Գերմանիոյ Խորհրդարանը Ընդունեց Հայոց Ցեղասպանութեան Ճանաչման Բանաձեւը

0 0
Read Time:8 Minute, 3 Second

germany haytad3

ՊԵՐԼԻՆ.- Գերմանիոյ Խորհրդարանը (Պունտըսթակ) ընդունեց Հայոց Ցեղասպանութեան ճանաչման բանաձեւը, որ ունի «1915 թուականի հայերու եւ միւս քրիստոնեայ փոքրամասնութիւններու Ցեղասպանութեան յիշատակի եւ ոգեկոչման մասին» անուանումը:
Բանաձեւը մեծամասնութեամբ ընդունուեցաւ, ունենալով ընդամէնը մէկ դէմ, մէկ ձեռնպահ ձայն:germany haytad4
Ելոյթ ունեցողները միաձայն ընդգծեցին անցեալի հետ առերեսման անհրաժեշտութիւնը, նաեւ` Հայաստանի եւ Թուրքիոյ հաշտեցման գործընթացին նպաստելու մղումները:
Պունտեսթակի մէջ բարձրաձայնուած է Օսմանեան Թուրքիոյ ոճրագործութեան մասին` նշելով, որ Գերմանիոյ քայլը ոչ թէ հայց է եւ մեղադրանք, այլ խոնարհում զոհերու յիշատակին առջեւ:germany haytad2
Բանաձեւը համատեղ կազմած եւ ներկայացուցած են Քրսիտոնեական-ժողովրդավարական միութիւն (CDU) եւ Քրիստոնեական-ընկերվարական միութիւն (CSU), ընկերվար-ժողովրդավարական (SDP) եւ ընդդիմադիր Կանաչներու կուսակցութիւնները:
Պունտըսթակի նախագահ Նորպերթ Լամերթը յայտարարեց խիզախութեան դրսեւորման եւ անցեալի մութ էջերու հետ առերեսուելու անհրաժեշտութեան մասին: «Անցեալի հետ առերեսումը մեզի համար կրնայ ցաւոտ ըլլալ, սակայն միեւնոյն ժամանակ կրնայ ըլլալ ազնիւ եւ ինքնաքննադատական մօտեցում սեփական անցեալին նկատմամբ: Ան ինքնավստահօրէն շեշտած էր թէ.- «Յունիս 2-ին, հարիւր տարի շարունակ Հայոց Ցեղասպանութիւնը ժխտելէ ետք, Գերմանիոյ դաշնակցային խորհրդարանը որոշում պիտի տայ այն մասին, որ ատիկա ցեղասպանութիւն եղած է, եւ Գերմանիան ալ, իբրեւ Օսմանեան կայսրութեան դաշնակից, նոյնպէս որոշակի պատասխանատուութիւն կը կրէ ատոր համար»:
Էօզտեմիր նաեւ շեշտած էր, թէ Ցեղասպանութեան ճանաչման ուղղուած բանաձեւի նախագիծը մշակուած է Քրիստոնեայ-Ժողովրդավարական

Supporters holds Armenian flags in front of the Reichstag, the seat of the lower house of parliament Bundestag in Berlin, Germany, June 2, 2016, as they protest in favour of approval of a symbolic resolution by Germany's parliament that declares the 1915 massacre of Armenians by Ottoman forces a "genocide". REUTERS/Hannibal Hanschke

կուսակցութեան հետ միասնաբար:
Իսկ, շաբաթներ առաջ, Շթութկարթի մէջ Հայոց Ցեղասպանութեան 101-ամեակի ձեռնարկին, խօսք առած էր ազգութեամբ թուրք, իշխող Քրիստոնեայ-ժողովրդավարական կուսակցութենէն Պիրկիւլ Աքփընարը, որ ներում հայցած էր հայ ժողովուրդէն Ցեղասպանութեան համար` գլուխ խոնարհելով զոհերուն առջեւ եւ դատապարտելով Թուրքիոյ այսօրուան իշխանութիւնները: Ան եւս խոստացած է ամէն ջանք ներդրել, որպէսզի Գերմանիոյ Պունտըսթակը ճանչնայ Ցեղասպանութիւնը, եւ կարելի դառնայ երկխօսութիւնը Գերմանիոյ մէջ բնակող հայերու, յոյներու, Պոնտոսի յոյներու, ասորիներու եւ թուրք երիտասարդներու միջեւ:

Ստորեւ, Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ ամբողջական բանաձեւը.-

101 տարի առաջ Օսմանեան կայսրութիւնում հայերի ու միւս քրիստոնեաների ցեղասպանութեան յիշատակին.

Բունդեսթագը սահմանում է.

Բունդեսթագը խոնարհւում է 101 տարի առաջ Օսմանեան կայսրութիւնում հարկադիր տեղահանութեան եւ ջարդերի ենթարկուած հայերի եւ միւս քրիստոնեայ փոքրամասնութիւնների առջեւ:

Խորհրդարանը դատապարտում է երիտթուրքական կառավարութեան արարքը, որը յանգեցրեց Օսմանեան Կայսրութիւնում հայերի գրեթէ ամբողջական բնաջնջմանը: Բացի այդ, ջարդերին զոհ գնացին այլ քրիստոնեայ փոքրամասնութիւնների ներկայացուցիչներ` ասորիներ, խալդեր:

Երիտթուրքական կառավարութեան հրամանով 1915-ի ապրիլի 24-ին օսմանեան Կոստանդնուպոլսում սկսուեցին աւելի քան 1 մլն հայերի պլանաւորուած աքսորն ու ջարդերը: Նրանց ճակատագիրը զանգուածային բնաջնջումների, էթնիկ զտումների, վտարումների եւ, այո, ցեղասպանութիւնների (Vփlkermord) օրինակ է, որոնցով այդպէս սարսափելիօրէն նշանաւորուեց 20-րդ դարը: Դրա հետ մէկտեղ մենք գիտակցում ենք Հոլոքոստի առանձնայատկութիւնը, որի համար Գերմանիան իր մեղքն ու պատասխանատուութիւնն է կրում:

Բունդեսթագը ցաւում է Գերմանական ռէյխի անփառունակ դերի համար` որպէս Օսմանեան կայսրութեան դաշնակից, որը, չնայած գերմանացի քաղաքական գործիչների եւ միսիոներների միանշանակ տեղեկութիւններին, ոչինչ չձեռնարկեց մարդկութեան դէմ այդ յանցագործութիւնը կանգեցնելու համար: Բունդեսթագում յիշատակումը նաեւ առանձնայատուկ յարգանքի դրսեւորում է աշխարհի ամենահին քրիստոնեայ ազգի նկատմամբ:

Բունդեսթագն ընդունում է Գերմանիայի պատմական պատասխանատուութիւնը:

Բունդեսթագը յարգում է ոչ միայն անասելի դաժան յանցագործութեանը զոհ գնացած նահատակներին, այլ նաեւ նրանց, որոնք, աւելի քան 100 տարի առաջ ծանր իրավիճակում ընդդիմանալով իրենց կառավարութեանը, փրկել են հայ կանանց, երեխաներին եւ տղամարդկանց:

Բունդեսթագը կոչ է անում դաշնային կառավարութեանը ուշադրութիւն յատկացնել 1915-ին հայերի ջարդերի եւ տեղահանութիւնների յիշատակմանը:

Բունդեսթագը իր որոշումն ամրապնդում է 2005-ի Drs. 15/5689 որոշմամբ, որը նուիրուած էր զոհերի յիշատակմանն ու թուրքերի եւ հայերի պատմութեան առերեսմանը: Դրա նպատակն է նպաստել հայ եւ թուրք ժողովուրդների հաշտեցմանը: 2015-ի ապրիլի 24-ին յիշատակման 100-ամեակի կապակցութեամբ բոլոր բանախօսները դատապարտեցին Հայոց ցեղասպանութիւնը: 2015-ի ապրիլի 24-ի նախօրeին Գերմանիայի նախագահը դատապարտեց Հայոց ցեղասպանութիւնը, յիշատակեց զոհերին ինչպէս նաեւ հաշտեցման կոչ արեց: Գերմանական կայսրութիւնը իր մասնակի պատասխանատուութիւնն է կրում այդ իրադարձութիւնների համար:

Բունդեսթագը ընդունում է Գերմանիայի առանձնայատուկ պատմական պատասխանատուութիւնը: Այդ թւում նա պէտք է նաեւ հայերին ու թուրքերին աջակցի հաշտեցման գործընթացում:

Այսօր Գերմանիայի դպրոցական, համալսարանական եւ քաղաքական կրթութեան առջեւ պարտականութիւն է ծառանում` ուսումնական ծրագրերում եւ նիւթերում ընդգրկել հայերի տեղահանման եւ բնաջնջման պատմութիւնը որպէս 20-րդ դարի էթնիկ բախումների պատմութեան մաս` աւանդելով այն գալիք սերունդներին: Այդ հարցում կարեւոր դեր ունեն կատարելու յատկապէս Գդհ-ի երկրամասերը:

Գերմանիայի Բունդեսթագն համարում է, որ տեղահանումների եւ կոտորածների զոհ դարձած հայերի ոգեկոչումը` հաշուի առնելով Գերմանիայի դերը եւ նկատի ունենալով նիւթի ներկայացումը հայկական ու թուրքական ծագում ունեցող համաքաղաքացիներին, նպաստում է նաեւ նրանց համախմբմանն ու համատեղ խաղաղ համակեցութեանը:

Գերմանիայի Բունդեսթագը ողջունում է նաեւ Թուրքիայի գիտական, հասարակական, արուեստի ու մշակոյթի բնագաւառներում այն նախաձեռնութիւնների եւ ներդրումների աճը, որոնք ուղղուած են հայերի նկատմամբ իրագործուած յանցագործութեան քննութեանն ու թուրքերի եւ հայերի միջեւ հաշտեցմանը:

Գերմանիայի Բունդեսթագը շարունակում է խրախուսել ԳԴՀ կառավարութեանը` 1915թ. հայերի դէմ իրագործուած տեղահանումների եւ կոտորածների զոհերի ոգեկոչմանն ու վերաիմաստաւորմանն ուշադրութիւն յատկացնելու գործում: Գերմանիայի Բունդեսթագը ողջունում է նաեւ հարցի արծարծմանն ու օժանդակութեանն ուղղուած իւրաքանչիւր նախաձեռնութիւն:

Գերմանիայի սեփական պատմական փորձը ցոյց է տալիս, թէ որքան դժուար է իւրաքանչիւր հասարակութեան համար` անդրադառնալ իր պատմութեան մութ էջերին: Այսուհանդերձ պատմութեան անաչառ հետազօտումը թերեւս հաշտութեան ամենակարեւոր հիմքն է հանդիսանում ինչպէս տուեալ հասարակութեան ներսում, այնպէս էլ նրա ուրիշների հետ ունեցած յարաբերութիւնների մէջ: Ընդ որում այստեղ պէտք է տարբերել ոճրագործների կողմից գործուած մեղքը եւ այսօր ապրող մարդկանց կրած պատասխանատուութիւնը: Բացի այդ անցեալի ոգեկոչումը նախազգուշացնում է մեզ արթուն մնալ եւ խոչընդոտել իւրաքանչիւր քայլի, որ վերստին կարող է սպառնալ մարդկանց ու ժողովուրդներին:

Գերմանիայի Բունդեսթագը տեղեակ է Հայաստանի եւ Թուրքիայի կողմից 2005 թուականից ի վեր նախաձեռնուող մերձեցման փորձերից եւ կոչ է անում թէ ոգեկոչման եւ թէ միջպետական յարաբերութիւնների կարգաւորման հարցերում քայլեր կատարել: Այդուհանդերձ երկու պետութիւնների միջեւ յարաբերութիւնները շարունակում են մնալ լարուած` կրելով փոխադարձ անվստահութեան կնիքը: Գերմանիան պէտք է օժանդակի հայերին եւ թուրքերին մերձեցման գործընթացում: Իհարկէ կենսական նշանակութիւն ունի պատմութեան հետ առերեսումը, վերաիմաստաւորումը, որը փոխըմբռնման հիմք է կարող է հանդիսանալ թեբ ներկայի եւ թեբ ապագայի համար:

Թուրքիայի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան միջեւ յարաբերութիւնների լիցքաթափումն ու կարգաւորումը կարեւոր է նաեւ կովկասեան տարածաշրջանի կայունացման համար: Գերմանիան ԵՄ հարեւանութեան քաղաքականութեան շրջանակներում պատասխանատու է զգում իրեն հայ-թուրքական յարաբերութիւններում կատարած պատմական դերի առումով:

Այսպիսով` Գերմանիայի Բունդեսթագը Դաշնային կառավարութեանը կոչ է անում

– 2015-ի ապրիլի 24-ին խորհրդարանում 100-ամեակի կապակցութեամբ տեղի ունեցած քննարկումների ոգուն համահունչ շարունակել յետագայ հանրային լայն քննարկումները 1915-1916թթ. հայերի զանգուածային տեղահանումների եւ բնաջնջման, ինչպէս նաեւ այդ գործում Գերմանական ռէյխի ունեցած պատասխանատուութեան շուրջ:

– Թուրքական կողմին խթանել առերեսուել ժամանակին կատարած ջարդերի եւ տեղահանումների հետ եւ դրանով դնել հայկական կողմի հետ անհրաժեշտ հաշտեցման հիմքը:

– Շարունակել նպաստել հայերի ու թուրքերի հաշտեցմանը, որը պէտք է տեղի ունենա անցեալի վերանայման, մերձեցման եւ պատմական մեղքի ներողութեան միջոցով:

– Շարունակել գիտական, քաղաքացիական եւ մշակութային միջոցառումները Թուրքիայում եւ Հայաստանում:

– Վերագնահատել պատմական դէպքերը, որոնց միջոցով Հայաստանն ու Թուրքիան առաջին քայլը կը կատարեն դէպի հաշտեցում եւ աջակել վաղուց հասունացած հայ-թուրքական կարգաւորմանը:

– Թուրքիայի եւ Հայաստանի կառավարութիւններին խրԡխուսել շարունակել այս պահին լճացած միջպետական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը:

– Ջանքեր գործադրել 2009-ի ցիւրիխեան արձանագրութիւնները հայկական եւ թուրքական կողմից վաւերացնելու համար, որոնք նախատեսում են գիտնականների յանձնաժողով ստեղծել, վերականգնել դիւանագիտական յարաբերութիւնները եւ բացել սահմանները:

– Աջակցել, որպէսզի Թուրքիայի Հանրապետութիւնում սկսուած հայկական յուշարձանների պահպանման գործընթացը շարունակուի եւ ինտենսիւանայ:

– Ֆինանսական հնարաւորութիւների շրջանակներում շարունակել Գերմանիայում գիտական, մշակութային եւ քաղաքացիական հասարակութեան ոլորտում նախագծերի եւ նախաձեռնութիւնների աջակցութիւնը, որոնք վերաբերում են 1915-1916թթ. իրադարձութիւններին:

Հիմնաւորում

Օսմանեան կայսրութիւնում Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայերի բնաջնջումը հազարամեակների պատմութիւն ունեցող հայ ժողովրդի համար մեծագոյն եւ ծանրագոյն հետեւանքներ ունեցող աղէտ էր: Անկախ աղբիւրների հաշուարկներով տեղահանումներին եւ զանգուածային ջարդերին զոհ գնացին միլիոնից աւել հայեր: Բազմաթիւ անկախ պատմաբաններ, խորհրդարաններ եւ միջազգային կազմակերպութիւննէր հայերի տեղահանումներն ու բնաջնջումը որակում են որպէս ցեղասպանութիւն: Ինչպէս կրօնը եւ լեզուն, այնպէս էլ բռնագաղթերի եւ կոտորածների յիշողութիւնը կարեւոր նշանակութիւն ունի այս ժողովրդի ինքնութեան համար:

Գերմանիայի Բունդեսթագը յիշում է այս իրադարձութիւնները` նաեւ Առաջին համաշխարհային պատերազմի մասին յիշողութեան համատեքստում: Գերմանական կայսրութիւնը Օսմանեան կայսրութեան գլխաւոր ռազմական դաշնակիցն էր: Տեղեակ լինելով հայերի հետապնդումների եւ սպանութիւների մասին, Գերմանական կայսրութեան այն ժամանակուայ կառավարութիւնը այնուամենայնիւ ոչինչ չձեռնարկեց: Գերմանիայի Դաշնային Հանրապետութիւնը պատասխանատուութիւն է կրում այս յանցագործութեան հետ առերեսման եւ դրա մասին յիշողութիւնը արթուն պահելու համար օժանդակութիւն ցուցաբերելու գործում:

Չնայած փաստերի առկայութեանը, Թուրքիան մինչ օրս ժխտում է, որ հայերի տեղահանութիւնը, հետապնդումը եւ կոտորածը նախապէս ծրագրուած են եղել եւ որ տարհանման ճանապարհին տեղի ունեցած զանգուածային ջարդերն օսմանեան կառավարութեան կողմից կանխամտածուած են եղել:

Ընդհանուր առմամբ ջարդերի եւ տեղահանումների ծաւալը Թուրքիայում դեռեւս կասկածի տակ է դրւում: Այնուամենայնիւ կան նաեւ հակառակ միտումներ: 2008թ. թուրք-հայկական մերձեցման յուսադրող առիթ կար, երբ երկու երկրների նախագահները ներկայ գտնուեցին Թուրքիայի եւ Հայաստանի ազգային հաւաքականների միջեւ ֆուտբոլային խաղին` ի ցոյց դնելով իրենց կամքը յետագայ բանակցութիւններ վարելու հարցում: 2009թ. երկու երկրների արտաքին գործերի նախարարները ստորագրեցին հայ-թուրքական արձանագրութիւն, որը, ի թիւս այլոց, նախատեսում էր ստեղծել պատմութիւնը գիտականօրէն ուսումնասիրող յանձնաժողով: Սակայն մինչ օրս այդ արձանագրութիւնը չի վաւերացուել երկու երկրների խորհրդարանների կողմից:

Երկու ժողովուրդների միջեւ հաշտեցման մասին կարելի է մտածել միայն այն դէպքում, եթէ 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձութիւնները հիմնաւորապէս պարզաբանուեն եւ փաստերն այլեւս չժխտուեն: Դրա համար անհրաժեշտ է, որ հայերի տեղահանման եւ սպանութիւնների պատմութեան հետ առերեսուելիս պատմաբանները եւ լրագրողները Թուրքիայում կարողանան ազատ գործել` չվախենալով քաղաքական հետապնդումներից: Բնաջնջման թեմայի հետ առնչուող բազմաթիւ նախաձեռնութիւններ կան արդէն Թուրքիայում: Տարիներ շարունակ այս թեման թուրքական հասարակութեան իրարամերժ քննարկման առարկայ է դարձել: Այս զարգացումները ողջունելի են այնքանով, որքանով ողջունելի են քաղաքացիական հասարակութիւնների այն անդրսահմանային նախագծերը, որոնք տարիներ շարունակ ֆինանսական աջակցութիւն են ստանում ԳԴՀ արտաքին գործերի նախարարութեան կողմից:

Գերմանական կայսրութիւնը, որպէս Օսմանեան կայսրութեան գլխաւոր ռազմական դաշնակից, նոյնպէս խորապէս ներգրաւուած էր այդ իրադարձութիւններում: Գերմանական կայսրութեան ինչպէս քաղաքական, այնպէս էլ ռազմական ղեկավարութիւնները ի սկզբանէ տեղեկացուած էին հայերի հետապնդումների եւ սպանութիւնների մասին: Երբ աւետարանչական եկեղեցու աստուածաբան դր. Եօհաննես Լեփսիուսը 1915թ. հոկտեմբերի 5-ին Գերմանիայի Ռայխսթագում ներկայացրեց 1915թ. յուլիս/օգոստոս ամիսներին Կոստանդնուպոլսում իր կողմից իրականացուած ուսումնասիրութիւնների արդիւնքները, գերմանական կայսրութեան ղեկավարութիւնն այդ թեման ամբողջութեամբ ենթարկեց գրաքննութեան: Իր «թուրքիայում հայ ժողովրդի վիճակի մասին զեկոյցըէ, Լեփսիուսն անմիջականօրէն ուղարկել էր նաեւ Ռայխսթագի պատգամաւորներին, որը սակայն 1916թ. գերմանական ռազմական գրաքննութեան կողմից նոյնպէս արգելուել եւ բռնագրաւուել էր: Եւ միայն Առաջին համաշխարհային պատերազմի աւարտից յետոյ 1919թ. այն փոխանցուեց պատգամաւորներին: Չնայած գիտութեան եւ քաղաքականութեան ոլորտի ներկայացուցիչնեչի, ինչպէս նաեւ եկեղեցականների եւ գերմանացի բազմաթիւ անհատների անյապաղ խնդրագրերին` այդ թւում քաղաքական այնպիսի գործիչների, ինչպիսին են Ֆիլիպ Շնայդեմանը, Կարլ Լիբկնեխտը կամ Մաթիաս Էրցբերգերը, եւ աւետարանչական ու կաթոլիկ եկեղեցիների նշանակալի հեղինակութիւնների, ինչպիսին են Ադոլֆ ֆօն Յառնակը եւ Լորենց Վերթմանը, գերմանական կայսրութիւնն իր օսմանեան դաշնակցի վրայ որեւէ ճնշում չգործադրեց:

Օսմանեան կայսրութիւնում գերմանացի դեսպանների եւ հիւպատոսների զեկոյցների վրայ հիմնուած Գերմանայի արտգործնախարարութեան ակտերը նոյնպէս հաստատում են կոտորածների եւ տեղահանումների պլանաւորուած իրականացման փաստը: Դրանք այդ ժամանակ կատարուած դէպքերի կարեւորագոյն պետական տեղեկատուութիւնն են:

ԳԴՀ ատգործնախարարութիւնը դեռեւս տարիներ առաջ այդ ակտերը հասանելի էր դարձրել: 1998թ. այդ ակտերի մի ամբողջական փաթեթ միկրոֆիշի տեսքով փոխանցուել է Հայաստանին: Դրանից անմիջապէս յետոյ Թուրքիան նոյնպէս ստացել է այդ ակտերի մէկ օրինակ:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles