ԻՆ­ՉԻ՞ ՀԱ­ՄԱՐ…

0 0
Read Time:5 Minute, 26 Second

nor 16ԼԻ­ԼԻԹ ԳԱԼՍՏ­ԵԱՆ

 

Ին­չի՞ հա­մար, ան­կեղծ ցա­սու­մով բղա­ւում էր Ապ­րի­լի 9-ին Բաղ­րամ­եան պո­ղո­տա­յի ուղ­ղու­թեամբ շար­ժուող խա­ղաղ եր­թի մաս­նա­կիցն ու փոր­ձում դուրս պրծնել ռե­տի­նէ մա­հակ­նե­րով զին­ուած ու դի­մակ­նե­րով պաշտ­պան­ուած, հաս­տատ իրեն տա­րե­կից ոս­տի­կան­նե­րի շուրջ­կալ-հե­տապն­դու­մից: Ին­չի՞ հա­մար… մի քա­նի վայրկ­եա­նից մա­րում է երի­տա­սար­դի ձայնն ու վան­դա­կում յայտն­ուած անօգ­նա­կան, տա­պալ­ուած կեն­դա­նու պէս նրան քարշ են տալ­իս դէ­պի ոս­տի­կա­նա­կան մե­քե­նան:

Ին­չի՞ հա­մար, լուռ ու դա­ռը վի­րա­ւո­րան­քով, Բաղ­րամ­եան պո­ղո­տա­յում ար­տաս­ւում էր ան­չա­փա­հաս աղ­ջիկն ու նրա դէմ­քին իջած ոս­տի­կա­նի ապ­տակն իբր չջնջուող ծանր ու ցա­ւաց­նող յուշ, հայ­րե­նի­քի խա­րան կը մնայ ամ­բողջ կեան­քի հա­մար:

Ին­չի՞ հա­մար… այս ան­լու­ծե­լի ու ծանր հարցն ու­ղեղ­նե­րում, իրենց կորց­րած իրա­ւունք­նե­րի ու կորց­րած ճա­կա­տագ­րի յե­տե­ւից դէ­պի Ազա­տու­թեան հրա­պա­րակ են շտա­պել Հ.Հ. հա­զա­րա­ւոր մո­լոր­ուած քա­ղա­քա­ցի­ներ ու յոյ­սի վեր­ջին փշուր­նե­րից երազ հիւ­սած, հիւծ­ուած հայ­եաց­քով, մեր վի­րա­ւոր ու ան­գոյ Սահ­մա­նադ­րու­թեամբ երդ­ւում են նուիր­ուել ու պայ­քա­րել Նոր Հա­յաս­տա­նի հա­մար:

Ին­չի՞ հա­մար… այս ցա­ւաց­նող ու դարձ­եալ ծանր հարցն է Սերժ Սարգս­եա­նի դէմ­քին ու, երբ Մար­զա­հա­մեր­գա­յին հա­մա­լի­րում երդ­ւում է Վե­հա­մօր Աւե­տա­րա­նի ու Հ.Հ. Սահ­մա­նադ­րու­թեան վրայ, նա հաս­տատ զգում ու լսում է անել վի­րա­ւո­րան­քից տրո­փա­ցող Ազա­տու­թեան հրա­պա­րա­կը:

Ին­չի՞ հա­մար… հաս­տատ այս ցա­ւաց­նող ու դարձ­եալ ծանր հարցն է Սերժ Սարգս­եա­նի դէմ­քին, որով­հե­տեւ հաս­տատ Մար­տի մէկն այ­լեւս մեր բո­լո­րի ու մեր պե­տու­թեան կեն­սագ­րու­թեան էջն է:

Ին­չի՞ հա­մար… բաց վէր­քի պէս ցա­ւում է սիրտս այս իրա­կա­նու­թեան հա­մար ու հաս­կա­նում, գրե­թէ հա­մոզ­ւում եմ, որ բա­ժա­նա­րար­նե­րից ազատ­ուե­լու ժա­մա­նա­կը ոչ թէ չե­կաւ, այլ եկաւ անո­ղոք, ան­նա­հանջ, ան­զի­ջում դիր­քե­րով` բա­ռիս իս­կա­կան իմաս­տով:

Ոս­տի­կան­նե­րի թանձր, ամուր ու կուռ շար­քե­րը Բաղ­րամ­եան պո­ղո­տան բա­ժա­նել են մե­րոնց ու ոչ մե­րոնց: Եր­կուսն էլ մենք ենք` հա­մազ­գես­տով ու առանց, մա­հա­կով ու առանց, զէն­քով ու առանց, կար­միր բե­րե­տով ու առանց, Հա­յաս­տա­նի Սահ­մա­նադ­րու­թեամբ ու առանց…. եր­կուսն էլ մենք ենք` ընդ­դէմ, ու հա­մոզ­ուած մտա­ծում ենք` յա­նուն Հա­յաս­տա­նի:

Ին­չի՞ հա­մար…. բղա­ւում է ոս­տի­կան­նե­րի օղակ օպե­րաց­իա­յի (գոր­ծո­ղու­թեան-Խմբ.) մէջ յայտն­ուած Ա.ժ. նախ­կին պատ­գա­մա­ւոր, Երե­ւա­նի քա­ղա­քա­պե­տի թեկ­նա­ծու Ար­մէն Մար­տի­րոս­եանն ու նրա դէմ­քին ու որո­վա­յի­նին, ղե­կա­վա­րու­թեան անվր­դով ներ­կա­յու­թեամբ տե­ղում են ոս­տի­կան­նե­րի ան­զի­ջում հար­ուած­ներն ու “սրան շպրտէք էն­կող­մ“ հրա­հան­գով արիւնլ­ուայ ու վի­րա­ւոր Ար­մէ­նին տա­նում են դէ­պի ոս­տի­կա­նա­կան մե­քե­նան:

Ին­չի՞ հա­մար… ին­չի՞ հա­մար… ան­զօր, հայ­րա­բար բղա­ւում է բա­րի­կադ­նե­րի այն ­կող­մում յայտն­ուած ակա­նա­տեսն ու նրա վի­րա­ւո­րանք-յու­սա­հա­տու­թիւնն աւե­լի է խո­րա­նում, որով­հե­տեւ շատ-շա­տե­րի պէս նա էլ գի­տի, որ այդ նոյն Ար­մէն Մար­տի­րոս­եա­նը Մար­տի մէ­կին իր վրայ վերց­րեց ոս­տի­կա­նին ուղղ­ուած դա­նա­կի հար­ուա­ծը:

Ին­չի՞ հա­մար… դա­ռը, դա­ռը նստուած­քով ցա­ւում է սիրտս մեզ հա­մար ու տես­նում եմ, թէ ինչ ստոյգ է աշ­խա­տում հին ճշմար­տու­թիւնը` “յաղ­թա­նա­կի տէր“ը շատ են, “պար­տու­թիւնն ան­տէ­ր“: Հի­մա շա­տե­րը, որ փոր­ձում էին Րաֆ­ֆու շուր­ջը պտտուել ու նրա նուա­ճած հար­թա­կից ոտ­քի հող կոր­զել, վե­րած­ուել են նրա դա­տա­ւոր­նե­րի…

Իսկ իրա­կա­նու­թիւնն աւե­լի քան մերկ է ու մեղք: Մեղք, որով­հե­տեւ այս էլ որ եր­րորդ ան­գամ պար­տու­թեան բե­ռից մեր մի­ակ` ող­նա­շարն է բեկ­ւում, Հա­յաս­տա­նի ող­նա­շա­րը:

Ճիշդ այս օրե­րին հրա­պա­րակ­ւում է Գե­լա­փի հեր­թա­կան զե­կոյ­ցը. Նախ­կին խորհր­դա­յին երկր­նե­րից սե­փա­կան երկ­րից հե­ռա­նալ ցան­կա­ցող­նե­րի ամե­նա­բարձր ցու­ցա­նիշն Հա­յաս­տա­նում է‘ Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րի քա­ռա­սուն տո­կո­սը հնա­րա­ւո­րու­թեան դէպ­քում կը լքէր հայ­րե­նի­քը:

Իսկ մեր ան­կախ ու ժո­ղովր­դա­վա­րա­կան եր­կի­րը 22 տա­րե­կան է, ու մենք պի­տի վաս­տա­կած լի­նէ­ինք ար­ժա­նա­պա­տիւ ապ­րե­լու, կամ գո­նէ խա­ղաղ երթ կազ­մա­կեր­պե­լու ամե­նա­պարզ իրա­ւուն­քը:

Ին­չի՞ հա­մար… հաս­տատ այս հարցն է շատ-շա­տե­րի շուր­թե­րին ու մտքում, բա­ժա­նա­րար­նե­րի եր­կու կող­մում էլ ու մենք շա­րու­նա­կում ենք մեր անս­տոյգ, պարտ­ուած ու բեկ­ուած ող­նա­շա­րով եր­թը… ին­չի՞ հա­մար…

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles