ԸՆԴԴԻՄՈՒԹԵԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՈՒԹԻՒՆԸ

0 0
Read Time:2 Minute, 14 Second

drosh  “Դրօշակ“

խմբագրական

Ընդունուած է, որ իւրաքանչիւր ընտրութիւնից յետոյ, յաղթող ուժը յայտարարի հռչակած ծրագրերի իրականացման պարտաւորութիւնը ստանձնելու մասին: Եւ հետագայում էլ, իշխանութիւնը ներկայացնող ուժերը, ըստ հարկի (երբեմն էլ անհարկի), բարձրաձայնում են իրենց պատասխանատուութեան մասին: Սա չի նշանակում, սակայն որ ընդդիմութիւնը ազատւում է ընդհանրապէս պարտականութեան պատասխանատուութիւնից: Անշուշտ վերջինս առարկայօրէն ունակ չի կարող լինել սեփական նախընտրական փլաթֆորմի կենսագործումը հետապնդել ողջ ծաւալով եւ նախանշուած բոլոր թիրախների ուղղութեամբ, սակայն նա մնում է պատասխանատու նախ իրեն ձայն տուած ընտրողի եւ ապա ողջ այն հանրութեան առաջ, ում ուղղուած են եղել խոստումները: Գումարելով սրան նաեւ ընդդիմութեան անխախտ պարտականութիւնը` հետեւելու իշխանութեան գործողութիւններին, արտայայտելու դրանց նկատմամբ ունեցած իր անհամաձայնութիւնները:

Եթէ ընտրութիւններից առաջ քաղաքական ուժերի միջեւ միաւորումները կարող են տեղի ունենալ գաղափարական, քաղաքական, ծրագրային հենքի վրայ, ապա ընտրութիւններից յետոյ խորհրդարանական համագործակցութիւնը, մասնաւորապէս ընդդիմադիր ուժերի միջեւ, կարող է ունենալ մարտավարական բնոյթ, կոնկրետ հարցերի, կամ հարցերի որոշակի ամբողջութեան շուրջ` կարճ կամ երկար ժամանակի հաշուարկով: Ըստ էութեան այն, ինչի մասին նշւում է ստորեւ, քաղաքական ուժերի, մասնաւորապէս խորհրդարանական գործունէութեան բնական ընթացքն է:

Երբ հարցը վերաբերում է առաջադրուած կոնկրետ նպատակների ոչ մի զարմանալի բան չկայ, որ կարող են համապատասխանել օրինակ սոցիալիստների եւ լիպերալների, երէկուայ մրցակիցների ու այլեւայլ տարակարծութիւններ ունեցողների միջեւ: Եթէ օրակարգում են յայտնւում ընդհանրական շահեր ու մտահոգութիւններ, ընդհակառակը ինքնանպատակ եւ անհասկանալի պէտք է լինի, թէ ինչու նոյն տեսակէտն արտայայտող ուժերը չեն համախմբում ուժերը, մանաւանդ երբ խօսքը վերաբերում է փոքրամասնութեան դաշտում գործող ընդդիմութեանը:

Շարադրուող այս մտորումների առիթը ներկայ իրականութիւնն է, այն ոչ համարժէք անդրադարձը, որ յաճախ որպէս արձագանգ ուղեկցում է խորհրդարանական ընդդիմութեան այսօրուայ գործունէութեանը: Չափազանցուած գնահատականներն ու բնորոշումները, որ քաղաքական գործիչների, վերլուծաբանների ու լրագրողների կողմից հրապարակւում են, եթէ միտում չունեն, առնուազն միամիտ են, նախ այն “չհասկացողութեան“ պատճառով, թէ այս-այս դաւանանքն ու անցեալն ունեցող ուժերը ինչպէս կարող են իրար կողք նստել եւ ապա յաճախ չափազանցուած սպասելիքների ինչպէս եւ հիասթափութիւնների համար:

Դժբախտաբար Հայաստանի անկախ քաղաքական կեանքի ոչ հարուստ կենսագրութիւնը մեր հանրութեանը սովորեցրել է, որ քաղաքական ուժերը պէտք է գտնուեն կամ իրար գրպանում կամ բարիկադների տարբեր կողմերում եւ հետեւաբար մեր դատողութիւնները բխում են մեր եւ ոչ թէ ճանապարհ անցած աշխարհի քաղաքակիրթ կենսափորձից: Իսկ այս չափանիշներից ելնելով անբնականը այն պէտք է նկատուէր, որ իր հերթին իշխանութեան հայաստանեան սովորութիւնն է երկխօսութեան ընդառաջ քայլ չանելն ու ականջալուր չլինելը հակառակ կարծիք ունեցողներին: Ի դէպ եւ այն ութսուն տոկոսին, որ կարող է միանգամայն տարբեր տեսակէտ ունենալ իշխանութիւններից: Ակնարկուած գործելաոճը մեզանում, ոմանց համար դիտարկւում է որպէս թուլութեան եւ իշխանական դիրքերից նահանջելու նշան:Այդ նոյն դիրքերից էլ խիստ մռայլ գոյների մէջ է երեւում, երբ հակառակ ճամբարը ոչ թէ պառակտուած ու թշնամացած է, այլ ձգտում է համախմբման, օրախնդիր հարցերի համատեղ քննարկման եւ հետապնդման:

Ինչ արդիւնքների կը յանգեցնեն այսօրուայ ընդդիմադիր ուժերի միասնական գործելու ցանկութիւններն ու կատարուող առաջին քայլերը` ցոյց կը տայ ժամանակը: Բարեբախտաբար թէ՛ դժբախտաբար օրակարգերը մեծ են, մեծ ու փոքր նպատակները շատ: Հասարակական հնչեղութիւն ունեցող խնդիրների շուրջ համագործակցութիւնները բխում են հասարակութեան շահերից:

 

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles