Լրահոս

Արցախի Հ․Յ․Դ․ Երիտասարդական Միութիւնը Նշեց Շուշիի Ազատագրումը


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ․- Մայիս 9-ին, Հ․Յ․Դ․ Արցախի երիտասարդական միութեան ընկերները նշեցին Շուշիի ազատագրման օրը։ Այս առթիւ, անոնք այցելեցին Շուշիի մուտքէն առաջ գտնուող հրասայլ-յուշարձանը։ Անոնք ծաղիկներ զետեղեցին եւ տեղադրեցին Արցախի Հանրապետութեան պետական դրօշն ու «Մենք դեռ կը վերադառնանք» գրութիւնով պաստառ մը:
Տեղւոյն երիտասարդական միութեան ներկայացուցիչ Վահագն Խաչատրեան յայտնեց․-
«Մենք դեռ վերադառնալո՛ւ ենք… Այսօր առաւել քան երբեւէ մենք տէր ենք կանգնում մեր յաղթանակներին։ Յաղթանակ, որը շրջադարձային նշանակութիւն ունեցաւ Արցախեան ազատագրական պայքարում: Այսօր անասելի ցաւ ենք ապրում մեր կորսուած հայրենիքի եւ յանուն նրա ընկած բոլոր նահատակների համար, սակայն եւ հպարտանում ենք, որ 29 տարի առաջ հայ ժողովուրդը ազատագրելով Շուշին` փոխեց պատմութեան ընթացքը: 1988թ-ից սկիզբ առած ազգային ազատագրական պայքարի բացուած էջը դեռեւս չի փակուել: Մենք կանք եւ սա նշանակում է, որ մեր պայքարը շարունակւում է: Մենք պայքարելու ենք յանուն արդարութեան, յանուն մեր նահատակ հերոսների հոգու հանգստութեան: Բոլորս պարտք ունենք, պարտք` Արցախեան շարժման սկզբից առ այսօր Արցախի անկախութեան բագինին իրենց կեանքը զոհաբերած բոլոր հայորդիների առջեւ, այն է ազատ ու անկախ Միացեալ Հայաստանի կերտում»:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button