ԱՐՑԱԽ.- ԱՍԿԵՐԱՆԻ ՄԷՋ Հ.Յ.Դ. ՀԵՐԹԱԿԱՆ ՃԱՄԲԱՐԻ ՓԱԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ

0 0
Read Time:1 Minute, 7 Second

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ («Ապառաժ»).- Օգոստոսի 2-ին կայացաւ Արցախի Ասկերան քաղաքի տաս օրուայ տեւողութիւն ունեցող պատանեկան ճամբարի փակման արարողութիւնը:
Ճամբարի կազմակերպման նախաձեռնութիւնը կը պատկանի Հ.Յ.Դ. Ամերիկայի Արեւմտեան շրջանի երիտասարդական միութեան` Հ.Յ.Դ. Արցախի երիտասարդական միութեան աջակցութեամբ: Ճամբարի ընդհանուր պատասխանատու Գէորգ Իսկաճեանը տեղեկացուց, որ ճամբարին մասնակցած են 210 պատանիներ:
Ասկերանի ճամբարը խումբի երկրորդ ճամբարն է, առաջինը կայացած է Գիւմրիի մէջ:
«Ծրագիրը կեանքի ենք կոչել առաջին հերթին, որպէսզի Սփիւռքի երիտասարդները եւ այստեղի երիտասարդները, տեղացիները շփուեն իրար հետ: Սփիւռքի երիտասարդները Հայաստանն ու Արցախը չդիտեն միայն որպէս տուրիստական շրջան, այլ գալով այստեղ ծանօթանան իրենց հայրենակիցների ապրելակերպին, սոցիալ-տնտեսական պայմաններին: Պատանեկան տարիքի մէջ գտնուող երեխաներին փորձում ենք ծանօթացել մեր կուսակցութեանը, իտէալներին, պատմութեանը, ապագայի վերաբերեալ մեր ծրագրերին: Ամերիկայից եկած խմբապետների մէջ էլ ենք արդիւնքներ տեսնում: Ունեցել ենք ճամբարի խմբապետներ, որ ծնուել, մեծացել, սովորել են Ամերիկայում, բայց հիմա ապրում են Հայաստանում: Դա մեզ համար մեծ արդիւնք է:… Մեր համար արդիւնքը միայն դաշնակցական պատանի դաստիարակելը չէ, այլ ճամբարականների` չափահաս տարիքում իրենց տեղը երկրի ապագայում գտնելը, դէպի լաւը փոփոխութիւններ անելը: Իսկ դրանք երկու տարուայ մէջ չեն կարող տեսանելի լինեն: Մենք ընկերներ ունենք, որոնց հետ առաջին անգամ ճամբարների ժամանակ ենք ծանօթացել եւ մտերիմ ընկերներ ենք դարձել», նշեց Գէորգ Իսկաճեանը եւ աւելցուց, թէ նպատակներէն մէկն է յաւելեալ զարկ տալ Հայաստանի պատանեկան ներուժին:
Փակման արարողութեանը պատանիները ներկայացուցին ճամբարի ընթացքին իրենց սորված երգերը, պարերը, հանդէս եկան արտասանութիւններով:
Նշենք թէ, կազմակերպիչ բանակողներու յաջորդ հանգրուանն է Ջաւախքը:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles