ԱՐԺԱՆԹԻՆԻ ՄԷՋ.- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ԽՈՒՄԲ ԿԱԶՄՈՒԵՑԱՒ

0 0
Read Time:2 Minute, 31 Second

p1 Buenos-Aires  ՊՈՒԷՆՈՍ ԱՅՐԷՍ.- Սեպ­տեմ­բեր 12-ին, Ար­ժան­թի­նի խորհր­դա­րա­նին մէջ կազմ­ուե­ցաւ Հա­յաս­տա­նի եւ Ար­ժան­թի­նի երես­փո­խա­նա­կան տան մի­ջեւ բա­րե­կա­մա­կան խում­բը` նա­խա­գա­հու­թեամբ երես­փո­խան Քրիս­տի­նա Զի­ե­պար­թի (“Ֆրեն­թէ փա­րա լա Վիք­թոր­իա“ կու­սակ­ցու­թիւն):

Ներ­կա­յաց­ման արա­րո­ղու­թեան ներ­կայ գտնուե­ցան ար­տա­քին յա­րա­բե­րու­թեանց եւ կրօ­նի յանձ­նա­խում­բի նա­խա­գահ Կի­յեր­մօ Քար­մո­նա եւ բա­րե­կա­մա­կան խում­բե­րու հա­մադ­րող Սանտ­րա Քա­պա­յե­րօ, ինչ­պէս նա­եւ այլ երես­փո­խան­ներ, կա­ռա­վա­րա­կան պաշ­տօն­եա­ներ եւ Հա­րա­ւա­յին Ամե­րի­կա­յի Հայ Դա­տի յանձ­նա­խում­բի ան­դամ­ներ:

Երես­փո­խան Կի­յեր­մօ Քար­մո­նա Ար­ժան­թի­նի մէջ հայ հա­մայն­քին կա­րե­ւո­րու­թիւնը շեշ­տեց` նշե­լով Հա­յոց Ցե­ղաս­պա­նու­թեան նկատ­մամբ երկ­րին յստակ դիր­քո­րո­շու­մը, որուն նմոյշն է Հա­յոց Ցե­ղաս­պա­նու­թեան ի յի­շա­տակ 24 Ապ­րի­լը “Հան­դուր­ժո­ղա­կա­նու­թեան եւ ժո­ղո­վուրդ­նե­րուն մի­ջեւ յար­գան­քի օր“ հռչա­կող թիւ 26.199 օրէն­քը:

Խում­բի մաս կը կազ­մեն երես­փո­խան­ներ Քար­լոս Ռայ­մուն­տի (“Նուե­վօ Էնք­ուենթ­րօ“ կու­սակ­ցու­թիւն), Տի­ա­նա Քոն­թի (“Ֆրեն­թէ փա­րա լա Վիք­թոր­իա“ կու­սակ­ցու­թիւն), Օմար Պար­չեթ­թա (Ըն­կեր­վա­րա­կան կու­սակ­ցու­թիւն), Ալֆ­րե­տօ Աթա­նա­սոֆ (“Ֆրեն­թէ Փե­րո­նիս­թա“ կու­սակ­ցու­թիւն), Խուան Քար­լոս Սա­պալ­սա (Ըն­կեր­վա­րա­կան կու­սակ­ցու­թիւն), Ռո­տոլ­ֆօ Ֆեր­նան­տես (Ռա­տի­քալ կու­սակ­ցու­թիւն), Ռի­քար­տօ Խիլ Լա­վետ­րա (Ռա­տի­քալ կու­սակ­ցու­թիւն), Մարիօ Մե­թա­սա (Ֆրեն­թէ փա­րա լա Վիք­թոր­իա կու­սակ­ցու­թիւն), Քլաուտիօ Լո­սա­նօ (Ու­նի­տատ Փո­փու­լար կու­սակ­ցու­թիւն), Օս­քար Քու­րի­լեն (Ֆրեն­թէ փա­րա լա Վիք­թոր­իա կու­սակ­ցու­թիւն), Պէ­աթ­րիս Լոթ­թօ (Ֆրեն­թէ փա­րա լա Վիք­թոր­իա կու­սակ­ցու­թիւն) եւ Մո­նի­քա Քոնթ­րե­րա (Ֆրեն­թէ փա­րա լա Վիք­թոր­իա կու­սակ­ցու­թիւն):

 

Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թեան դես­պան Վա­հագն Մե­լիք­եան‘ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թեան եւ Ար­ժան­թի­նի երես­փո­խա­նա­կան տան մի­ջեւ բա­րե­կա­մա­կան խում­բի ան­դամ երես­փո­խան­նե­րու հետ

 

 

 

 

 

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles