Եգիպտականք (5)        

0 0
Read Time:2 Minute, 31 Second

 

Արմենակ Եղիայեան

Այնուհետեւ օրերը նորանոր թելադրանքներ բերին Շամպոլիոնին, եւ ան յաջողեցաւ վերծանել եգիպտերէնի գրային համակարգի հնչիւնագիր մօտ 30 գրանշաններու՝ գրեթէ ամ-բողջութիւնը, եւ առ այս ան  1824-ին շարադրեց տեղեկագիր մը՝ ուղղուած եգիպտագէտներու:

Տպաւորութիւնը ցնցիչ էր, թէեւ քննադատներ ալ ունեցաւ անխուսափելիօրէն, որովհետեւ այնքան անակնկալ ու մեծ էր նուաճումը, որ դժուար էր հաւատալ անոր ամբողջական վաւերականութեան: Տակաւին խոր տարակուսանք կը տիրէր ամէնուրեք:

*    *    *

Ուրեմն կը նկատենք, բերուած ցանկին վրայ, այն հսկայական աշխատանքը, որ յաջողած է իրագործել Շամպոլիոն.

–Ան յաջողած է ճանչնալ միահնչիւն 24 մեհենագրերէն 20-ը (գ. սիւնակ), ոմանք իրենց զանազան ենթատեսակներով, երբեմն մինչեւ 15 ենթատեսակ  կամ տարբերակ:

–Ան մեկնաբանած է անոնց ռամկագիր (demotika) տարբերակները եւս (բ. սիւնակ):

–Ճշդած է ասոնց  արտասանութիւնը ըստ յունական այբուբենին (ա. սիւնակ):

Այս տուեալներով՝  Շամպոլիոն լայն կը բանար  դռները եգիպտագիտութեան նուիրեալներուն առջեւ, որոնք պիտի ուզէին  աւելի առաջ երթալ՝ շնորհիւ այն հրաշալի գործիքին, որ ինք կը դնէր անոնց ձեռքերուն մէջ:

Փաստօրէն ամբողջ գիտաճիւղի մը առջեւ մէկ օրէն միւսը  կը բացուէին ամենալուսաւոր հորիզոնները, որոնք հազարամեակներով մութին մէջ մնացած էին:

*    *    *

Իսկ Շամպոլիոնի աստղը շարունակեց  տարածուիլ ու փայլիլ աշխարհով մէկ:

–1814-ին ան հրատարակեց «Եգիպտոս փարաւոններու օրով» ծաւալուն աշխատութիւնը:

 

–1828-ին  անոր թոյլատրուեցաւ     պետութեան հաշուոյն գիտարշաւ մը կատարել  դէպի Եգիպտոս, ուր ան մնաց երկու տարի՝ մէկ կողմէ ստուգելով  գիտելիքները, միւս կողմէ ամբարելով  նորերը:

–1830-ին  հրատարակեց իր «Եգիպտերէնի քերականութիւն»-ը:

–1831-ին իր պատուոյն  հնագիտական ամբիոն մը հաստատուեցաւ Collège de France-ի մէջ, եւ ինք եղաւ առաջին վարիչն ու տնօրէնը  այդ ամբիոնին:

–1841-ին՝ յետմահու հրատարակուեցաւ «Եգիպտերէնի բառարան»-ը:

Բայց ահա անժամանակ խարխլեցաւ  անոր առողջութիւնը, որուն հանդէպ  այնքան անխնայ վարուած էր:

Շամպոլիոն մեռաւ 4  մարտ 1832-ին՝ 41 տարեկան հասակին:

 

Ռամկագիր յուշարձան Պտղոմեաններու  օրէն

 

*   *   *

1833-ին պետութիւնը  գնեց անոր ձեռագրերը, գծագրութիւնները եւ գիրքերը:

Վեց դպրոցներ Ֆրանսայի տարածքին  կոչուեցան  իր անունով՝  յատուկ ցուցանակի  վրայ արձանագրուած:

1970-ին Աստղաբաշխութեան միջազգային ընկերութիւնը Շամբոլոիոնի անունը  տուաւ    Լուսնի վրայի խոռոչներէն մէկուն:

–1986-ին թանգարան մը բացուեցաւ Շամպոլիոնի ծննդավայրին՝ Ֆիժակի մէջ, նախագահ Ֆրանսուա Միթթերանի ձեռքով:

*    *    *

Ուրեմն Շամպոլիոն մեկնաբանած էր միահնչիւն մեհենագրերը:

Անդին կը մնային  բազմահնչիւն՝ երկհնչիւն, եռահնչիւն, քառահնչիւն աւելի քան 700 մեհենագրեր, որոնց վերծանումին պարտէին լծուիլ հետագայ եգիպտագէտները, ինչ որ պատուով ու նուիրումով ըրած են անոնք: Սըր  Ալան Կարտինըրի «Եգիպտերէնի քերականութիւն» կոթողական աշխատութիւնը  խնամքով ցանկագրած է զանոնք, եւ այստեղ կարելի է անդրադառնալ, թէ համադրական ինչպիսի՜ վսեմ աշխատանք տարուած է քիչ մը  բոլոր ազգերու պատկանող  եգիպտագէտներու կողմէ, որոնց  բազուկներն ու ճակատները իրարու  միացուցած է հազարամեայ համր մեհենագրերու  նուիրական սէրը:

*    *   *

 

Ստորեւ՝ Մեմնոնի  զոյգ  կոլոսները, 18 մ,   Վերին  Եգիպտոս:

                       Կը գտնուին  Ամենոֆիս   Գ.-ի  (ԺԳ. դար Քա.)    դամբարինին   կից

                       տաճարի բակին մէջ: Օրին այս քարեղէն հսկաները լալագին ճիչեր

                       կ’արձակէին, երբ առտուն  արեւուն շողերը իյնային իրենց վրայ:

 

 

Իսկ թէ ինչպէ՞ս նման արհեստագիտութեան մը հասած էին եգիպտացիները այդ դարե- րուն,  ուր կը լացնէին անշունչ քարը,− կը մնայ առեղծուած մը, ինչպէս շատ ուրիշ բաներ:

armenag@gmail.com                                                                                                                                                                                                                                                                                                                   =============================

Առցանց ուղեցոյց

 

http://www.nayiri.com/imagedBook.jsp?id=100000

 

https://gulbenkian.pt/armenian-communities/2022/08/24/digital-manual-for-western-armenian/

 

https://gulbenkian.pt/armenian-communities/hy/2022/08/24/digital-manual-for-western-armenian/

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles