ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԷՍ.- Սրբոց Նահատակաց Ամենօրեայ Ազգային Վարժարանում

0 0
Read Time:38 Second

9ca28ae7-2b09-461f-879f-59f830700dc7Ռոպերթ Կարապետեան
Նիւ Եորք
Լուսանկարները` հեղինակի

9ba3b73d-e838-4baf-bdf6-e7bb42b4feb99ca28ae7-2b09-461f-879f-59f830700dc7Հայոց Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի շրջանակներում, Փետրուար 19- ին Նիւ Եորքի Սրբոց Նահատակաց ամենօրեայ Ազգային վարժարանում, տեղի ունեցաւ ամերիկահայ անուանի գրող եւ Հայաստանի գրողների միութեան անդամ, դոկտոր Հրանտ Մարգարեանի «Նահատակ 13 գրողների» գրքի շնորհանդէսը : Բարձր գնահատանքի է այս արժանի գիրքը, որ գրուած է անգլերէն լեզուով:
Երեկոյի ընթացքում գրքի հեղինակը սահիկների միջոցով, մէկ առ մէկ անդրադարձաւ գրողների կեանքին ու գործունէութեանը: Գրողներ, որոնք 1915-ին գազանաբար նահատակուեցին երիտասարդ թուրքերի կողմից կազմակերպուած Ցեղասպանութեան:f0b21ad3-7acb-4be1-b19c-5e208f7f5a959e42c44d-0464-4805-8ff8-e8aa008de0c1
Ներկաները ջերմութեամբ ընդունեցին վարժարանի աշակերտներ` Գրիգոր եւ Մելինէ Անտրէոփուլոսներին, Դալար Յովսէփեանին, Կերի Պարոնին, Անահիտ Ինջիգուլեանին, Պրիաննա Թահմիզեանին եւ Շանթ Ինճոյեանին, որոնք ընթերցեցին հատուածներ` Դանիէլ Վարուժանի, Թլկատենցիի եւ Գեղամ Բարսեղեանի ստեղծագործութիւններից: 91e2811f-cae9-4c81-bd3b-3c9c208fad1fef3f4f01-da91-4c9c-b6cb-b263287ac8dd
Շնորհանդէսի աւարտում, վարժարանի աշակերտների, ուսուցիչների եւ բազմաթիւ հիւրերի անունից Հրանդ Մարգարեանին շնորհաւորեց եւ ջերմ շնորհակալական խօսք ասաց վարժարանի տնօրէնուհի` Զարմինէ Պօղոսեանը:

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles