ԵՒՐՈՊԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ԲԱՆԱՁԵՒԸ՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

0 0
Read Time:2 Minute, 59 Second

p2 europe anca

Հայոց Ցեղասպանութիւնը դատապարտող բանաձեւ մը պատրաստած է: Բանաձեւը կը բաղկանայ ինը կէտերէ:

Նշենք թէ բանաձեւին արեւելահայերէն թարգմանութիւնը հաստատուած է Ե.Ժ.Կ.ի կողմէ, հետեւաբար լոյս կþընծայենք բանաձեւը ամփոփոխ.-

Հայոց Ցեղասպանութիւնը Եւ Եւրոպական Արժէքները

 

Եւրոպական Ժողովրդական Կուսակցութիւնը վերահաստատում է Հայոց Ցեղասպանութեան եւ հայ ժողովրդի բռնի տեղահանման փաստը, դատապարտում է այն Ցեղասպանութեան հարիւրերորդ տարելիցի՝ Ապրիլի 24¬ի նախօրէին:

1.- Մենք դատապարտում ենք հայ ժողովրդի հանդէպ ցեղասպանութեան գործողութիւնները, որոնք ծրագրուել եւ մշտապէս չարակամօրէն իրականացուել են Օսմանեան Կայսրութեան եւ Թուրքիայի այլ ռեժիմների կողմից 1894-1924թթ.: Դրանք են հայրենազրկումը, ոճրագործութիւնները եւ էթնիկ գործօնով պայմանաւորուած բնաջնջումները, որոնք ուղղուած էին հայկական բնակչութեան եւ նրա մշակութային ժառանգութեան ոչնչացմանը: Ինչպէս նաեւ ցեղասպանութեան ժխտումը, պատասխանատուութիւնից խուսափելու եւ իրականացուած ոճրագործութիւնները մոռացութեան մատնելու կամ արդարացնելու փորձերը՝ որակելով դրանք որպէս շարունակական յանցագործութիւն եւ նոր ցեղասպանութիւններ խրախուսելու միտում:

2.- Մենք յարգանքի տուրք ենք մատուցում 1915 թուականի Հայոց Ցեղասպանութեան մէկուկէս միլիոն անմեղ զոհերի յիշատակին եւ երախտագիտութեամբ խոնարհւում ենք նահատակուած, ինչպէս նաեւ փրկուած հերոսների առջեւ, ովքեր պայքարել են կեանքի եւ մարդկային արժանապատուութեան պահպանման համար: Աւելին, մենք ընդունում ենք, որ Ցեղասպանութեան հետեւանքով բնաջնջման եւ բռնի տեղահանման են ենթարկուել ոչ միայն հայերը, այլ նաեւ Պոնտոսի յոյները եւ ասորիները: Մենք յարգում ենք նաեւ նրանց յիշատակը:

3.- Մենք միանում եւ մեծապէս աջակցում ենք հայ ժողովրդի միջազգային պայքարին, որը տարւում է ցեղասպանութիւնների կանխման, ցեղասպանութեան ենթարկուած ժողովուրդների իրաւունքների վերականգնման, ամրագրման եւ պատմական արդարութեան հաստատման համար:

4.- Կոչ ենք անում Թուրքիային՝ հետեւելու յետ-պատերազմեան Գերմանիայի կողմից ցուցաբերած բացառիկ շիտակութեան ու նախաձեռնողականութեան օրինակին, պատմութիւնը ընդունելու եւ Հայոց Ցեղասպանութան եւ դրան հետեւող ունեզրկման ներկայիս իրականութիւնը ճանաչելու, ինչպէս նաեւ՝ նիւթական եւ բարոյական հատուցումը ապահովելու գործում՝ իրականացնելով եւրոպական երկրին վայել քաղաքականութիւն, որը ներառում է, բայց չի սահմանափակւում հայ ժողովրդի վերադառնալու իրաւունքի երաշխիքով եւ կ՛ապահովի վերամիաւորումն իրենց ազգային օճախներին եւ դրանից բխող ճշմարտութեան միջոցով հաշտութեան հասնելու հրամայականի իրագործմանը:

5.- Դիմում ենք Թուրքիայի կառավարութեանը իր ստանձնած օրէնսդրական պարտաւորութիւնները յարգելու եւ կեանքի կոչելու պնդումով, ներառեալ այն դրոյթները, որոնք վերաբերւում են հայկական մշակութային ժառանգութեան պահպանմանը: Մասնաւորապէս այդ համատեքստում կարեւորւում է անցեալ դարում բնաջնջման կամ ոչնչացման ենթարկուած հայկական եւ այլ մշակութային ժառանգութիւնների մանրամասն ցուցակագրումը, հնագոյն մեծ քաղաքների, եկեղեցիների, դպրոցների, գերեզմանոցների եւ Արեւմտեան Հայաստանում տեղակայուած այլ պատմա¬մշակութային արժէքների վերականգնման ռազմավարութեան զարգացման հեռահար նպատակով՝ դարձնելով վերոյիշեալ հաստատութիւններից շատերը գործող մշակութային եւ կրօնական կենտրոններ:

6.- Մենք կոչ ենք անում Ե.Մ.ին, Եւրոպայի Խորհրդի անդամ երկրներին, միջազգային կազմակերպութիւններին, բարի կամքի տէր բոլոր մարդկանց, անկախ իրենց ազգային եւ կրօնական պատկանելիութիւնից, միաւորելու ջանքերը պատմական արդարութիւնը վերկանգնելու եւ Հայոց Ցեղասպանութեան անմեղ զոհերին յարգանքի արժանի տուրք մատուցելու գործում.

7.- Հաշուի առնելով վերոյիշեալ դրոյթները՝ Ե.Ժ.Կ.ն կոչ է անում Թուրքիային ձեռնարկելու իր ստանձնած միջազգային պարտաւորութիւնների եւ իր որդեգրած եւրոպական չափանիշներին համապատասխան միջոցառումներ.

– Ճանաչել եւ դատապարտել Օսմանեան կայսրութեան կողմից կատարուած Հայոց Ցեղասպանութիւնը՝ սթափ գնահատելով սեփական պատմութիւնը եւ յիշողութիւնը՝ յարգանքի տուրք մատուցելով մարդկութեան դէմ կատարուած այլ զազրելի ոճրագործութիւնների զոհերի յիշատակին:

– Ձեւաւորել իրապէս եւրոպական Թուրքիային համապաստախանող տեսլական, ինչպէս նաեւ՝ գործողութիւնների ծրագիր, որն իր մէջ ներառում է խօսքի ազատութեանը եւ Հայոց Ցեղասպանութեանը վերաբերող հարցերի ազատ բարձրաձայնումը պետական, հասարակական եւ կրթական հաստատութիւնների մակարդակով, ինչպէս նաեւ կրօնական եւ մշակութային յուշարձանների վերականգնումը եւ դրանց յանձնումը հայկական եւ այլ համայնքներին:

– Ձեռնարկել երկար սպասուած հայկական ազգային ժառանգութեան ճանաչումը, որը հիմնուած կը լինի հայ-թրքական յարաբերութիւնների լիակատար կարգաւորման, խարսխուած պատմութեան ընդունման, կնճռոտ հարցերի խաղաղ կարգաւորման եւ հայ-թրքական յարաբերութիւնների լիակատար եւրոպականացման վրայ:

8.- Կոչ ենք անում Եւրոպական Միութեանը, Ե.Մ. յանձնաժողովին, Խորհրդին եւ Խորհրդարանին, ինչպէս նաեւ ողջ միջազգային հանրութեանը ի գնահատումն Թուրքիայի ստանձնած պարտաւորութիւններին՝ կենտրոնացնել ուշադրութիւնը ճանաչման եւ մեր ընդհանուր ժառանգութեան վերականգնման եւ վերահաստատման վրայ, ընդսմին, առաջադրուած, այնուհետեւ նշուող Ապրիլի 24ը հայկական զոհերի յիշատակի պաշտօնական օր ընդունելու, Հայոց Ցեղասպանութիւնը եւ մարդու կողմից մարդու հանդէպ կատարուող ոճրագործութիւնները դատապարտելու համար:

9.- Լիայոյս ենք, որ Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումն ու դատապարտումը նոր էջ կը բացեն հայ եւ թուրք ժողովուրդների պատմական հաշտեցման գործընթացում:

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles