Եուրօ 2016.- Հայաստան Զտումի Մրցումները Աւարտեց… Առանց Յաղթանակի

0 0
Read Time:54 Second

p15 armenia-albania-0-21-638x425

Հայաստանի ազգային հաւաքականը, որ մաս կազմէ Թ. խմբակին, կատարեց իր 8-րդ եւ վերջին մրցումը` հիւրընկալելով Ալպանիան եւ 3-0 արդիւնքով պարտուեցաւ:
Դժբախտաբար Սարգիս Յովսէփեանի մարզած հայրենի կազմը չկրցաւ այս մրցաշարքին յաղթանակ արձանագրել, կրելով մրցաշարքի իր վեցերորդ պարտութիւնը:
Մրցաշարքը միայն 2 կէտով աւարտած Հայաստան յաջողեցաւ նշանակել 5 կոլ, միեւնոյն ժամանակ իր բերդին մէջ ստացաւ 14 կոլ:
Ալպանիոյ դէմ մրցումին հիւր կազմը 1-0 արդիւնքով յառաջացաւ, երբ Կամօ Յովհաննիսեան փոքր քառակուսիին մէջ չկարենալով գնդակը հեռացնել, զայն զետեղեց իր սեփական բերդէն ներս տասերորդ վայրկեանին:
24-րդ վայրկեանին դժբախտութիւնը շարունակուեցաւ, երբ այս անգամ Ռոպերթ Արզումանեան գնդակը գլուխով զետեղեց իր բերդէն ներս:
76-րդ վայրկեանին Արմանտօ Սատիքու նշանակեց Ալպանիոյ երրորդ եւ վերջին կոլը:
Այս խմբակէն ներս Փորթուգալ եւ Ալպանիա հասան աւարտական մրցաշարքին, որ տեղի պիտի ունենայ Ֆրանսայի մէջ:
Ստորեւ` Թ. խմբակին վերջնական դասաւորումը.

ՄՐՑ. Յ. Հ. Պ. ՆՇ. ՍՏ. ԿԷՏ
1.- Փորթուգալ 8 7 0 1 11 5 21
2.- Ալպանիա 8 4 2 2 10 5 14
3.- Դանիա 8 3 3 2 8 5 12
4.- Սերպիա 8 2 1 5 8 13 4
5.- Հայաստան 8 0 2 6 5 14 2

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles