Իրանը Վերադառնում է.- Հայաստանի Վրայո՞վ, Թէ՞ Հայաստանի Համար

0 0
Read Time:3 Minute, 39 Second
epa03963123 British Foreign Secretary William Hague (L), Germany's Foreign Minister Guido Westerwelle (3-L), EU High Representative for Foreign Affairs and Security Policy Catherine Ashton (2-L), Iranian Foreign Minister Mohammad-Javad Zarif (5-L), Chinese Foreign Minister Wang Yi (4-R), US Secretary of State John Kerry (3-R), Russian Foreign Minister Sergey Lavrov (R), French Foreign Minister Laurent Fabius (2-R), are seen during a ceremony at the United Nations in Geneva, Switzerland, Sunday, November 24, 2013. Iran and six world powers reached a breakthrough agreement early on Sunday to curb Tehran's nuclear programme in exchange for limited sanctions relief, in a first step towards resolving a dangerous decade-old standoff.  EPA/MARTIAL TREZZINI
EPA/MARTIAL TREZZINI

Գէորգ Դարբինեան

Յուլիս 14-ին, Վիեննայում Իրանի եւ «վեցեակ»ի միջեւ կնքուեց երկար սպասուած համաձայնագիրը, որը կարող է նոր էջ բացել միջազգային քաղաքականութեան վերափոխումների համար: Դա յաջողուեց առաջին հերթին Իրանի ճկունութեան, զիջումների գնալու կամքի ցուցաբերման շնորհիւ:
Խնդիրն այն է, որ Իրանը համաձայնել է 15 տարուայ ընթացքում ուրանը 3.67 տոկոսից բարձր չհարստացնել, այն դէպքում, երբ Թեհրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցները չէ, որ հանուելու են: Միացեալ Նահանգների կողմից պատժամիջոցները կը վերացուեն միայն ութ տարի յետոյ կամ Աթոմային Ուժի Միջազգային Գործակալութեան կողմից իրանական աթոմի վերաբերեալ վերջնական եզրակացութեան տրամադրումից յետոյ: Եւրոմիութիւնը եւս Իրանի նկատմամբ տնտեսական սահմանափակումները կը հանի այդ եզրակացութիւնն ստանալուց յետոյ:
Սակայն ինքնին համաձայնութիւնների ձեռքբերումն արդէն ցնցումների տեղիք է տուել: Դրան առաջինն արձագանգել է նաֆթի շուկան, որտեղ գները դարձեալ սկսել են իջնել, ինչը բացատրւում է հզօր կարողութիւն ունեցող Իրանի` նաֆթագազային շուկայ վերադառնալու սպասումներով: Սա լրջագոյն հարուած է այդ շուկայում խաղացող Սէուտական Արաբիոյի, Քուէյթի, իհարկէ` Ռուսաստանի ու Ատչպէյճանի համար: Մի կողմից` նաֆթի գների անկումը զսպում է նաւթադոլարները սպառազինութեան վերածելու` Ատրպէյճանի գայթակղութիւնը եւ հաւասարակշռում հարաւկովկասեան տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցութիւնը, միւս կողմից` նուազեցնում է իրենց մատակարար լինելու խաղաքարտը շահագործելու եւ միջազգային հանրութեանը շանտաժի ենթարկելու նրանց հնարաւորութիւնները:p5
Բայց այս ամէնը Հայաստանի համար ոչ թէ արդիւնք է, այլ նոր հնարաւորութիւնների դաշտ` թե՚ արտաքին քաղաքականութիւնը եւ թէ՚ տնտեսութիւնը դիւերսիֆիկացնելու իմաստով: Միայն Հայաստանից է կախուած` որքանով կը կարողանայ օգտուել այս հնարաւորութիւնից. ի՞նչ է ակնկալում Երեւանն ստանալ Իրանի նոր գործունէութիւնից: Դեռ այս տարուայ Ապրիլին էր պարզ, որ Իրանի նկատմամբ տնտեսական արգիլումը զգալիօրէն վերացուելու է: Ուաշինկթընը եւ Թեհրանը այդ ժամանակ էին յայտարարել, որ մինչեւ Յուլիս միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը կը ստորագրուի: Այսինքն` սկսնական վիճակի գալու համար իր տրամադրութեան տակ Հայաստանն ունէր առնուազն երեք ամիս: Մինչդեռ այդ ընթացքում իրանական ուղղութեամբ տեսանելի գրեթէ ոչինչ չի արուել, բացառութեամբ, թերեւս, Իրան-հայաստան երկաթուղին կառուցելու պատրաստակամութեան վերահաստատման: Երբ նախագահն այս տարուայ Մարտին այցելեց Չինաստան եւ պաշտօնապէս տրուեց Մեծ Մետաքսի ճանապարհին Հայաստանի միանալու մեկնարկը, թւում էր, թէ դրան յաջորդող քայլը պէտք է լինէր Իրանի հետ բարձր մակարդակով բանակցութիւնների սկսումը` համատեղ նախագծերը կեանքի կոչելու ուղղութեամբ: Գուցէ քուլիսային մակարդակով նման աշխատանքներ տարուել են: Բայց հրապարակային որեւէ զարգացում այս ուղղութեամբ չի եղել:

(L to R) EU foreign policy chief Catherine Ashton, French Foreign Minister Laurent Fabius, German Foreign Minister Guido Westerwelle , Iranian Foreign Minister Mohammad Javad Zarif  and Russian Foreign Minister Sergei Lavrov reacts after a statement on early November 24, 2013 in Geneva. World powers reached an agreement with Iran over its nuclear programme, their chief negotiator Catherine Ashton and Iran's foreign minister said.    AFP PHOTO / FABRICE COFFRINIFABRICE COFFRINI/AFP/Getty Images
AFP PHOTO / FABRICE COFFRINIFABRICE COFFRINI/AFP/Getty Images

Անկախ դրանից, սակայն, Հայաստան-իրան երկաթգծի շինարարութիւնը Հայաստանի համար արդէն ձեռք է բերում ստրատեգիական արժէք: Արտաքին աշխարհի հետ ցամաքային միակ կապը` Վրաստանի եւ Ռուսաստանի տարածքով, գնալով դառնում է աւելի ու աւելի անյուսալի: Ռուսաստանը քայլ առ քայլ մեծացնում է Վրաստանի հետ առճակատման դաշտը: Օրերս Հարաւային Օսեթիան, Մոսկուայի համաձայնութեամբ, 300 մեթրօվ Վրաստանի տարածքի հաշուին առաջ է տարել սահմանները` հսկողութեան տակ առնելով Պաքու-Սուփսայ նաւթամուղի մօտ մէկուկէս քիլոմեթրանոց հատուածը: Ի պատասխան` Վրաստանը խնդիրներ է ստեղծում Վերին Լարսի անցակէտում, որից ամենաշատը տուժում է Հայաստանը: Իր այդ քայլերով Մոսկուան չէզոքացնում է Աբխազական երկաթգծի վերաշահագործման հեռանկարը: Բացի այն, որ Հայաստան-Իրան երկաթգծի շինարարութիւնը կարող է ռուս-վրացական վատթարացող յարաբերութիւնների ճիրաններից Հայաստանին փրկելու ելք ստեղծել, նաեւ Հայաստանը միացնում է Չինաստանի եւ Հնդկաստանի անսահմանափակ շուկաներին, այլընտրանքային ելք ապահովում դէպի Պարսից ծոցի նաւահանգիստներ:
Պռիկսի, Եւրասիակն Տնտեսական Միութեան եւ Շանհայեան համագործակցութեան կազմակերպութեան` Ուֆայում կայացած համատեղ գագաթաժողովում նախագահ Սերժ Սարգսեանն ընդգծել է ենթակառուցուածքային եւ փոխադրամիջոցների ծրագրերի իրականացման միջոցով եւրասիական միացման եւ «մետաքսի ճանապարհ» նախաձեռնութեան զուգակցման անհրաժեշտութիւնը: Իբրեւ դրա դրսեւորում` նա շեշտել է Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման ծրագիրը` յոյս ունենալով հրաւիրել կարող ներդրողների ուշադրութիւնը: Հ.Հ. փոխադրութեան եւ կապի նախարար Գագիկ Բէգլարեանն անցած ամիս յայտարարել էր, թէ, չինական կողմի հետ արուած հետազօտութեան համաձայն, այդ նախագծի իրականացումն արժէ 3.2 միլիառ տոլար, որից միայն 400 միլիոնը պահանջւում իրանական հատուածի կառուցման համար: Թւում է, թէ պահանջուող ծախսը չի արդարացնում երկաթուղու շահագործումից ստացուելիք տնտեսական օգուտը: Բայց եթէ Հայաստանը ցանկանում է տարածաշրջանում դառնալ իր ինքնիշխանութիւնն աստիճանաբար վերականգնող նիւթ, ճեղքել թուրք-ազերի պաշարումը, թէ՚ այս ծրագիրը եւ թե՚ Իրանը Վրաստանին միացնող միջպետական մայրուղու շինարարութիւնը դառնում են անայլընտրանք: Թէ յետագայում որքա՞ն բեռնէր կը տեղափոխուեն դրանցով, կախուած է հարեւանների հետ լեզու գտնելու` Հայաստանի կարողութեամբ: Գուցէ այդ նախագծերի իրականացումը ստիպի Հայաստանին` աւելի գործօն միջնորդական դերակատարում ստանձնել Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ, յատկապէս` աբխազական երկաթգիծը վերագործարկելու նպատակով: Դա այնքան էլ անհեռանկարային չէ. այդ երկաթգծի գործարկումը տնտեսապէս շահաւէտ է Եւրասիակն Տնտեսական Միութեան համար` Իրանին, մերձաւորարեւելեան երկրներին եւ Պարսից ծոցին միանալու տեսանկիւնից:
Ամէն դէպքում` Իրանի հետ նախաձեռնողական քաղաքականութեան ձեռնարկման հարցում դանդաղկոտութիւնը հաւասարազօր է լինելու վերջնական մեկուսացման: Որեւէ կասկած չկայ, որ Ատրպէյճանն ու Թուրքիան փորձելու են նաեւ այս ուղղութեամբ Հայաստանին զրկել կարեւոր շահաբաժիններից: Առաւել եւս, որ երկուսն էլ արդէն Իրանի հետ ունեն յարաբերութիւն բաւականին յագեցած եւ գործօն հանգոյցներ: Այնպէս որ` գնդակը Երեւանի դաշտում է: Մնում է այն ճիշտ եւ հնարամիտ խաղարկել…

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles