ԱՐՏԱԳԱՂԹ…ԳԻՒՄՐԻԷՆ ՌՈՒՍԱՍՏԱՆ ԵՒ ԹՈՒՐՔԻԱ

0 0
Read Time:1 Minute, 51 Second

p1 ardakaght ԵՐԵՒԱՆ, “Լրագիր“, “Հետք“.- Վերջերս, Հայաստանի երկրորդ քաղաք` Գիւմրիէն արտագաղթը կը ստեղծէ ահազանգային երեւոյթ: Արդարեւ, շաբաթական դրութեամբ, փոխադրակառքեր բեռնաւորուած պանդուխտներով, կը մեկնին Ռուսաստան եւ Թուրքիա:

“Հետեւելով բնակարանների վաճառքի յայտարարութիւններին, ինչպէս նաեւ մեր շրջապատի տրամադրութիւններին` կարող եմ ասել, որ հիմա գնում են ընտանիքներով ու գնում են տարուայ բոլոր եղանակներին: Գիւմրիից ամէն շաբաթ մի քանի փոխադրակառք մարդ է մեկնում Ռուսաստան ու Թուրքիա` արտագնայ աշխատանքի: Արտագաղթը նաեւ միջավայրի ու հոգեբանական պատճառներ ունի, վաղուայ օրուայ հանդէպ հաւատի բացակայութիւնը մարդկանց հոգեբանօրէն տրամադրում է, որ գնալն ամէն դէպքում ճիշդ է“, “, կը յայտնէ Գիւմրիի “Շիրակ կեդրոն“ հասարակական կազմակերպութեան նախագահ Վահան Թումասեանը, որ յուզիչ կերպով կը նկարագրէ Գիւմրիի քարուքանդ փողոցները, անընդհատ շարունակուող ու վերջ չունեցող բնակարանաշինութեան ծրագիրը, որ տեղացիներուն կը յուսահատեցնէ եւ զանոնք կը մղէ իրենց ծննդավայր Գիւմրին լքելու:

Գիւմրեցիները նաեւ եւրոպական երկիրներ ու Միացեալ Նահանգներ կ՛երթան: Այսպէս, արտագաղթի առաջին պատճառն այն է, որ Շիրակի մարզին մէջ ընդհանրապէս, իսկ Գիւմրիի մէջ յատկապէս աղքատութեան ու անգործութեան մակարդակը բարձրագոյնն է. աղքատութիւն հոն 47.7 տոկոս է, անգործութիւնը` աւելի քան 50 տոկոս:

“Երեկոյեան վեցից յետոյ քաղաքում մարդ չես տեսնում, առաւօտեան ժամը տասին է քաղաքն արթնանում, ճնշող մթնոլորտ է` դատարկ փողոցներ: Մնացել են մարդիկ, ովքեր բնակարան ու միջոցներ չունեն, նպաստի ու թոշակի յոյսով են ապրում ու չեն կարող գնալ: … Չգիտեմ, իշխանութիւնների կողմից սա դիտաւորեալ է արւում, թէ ոչ: Ի՞նչ նպատակ ունեն, ինչո՞ւ են ձգտում, որ մարդիկ արտագաղթեն: Բայց սա միամտութիւն չի կարող լինել, ինձ թւում է` սա ինչ-որ նպատակ ունի: Անգամ քանդուած փողոցն այսօր հոգեբանօրէն ազդում է գիւմրեցու հոգեվիճակի վրայ: Ընդամէնը կենտրոնական մասում մի քանի փողոց վերակառուցեցին, մարդկանց մէջ որոշակի հաւատի նշոյլներ էր երեւում: Հասարակ բանից մարդիկ ոգեւորւում են, որովհետեւ առիթ են ման գալիս իրենց հայրենիքում  մնալու, առաւել եւս գիւմրեցիները“, կը շեշտէ Վահան Թումասեանը:

Լուրջ ուսումնասիրութիւններ չեն կատարուած ճշդելու, թէ այսօր քանի բնակիչ ունի Գիւմրին: Երկրաշարժէն ետք շրջանին մէջ ապրած է 225-240 հազար մարդ: Վահան Թումասեանի համաձայն, տարբեր գնահատականներով, այսօր մօտ 80-90 հազար բնակիչ ունի Հայաստանի երկրորդ քաղաքը:

“Լրագիր“ի թղթակից Ռոզա Յովհաննիսեանը. որ կատարած է այս հարցազրոյցը կը նշէ թէ Գիւմրեցիներուն մէջ քիչ չէ թիւը այն անձերուն, որոնք Թուրքիա կը մեկնին` այնտեղէն աշխատանքի առաջարկ ստանալով եւ կը շեշտէ թէ հարցը շատ աւելի մտահոգիչ է, եզրակացնելով.- “Եթէ նախկինում գիւմրեցիները գարնանը գնում էին արտագնայ աշխատանքի, իսկ ձմրանը վերադառնում հայրենիք, ապա այսօր շատերն են ընտանիքներով անվերադարձ մեկնում“:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post ՏԻԿԻՆ ՄԱՐԻ ՄԵՐՏԽԱՆԵԱՆ -ԵԱՐԱԼԵԱՆ Ս. ԼՈՒՍԱՒՈՐԻՉ ՇԱԲԱԹՕՐԵԱՅ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՏՆՕՐԷՆՈՒՀԻ
Next post ԱՐՏԱԳԱՂԹԻ ԱՐՏԱԿԱՐԳ ՀՈՍԱՆՔ

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles