0 0
Read Time:38 Second

Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագոյն մարմինը մեծ ցաւով գուժում է նուիրեալ դաշնակցական Շաղիկ Մարուխեանի մահը:

Ընկերուհի Շաղիկը մանկութեան տարիներին ապրել է Լիբանանում, Յունաստանում, ուսանել Փարիզի Սորպոնի համալսարանում, ապա հաստատուել Երեւանում:

Հաւատարիմ հօր եւ Դաշնակցութեան մեծ ընտանիքի որդեգրած ուղեգծին` Շաղիկ Մարուխեանը մշտապէս եղել է անկախ Հայաստանի զինուորը: Արցախում, Հայ Օգնութեան Միութեան բարեսիրական ծրագրերում, Հ․Յ․Դ․ Հայաստանի կազմակերպութեան օրգան «Երկիր » պաշտօնաթերթում (հանդիսացել է թերթի խմբագիրը), տեղական եւ միջազգային մի շարք կազմակերպութիւններում, Հ․Յ․Դ․ Հայաստանի Գերագոյն մարմնում, «Հրայր Մարուխեան» հիմնադրամում իր կատարած աշխատանքներով ու մեծածաւալ ծրագրերով Շաղիկ Մարուխեանը նպաստել է հայոց նորանկախ պետականութեան կայացմանն ու զարգացմանը:

Շաղիկ Մարուխեանի թողած լուսաւոր եւ օրինակելի յետագիծը պատմութեանը փոխանցող շարադրանքը դեռ կը ստեղծուի, իսկ նրա պայծառ անունը յաւերժ կը յիշուի սերունդների կողմից:

Հ.Յ.Դ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ

03.10.2022

Happy
Happy
0 %
Sad
Sad
100 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

One thought on “ԳՈՅԺ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles