը կարիկադուրա չընեն… եւ հայրենասէր տուրիստներն ալ նորահայերէնը հասկնան:

            Եթէ լաւ ժամանակ անցնելու Համար Հայաստան գացող-եկողներ հայերէն այբուբենի իւրաքանչիւր տառով սկսող Նորահայերէն բառերը հաւաքեն,  համայնագիտարան կը կազմուի,-  ըսաւԿեդրոնականցին: Եւ ծեր իմաստունի պէս աւելցուց. «Կը զարմանա՞ք որ Հայաստան եւ սփիւռք զիրար չեն հասկնար»: Եւ Յառաջդիմական առաջարկ մը ըրաւ.

            «Այս դժուարութիւնները յաղթահարելու համար ֆրանսերէնը, անգլերէնը, կամ սպաներէնը    որդեգրենք: Կամ, աւելի լաւ՝ թրքերէնը, մեր խնդրայարոյց դրացիներուն հետ աւելի շուտ եւ աւելի լաւ կը հասկցուինք, լաւ կ’ապրինք:

            Օր մը Կեդրոնականցին պիտի լռէ, լռեցնեն: Յառաջդիմած ծագումով հայեր պիտի գան: Բայց ի՞նչ ընելու:

            Խնդրած եմ, որ  տգէտ չմնալու եւ զիրար հասկնալու համար Տէր օր եւ իր  որդիին չհասկցած հայերէն համարուած եւ հայատառ գրուած բառերուն հայերէնները գրեն թերթերու մէջ, Հայաստանի եւ բազմագոյն սփիւռքներու, որպէսզի զիրար ոչ թէ լսենք եւ ծափահարենք, այլ՝զիրար  հասկնանք:

            կը կցեմ Տէր հօր որդիին չհասկցած բառերուն ցանկը: Եթէ հասկցողներ կան՝ թող գրեն, որպէսզի  տգէտ չմնանք: Այս ընել ո՛չ հոմպրոմիս է ո՛չ հոմպասանցիա, այլ՝ Ազգի քաղաքականութիւն…

կալիպր, կալիգրաֆիա, կալկուլացիա, կալկուլյատոր, կամիկաձե, կամին

կամպուս, կամուֆլյաժ, կանալազիցիա, կանտուզիա, կանստրուկցիա, կաոդիգ, կապիտալ, կապիտալիստներ, կապիտուլիացիա, կապիտուլյատներ, կապիտալացում, կապիտալիզացնել, կապսուլա, կապրիզ, կարնիզ, կասիր, կլասիֆիկացիա, կասկա, կաֆե, պրինցիպիալ, , կաստայական

կլասիֆիկացիա, կատակլիզմ, կատաստրոֆա, կատաստրոֆիկ, կատեգորիա,, կոմպլեմենտար, կարանտին, կաֆե, կարդիոլոգ, կարիերա, կարիերիստ, կարիկատուրա, կարկաս, կարնիզ, կարտոն, կարցիվածություն, կաֆե, կիբերանվտանգություն, կինոլոգ, կիոսկ, կիւլմինացիա, կոմպլեքս, կլան, կլանիզմ, կլեպտոկրատիա,  կլաս, կլասիկ, կլավիատուրա, կլիենտելա,, կլիենտելիզմ, կլիկ, կլման ակտ, կլոունադա, կոալիցիա, կոգնիտիվ – կոդ,, կոդեքս, կոզր, կոլաբորացիա, կոլապորացիոնիստ, կոլաբորատոր, կոլապս, կոլապորացիոնիզմ, կոլեգա, կոլեգիա, կոլեկտիվ, կոլեկտիվացնել,կոլեկցիա, կոլեկցիոներ, կոալիցիա, կոլորիտային, կոհորտա, կոմա, կոմանդա, կոմբայն գյուղտեխնիկ, կոմերցիա, կոմունիկացիա, կոմպենսացվեն, կոմպլեքսներ,

կոմերցիոն, կոմբինացիա, կոմետա, կոմպլեկտ,, կոմպիտենտ, կոմպլեմենտար, կոմպլիմեն, կոմպոզիտոր, կոմպրոմա, կոմյունիկեում, կոմպրոմատ, կոմպրոմիս, կոմունիկացիա, կոմունիկացրել է, կոմպաս, կոմպենսացնել

կոմպեսանցիա, կոմպետենտ, կոմպլեմատարիզմ, կոմպինացուած, կոմպլեկ-տացիա, կոմպոզիտոր, կոմպրոմատ, կոմպրոմիսային, կոմպրոմիսներ- կոմունիկացիոն, կոմֆորտ, կոնկուրենտ, կոնկրետ, կոնկուրենցիա, կոնյուկտուրա, կոնսենսուս, կոնսենտրացիա, կոնսեսպտ, կոնսպիրոլոգիա,, կոնպսեպտուալ, կոնսերվատիվ, կոնսիլիում, կոնսոլիտացում, կոնսորցիում, կոնսուլտանտ, կոնսպիրոլգիական, կոնստրուկցիա, կոնտագիոզ, կոնտակներ, կոնտենիգենտ, կոնտեքստ, կոնֆլիկտկոնտինգենտ, կոնսոլիդացիա

կոնստրուկտոր, կոնտրաստ, կոնտր-հարձակումներ, կոնցեպցիա, կոնցենտրացիա, կոնսերվացման, կոնսերվատիվ , կոնսերվատոր, կոնսիլիում, կոնսպիրոլոգիակա, կոնսոլիդացիա,, կոնսոլիդացնի, կոնսուլտացիա, կոնսպեկտավորում, կոնսպիրացիա, կոնստրուկտիվ,ւ կոնստրուկցիա, կռան,, կոնտեյներ, կոնստրուկտիվիզ, կոնտեքստում, կոնդիցիոներ, կոնտրաստ, կոնվենցիոնալ, կոնտակտ, կոնտակտավոր, կոնտենտ, կոնտինգեն,, կոնտինգենտ, կոնտուզիա, կոնտուր, կոնտր, կոնտրաբանդա, կոնվերսիա, կոսմիկ, կոնցեպտ, կոնցեպտուալ, կոնցեպցիա, կոնցեռն, կոնցերտ, կոնցլագեր, կոնֆետ, կոնֆերանս, կոնֆորմիզմ, կոնֆորմիստ

կոնֆեդերեցիա, կոնֆիգուրացիա, կոնֆիդենցիալություն, կոնֆիսկացիա,,, կոնֆիտենցիալ, կոնֆլիկտներ, կոնֆրոնտացիա, կոմֆորտ զոնայում, կոոպերատիվ, կոորդինատներով,ւկոոպտացիա, կոորտինացնել, կոորդինատ, կոորդինատոր, կոորդինացիա, կոպիա, կոռեկտ,ւ կոռումպացված, կոռուպիցիոներ, կոռուպցիա, կոռեկտ, կոռեկցիա, կոսմետիկ, կոսմելոգ, կոսմիկ, կոսմոպոլիտ, կոստյում, կորպորատիվ, կորպորացի, կորպուս,, կորպսկրատուրա, կորտեժ, կուլիս, կուլիսային,, կուլմինացիա, կուրատոր, կուրյոզ, կուրորտային երկիր, կուրս, կուրսանտ, կվազի-կրօնական, կվազի, կվարտետ, կվարտիրե, կրախ, կրեատիվ, կրեդիտային, կրեադիվություն, կրեդո, կրիզիս, կրիմինալ, կրիմինալիզիցիա, կրիտերիա, կրեդիտաւորման,, կրիմինոգեն վիճակ, կրիպտոկրատիա, կրիտիկական, կրոտեսկ, կազինո,ւկալիգրաֆիա,  կալկուլյատոր, կարնիզ, կանալիզացիա,, կասկա, կատաստրոֆա, կարտոն, կաֆե,կլասիկ,ւկլասիֆիկացիա, կոգնիտիվ, կլավիատուրա, կոլաբորացիա

կոլեկցիոներ, կոմետա, կոմերցիոն, կոմպետենտ, կոմպլեմենտար,ւ կոմպլեկտ

կոմպլիմենտ, կոմպլեմենտար, կոմպրոմիս, կոնկուրենտ, կոնսերվատիվ, կոնսերվատոր,ւկոնսպիրատիվ, կոնսպիրոլոկիական, կոնսոլիդացնել, կոնտեյներ, կոնտուր, կոնդիցիոներ, կոնտրակտ

կոնտրուտիվ, կոնտրոլ ,կոնվերտացիա, կոնցեպտ, կոնցենտրացիա,, կոնֆիսկացիա, կոնֆիտենցիալ,կո(ո)րդինատոր, կոռեկտ, կոռեկցիա, կոսմիկ, կուլիս, կուրյոզ

կուլմինացիա, կուրատոր, կռան, կվարտետ, կրեատիվ, կրեդո – կրիզիս, կրիտիկա,ւ ֆավորիտ…

          Եթէ այս բառերով խօսիք նորահայերէնի ակադամիայի անդամ կ’ըլլաք եւ ձեր  նախագահի նմանող հանքամանքը կը գրէք ձեր այցետոմսին վրայ եւ հեռատեսիլի ֆավորիտ եւ կոգնիտիվ հիւր կ’ըլլաք:

Ձեր զրուցավարին հետ լաւ կը հասկցուիք:«Թրքերէնը եթէ որդեգրէք Թուրքին հետ     աւելի լաւ եւ աւելի շուտ կը հասսկցուիք: Իրարու հետ հասկցուելու կարիք չկայ արդէն»,- եզրակացուց «հին գլուխ» Կեդրոնականցին: Եւ գլխարկը առաւ ու գնաց: Թերեւս Նորահայերէնի ակադեմիայի կեդրոն…, ուր լատինատառ հայերէնով ճառեր կը գրուին՝ անլոյս  մարգարէներու համար:

          խնդա՞լ, թէ՞…

            Մակար ի Գաղիա, 9 Սեպտեմբեր    2022

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles