Իրանի Խաղաղութեան Ու Կայունութեան Հրամայականը…

0 0
Read Time:1 Minute, 21 Second


ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
«ԱԼԻՔ»
Անցնող տասնօրեակի իրանական ներքաղաքական իրադարձութիւններին վերլուծաբանները փորձեցին տարատեսակ գնահատականներ տալ: Մեր կողմից, սակայն, տւեալ գնահատականները կրեցին տեղեկատւական բնոյթ, աւելորդ աճապարանքից ու դրա հնարաւոր բացասական հետեւանքներից խուսափելու համար…
Այժմ, տասնօրեայ հեռաւորութիւնից յետոյ, թւում է, թէ խնդրին առնչւող ներքին ու արտաքին միջադէպերին հնարաւոր է աւելի իրատեսական դատողութեամբ մօտենալ:
Դեկտեմբերի 28-ից սկսած ու դրան յաջորդող 2-3 օրերի սոցիալ-տնտեսական բողոքի ցոյցերը, որոնք ի դէպ՝ բնական ու արդարացւած էին բնութագրւում նոյնինքն նախագահ Ռոհանիի կողմից, շատ արագ վերաճեցին քաղաքական ծայրայեղ պահանջներով երանգաւորւած ցուցական բախումներով, որոնք էլ միեւնոյն նախագահի ու յատկապէս ուժային կառոյցների կողմից մեկնաբանւեցին որպէս՝ արտաքին չարաշահումների ու սադրիչ գործողութիւնների ապացոյց… թէեւ ներքին թէ՛ արտաքին քաղաքական դիտորդներ էլ եղան, որ «արտաքին գործօնի» մասին Իրանի պաշտօնական յայտարարութիւնները «ինքնարդարացման մարտավարութիւն» բնութագրեցին, բայցեւ՝ անվիճելի փաստ է Իրանի երդւեալ թշնամիների առկայութիւնը, ինչպէս իսրայէլական, այնպէս էլ՝ արաբական մի շարք երկրների (նախկինում՝ Սադդամական Իրաք, այժմ Սթուտական Արաբիա, գումարած մի շարք արբանեակ էմիրանիստ երկրներ) տեսքով…, մանաւանդ, որ այս վերջինները ընդամենը շաբաթներ առաջ էին բարձրաձայնել «տագնապները Իրանից ներս փոխադրելու» կոչերը:
«Արտաքին գործօնի» վտանգը յաղթահարելու Իրանի հերթական յաջողութիւնը նաեւ կարելի է համարել նախօրէին իսկ Մ.Ա.Կ.-ի Անվտանգութեան խորհրդի օրակարգ բերած Ա.Մ.Ն.-ի առաջարկի մերժումը՝ Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսայի, Շուէտի, Անգլիոյ եւ դեռ միւս անդամների կողմից:
Արտաքին գործօնը կամ չարաշահումները յաղթահարելու իրանական յաջողութիւնը, սակայն, երաշխաւորւած է կարող լինել յատկապէս ներքին թէկուզեւ սոցիալ-տնտեսական գործօնների ու դրանց նկատմամբ արդար դժգոհանքների յաղթահարմամբ, որպէսզի դրան չյաջորդեն դարանակալ թշնամիների ինչ-որ տեղ անխուսափելի քաղաքական չարաշահումները:
Այս առումով էլ լաւատեսութեան հիմք է կարող հանդիսանալ այսօր իսկ կայացող պետական՝ գործադիր, օրէնսդիր, դատական ու անվտանգութեան իշխանութիւն-մարմինների համատեղ նիստը, որի արդիւնքում էլ անտարակուսօրէն առաջնահերթ հրամայականներն են լինելու Իրանի խաղաղութեան ու կայունութեան ամրակայումն ու անսասանութիւնը:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles