
Երկու հազար տասնուեցին,
Ապրիլ ամսի ճիշտ երկուսին
Գարնան օրուայ լուսաբացին,
Նորէն ու նորէն թուրք Ազերին
Զինդադարի խոստումը խախտեց,
Տարածքի մէջ հայ գիւղերի գլխին
Կրակոցների կարկուտ թափեց:
Խաղաղ բնակիչների տունը մտաւ,
Անխղճօրէն հրի քաշեց, ու
Վայրի գազանից էլ գազան
Անմեղ մարմինները յօշոտեց:
Թող աշխարհը լաւ իմանայ, որ
Արցախը հայի հողն է,
Դարեր ապրած, քրտինք թափած,
Տուն , եկեղեցիներ կառուցած
Արդար աշխատանքով ապրած,
Մասիսի պէս հպարտ կանգնած,
Արծիւի պէս վերեւ ճախրած
Հայրենի տունն է պաշտպանած:
Փառք քո ուժին ու բազուկին,
Թո՛ղ, հաւատքն ու յոյսը
Քո փրկարար ժայռը լինի ,
Արցախը, հայի յաւերժական
Ջահը լինի՛, . . հայը ապրի՛, ու
Դարերի հետ յաւերժանայ: