«Խաղաղութեան Հինգ Կէտերը…»

0 0
Read Time:5 Minute, 19 Second

Ծ․Խ․- «Հետք»-ի 29 Ապրիլ 2022-ի հարցազրոյցը «Օրբելի» վերլուծական Կեդրոնի Ատրպէյճանի հարցերով փորձագէտ Տարօն Յովհաննիսեանի հետ։ 

Հարցազրոյցը վարեց՝ Մարինէ Մարտիրոսեան

Մեսրոպեան ուղղագրութեան վերածեց՝ Յարութիւն Մըսրլեան

7 Մայիս 2022

Հ- Պարոն Յովհաննիսեան, Ատրպէյճանի նախագահի վերջին յայտարարութիւններում ռազմական գործողութիւններ սկսելու ակնյայտ սպառնալիք կայ, եթէ Հայաստանը չկատարի իրենց առաջ քաշած խաղաղութեան հինգ կէտերը: Սա ինչո՞վ էք բացատրում:

Պ- Առաջին հերթին պէտք է նայենք Ատրպէյճանի մարտավարութիւնը, ընդհանուր ռազմավարութիւնը պատերազմից յետոյ: Ըստ էութեան այն ինչ փորձում է անել Ատրպէյճանը, հետեւեալն է՝ հնարաւորինս սեղմ ժամկէտներում ստանալ  առաւելագոյնը՝ հաշուի առնելով, որ պատերազմից Հայաստանն ու Արցախը դուրս են եկել հնարաւորինս թուլացած, եւ ամենայարմար առիթն է շատ կարճ ժամկէտում, քանի դեռ Հայաստանի Հանրապետութիւնը ու  Արցախը չեն վերականգնուել պատերազմում կրած վնասներից, ճնշումներ գործադրել եւ փորձել հասնել առաւելագոյն զիջումների:

Ատրպէյճանի նախագահի յայտարարութիւնները, սպառնալիքը, այդ թւում՝ ուժի սպառնալիքը, զուգահեռ՝  նաեւ ուժի գործադրաման ագրեսիվ (յարձակողական – ՅՄ) գործողութիւնները հենց խօսում են այն մասին, որ Ատրպէյճանն այս պահին ունի իր համար քիչ թէ շատ կանխատեսելի իրավիճակ կարճժամկէտ հեռանկարում, քան երկարաժամկէտ հեռանկարում , քանի որ ենթադրում է, որ Հայաստանը, պատերազմի հետեւանքները քիչ թէ շատ յաղթահարելուց յետոյ կարող է աւելի ամուր դիրքերից բանակցել Ատրպէյճանի հետ, այդ թւում՝ նաեւ ռազմական, տնտեսական եւ արտաքին քաղաքական տեսանկիւնից, եւ Ատրպէյճանական կողմը կ՚ունենայ աւելի քիչ հնարաւորութիւններ՝ բացառապէս իր շահերից բխող լուծումներ ստանալու համար: Իրենց ցանկութիւնն այս պահին դա է, այդ թւում՝ Արցախի ամբողջական անեքսեան (կցումը – ՅՄ):

Միւս խնդիրը միջազգային դաշտում է: Քանի որ Մինսքի խմբի համանախագահ երկիրները ներգրաւուած են ուքրայինական հակամարտութեան շուրջ, այնտեղ աւելի շատ իրենց ռեսուրսները (սկզբնաղբիւրները – ՅՄ) ներգրաւել, այդ թւում՝  քաղաքական, ռազմական, մասնաւորապէս՝ Ռուսաստանը, նաեւ Ֆրանսան ու Միացեալ Նահանգները, սա, Ատրպէյճանի ղեկավարութեան կարծիքով, էլի յարմար առիթ է՝ ճնշումներ գործադրելու համար, քանի դեռ, իրենց կարծիքով, տուեալ երկիրների ուշադրութիւնը Արցախեան հիմնախնդրի ու առհասարակ հայ-ատրպէյճանական յարաբերութիւնների ուղղութեամբ շատ աւելի քիչ է, եւ քաղաքականութիւնն էլ պէտք է լինի շատ աւելի պասիվ (հլու – ՅՄ), այնինչ եթէ ուքրայինական ճգնաժամը ինչ-որ փուլում յաղթահարուած լինի, ուշադրութիւնն այս տարածաշրջանի վրայ կը մեծանայ:

Այս բոլոր գործօնները հաշուի առնելով՝ իրենք փորձում են առաւելագոյնն անել, ճնշումներ գործադրել՝ հնարաւորինս արագ եւ շուտ զիջումներ կորզելու նպատակով:

Հ- Չնայեած Մոսկուայում կնքուած ռուս–ատրպէյճանական դաշնակցային փաստաթուղթին՝ անթաքոյց լարուածութիւն կայ երկու երկրների յարաբերութիւններում: Փառուխի յայտնի դէպքերի ժամանակ եւ դրանից առաջ ատրպէյճանցիները թիրախաւորել էին նաեւ ռուսական խաղաղապահ ուժերին: Նախկինում նման բան դժուար էր պատկերացնել: Ինչո՞վ էք պայմանաւորում Ատրպէյճանի հակառուսական վարքագիծը:

Պ-Այնպէս չէ, իհարկէ, մինչեւ այս գործողութիւններն Ատրպէյճանում հակառուսական տրամադրութիւններ չկային, կամ դրանք քիչ էին եւ չէին խրախուսւում իշխանութիւնների կողմից: Բայսց սա պարագայում, պէտք է հասկանանք ընդհանուրը, թէ ինչ նպատակ ունի Ատրպէյճանը: Իրենց, ընդհանուր առմամբ, այստեղ խանգարում է երեք գործօն, ինչի մասին պարբերաբար խօսել եմ՝ Արցախում հայկական բնակչութիւն, պաշտպանութեան բանակ եւ ռուսական խաղաղապահ զօրախմբի առկայութիւն:

Հիմա իրենց համար անցանկալի է ռուսական խաղաղական զօրախմբի առկայութիւնը որովհետեւ դրա բացակայութեան դէպքում պատերազմից յետոյ շատ աւելի հեշտ կարող են լուծել միւս երկու գործօնների հետ կապուած հարցերը, այսինքն՝ ռելիեֆային (օգնութեան – ՅՄ), զինուածութեան առումով իրենք հասկանում են, որ պաշտպանութեան բանակը պատերազմից յետոյ ունի աւելի քիչ դիմադրութեան ուժ՝ շրջափակուած լինելով: Եթէ չլինեն ռուս խաղաղապահները, չի լինի նաեւ Լաչինի միջանցքի պաշտպանութիւնը, ըստ էութեան, բնակչութիւնն էլ ստիպուած կը լինի արտագաղթել: Նոյն կերպ իրենք անընդհատ պայքարում են պաշտպանութեան բանակի չլինելու համար:

Այս երեք գործօնները, ըստ էութեան, իրենց խանգարում են Արցախի ամբողջական անեքսիայի (կցման – ՅՄ) համար , եւ պատերազմից յետոյ հակառուսական քարոզչութիւնը տարւում է այդ ուղղութեամբ, այդ թւում՝ անմիջապէս թիրախաւորելով խաղաղապահներին: Բայց ուքրաինական համակարգութեան սրման, ռազմական գործողութիւնների ֆոնին «խորքին – ՅՄ» Ատրպէյճանում ակտիվացան (աշխոյժացան – ՅՄ) այդ ուղղութեամբ, շուրջ 10 օր աւելի պասիվ (հլու – ՅՄ) էին, համեմատական սպասեցին, իսկ Մարտ 7-ից սկսեցին, այդ թւում ամբողջ իշխանական մամուլում, խաղաղապահների դէմ ուղղուած ակնյայտ բացասական բնոյթի յօդուածներ հրապարակել, անմիջապէս խաղաղապահ զօրախմբի հրամանատարի հասցէին ուղղուած վիրաւորական յօդուածներ:

Ըստ էութեան, դաշնակցային համաձայնագիրը չաշխատեց այնպէս, ինչպէս ռուսական կողմը, կարծում եմ, ենթադրում էր, որ պէտք է զսպի Ատրպէյճանի ագրեսիվ (յարձակողական – ՅՄ) գործողութիւնները (ոչ միայն հակառուսական), իրավիճակի թէժացման փորձերը, քանի որ ռուսաստանին էլ ձեռնտու չէ Ուքրայինայի հետ հակամարտութեան պայմաններում ունենալ լարուածութեան երկրորդ ճակատ, օջախ, որն իրենից յաւելեալ ռեսուրսներ (սկզնաղբիւրներ – ՅՄ)) պէտք է տանի: Բայց, ինչպէս տեսանք, Ատրպէյճանը դիմեց ագրեսիայի (նախայարձակման – ՅՄ), այդ թւում՝ Փառուխի եւ Խրամորթի շրջակայքի տարածքների օկուպացիայի (բռնագրաւման – ՅՄ) , ռազմական գործողութիւնների, որն, ամեն դէպքում, տարաւ թէ՛ ռազմական, թէ՛ քաղաքական ռեսուրսներ Ռուսաստանից:

Կարծում եմ՝ այստեղ շատ կարեւոր է դիտարկել նաեւ այն, որ Ատրպէյճանը նման քայլերի չէր գնայ՝ առանց Թուրքիայի լուրջ աջակցութեան քաղաքական եւ մնացած բոլոր ճկատներում: Հետեւաբար, այստեղ շատ լուրջ դեր է խաղացել նաեւ Թուրքիան: Եւ այս ընդհանուր վիճակը, ըստ էութեան, նաեւ սահմանափակեց Ռուսաստանի գործողութիւնների հնարաւորութիւնները, որովհետեւ մենք տեսանք, որ յայտարարուեց, որ Ատրպէյճանը պէտք է դուրս գայ այդ տարածքներից, բայց մինչ օրս դուրս չի եկել դրանցից, յամենայն դէպս, հիմնական մասից:

Հ- Ատրպէյճանի ներսում ինչպէ՞ս է ընկալւում ԱլիեՒի՝ մի կողմից «նուաճողական», միւս կողմից՝ «Խաղաղութեան» քաղաքականութիւնը:

Պ- Չենք կարող ասել որեւէ բան Ատրպէյճանի ներսում տրամադրութիւնների առումով, քանի որ դա չափելու գործիքներ չունենք, եւ առաւել եւս պատերազմից յետոյ հնարաւորինս խիստ գրաքննութիւն է Ատրպէյճանում: Անգամ պայմանական ենդդիմադիր լրատուամիջոցները, որոնք ակտիվ (ժիր  – ՅՄ) գործում էին պատերազմի ժամանակ, ըստ էութեան, չկան՝ պասիվ (հլու – ՅՄ) են կամ չեն համարձակւում քննադատել իշխանութիւնների քաղաքականութիւնը պատերազմից յետոյ: Այսինքն՝ հասարակութեան տրամադրութիւնները չափել  չենք կարող այս պահին:

Այստեղ հիմնական խնդիրն այն է, որ պատերազմից յետոյ քիչ ժամանակ է անցել, եւ Ատրպէյճանի ղեկավարութիւնն անընդհատ փորձում է ագրեսիվ (յարձակողական – ՅՄ) գործողութիւնների միջոցով նոր էյֆորիայի (Բարեկրութեան – ՅՄ) թեմաներ տալ հասարակութեանը, տոնուսը (երանգը- ՅՄ) բարձր պահել եւ խոսափել ներքին խնդիրներից: Եթէ նմանատիպ խնդիրներ լինեն, ժամանակի ընթացքում պէտք է ի յայտ գան: Կարծում եմ՝ եթէ մեծ ժամանակային շրջանում  էյֆորիան (Բարեկրութիւնը – ՅՄ) անկում ապրի, կը սկսեն մասսայական թիրախային քննադատութիւնները, ինչն այս պահին դեռեւս չկայ:

Հ- Տարածաշրջանը նոր վերաձեւումների փուլում է: Ի՞նչ սպասել առաջիկայում, ի՞նչ շահերի բախման ականատես կը լինենք:

Պ- Եթէ տարածաշրջանի երկրների մասին է խօսքը, ապա ինչ-որ կտրուկ փոփոխութիւններ չկան այստեղ, կայ յարաբերութիւնների դինամիկ (ուժաբանական – ՅՄ) զարգացում: Մասնաւորապէս՝ պատերազմից յետոյ տեսնում ենք Թուրքիայի կողմից ազդեցութեան աճն Ատրպէյճանում, չնայած դա պատերազմում Թուրքիայի աջակցութեան հետեւանքն է, ըստ որում՝ Ռուսաստանի ազդեցութեան նուազման հաշուին: Թուրքիայի կողմից ցանկութիւն կայ Հարաւային Կովկասում իր ազդեցութիւնն աւելացնելու, Իրանն, իհարկէ, անընդհատ փորձում յետ չմնալ եւ նոյնպէս ակտիվ (ժիր – ՅՄ) կեցուածք է դրսեւորում, իր դիրքորոշումը արտայայտում. մանաւորապէս՝ տարածքային ամբողջականութեանը վերաբերող հարցերում փորձում է հնարաւորինս ազդեցութիւն ունենալ՝ նոր պատերազմ չսկսելու համար, որովհետեւ նրան ձեռնտու չէ որեւէ լարուածութիւն Հարաւային Կովկասում:

Եթէ խօսում ենք Արցախեան հիմնախնդրի, ընդհանրապէս հայ-ատրպէյճանական յարաբերութիւնների,

արտաքին խաղացողների քայլերի մասին, ապա այստեղ բաւական լուրջ փոփոխութիւններ կան այն

առումով, որ տեսանելի ապագայում Ֆրանսան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը չեն կարող աշխատել իրար հետ, եւ

այստեղ ականատես ենք լինում եւ լինելու առանձին աշխատանքի, այսպէս ասած, Մինսքի խմբի բաժնուած աշխատանքի, երբ երկու համանախագահները՝ Ֆրանսան ու Միացեալ Նահանգները, առանձին են հանդէս գալու առաջարկներով, ակտիվութեամբ (աշխոյժութեամբ – ՅՄ), Ռուսաստանը՝ առանձին: Բնականաբար, այստեղ պէտք է հաշուի առնել Ռուսական կողմի ռազմական ներկայութիւնը տարածաշրջանում, այդ թւում` Արցախում:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post Շուշիի Ազատագրման Օրուան Նշում
Next post ՄԻԹԷ՞ ՀԱՅԱՍՏԱՆԸ Կ’ԸՆԹԱՆԱՅ ԴԷՊԻ ԴԵՌ ԻՐ ԱՆՈՒՆԸ ՉԸՍՈՂ ԲՌՆԱՊԵՏՈՒԹԻՒՆ

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles