ԱՐ­ՄԷ­ՆԻ ԵՒ ՍԵՐ­ԳԷ­ՅԻ ՏԱՐ­ԲԵ­ՐՈՒ­ԹԻՒՆ­ՆԵ­ՐԸ

0 0
Read Time:5 Minute, 43 Second

p4  newԾ.Խ.- Ուք­րա­յի­նա­յի մէջ, աւե­լի քան եր­կու ամի­սէ ի վեր կա­տա­րուող ցոյ­ցե­րը, Յուն­ուար 22-ին հա­սան իրենց գա­գաթ­նա­կէ­տին, եւ խլե­ցին երեք զո­հեր: Անոնց կար­գին էր, հա­յոր­դի մը` Սերժ Նի­կոյ­եան:

 

Հա­զիւ 21 գա­րուն­ներ բո­լո­րած Սերժ, ժա­մա­նած էր Քի­եւ, Դնեպ­րո­փեթ­րովս­քի մօ­տա­կայ Պե­րեզ­նո­վա­նիվ­քա գիւ­ղէն եւ մի­ա­ցած էր Եւ­րաս­իոյ Մաք­սա­յին միու­թեան դէմ պայ­քա­րող ցու­ցա­րար­նե­րուն:

Սեր­ժի ծնող­քը Ուք­րա­յի­նա ժա­մա­նած էր 1992-ին, Ղա­րա­բա­ղի շրջա­նէն:

Ուք­րա­յի­նա ծնած եւ լա­ւա­պէս տի­րա­պե­տած թէ՛ հա­յե­րէ­նին եւ թէ՛ ուք­րա­յի­նե­րէ­նին, Սերժ միշտ ալ առա­ջին գի­ծի վրայ կը գտնուէր, շա­րու­նակ հայ­րե­նի եռա­գոյն դրօշն ալ, իր ու­սին կա­պած:

“Սերժ շատ կը փա­փա­քէր Հա­յաս­տան այ­ցե­լել: Եր­բեք չէր այ­ցե­լած: Հպարտ էր իր հա­յու­թեամբ…“, կը յայտ­նէ Սեր­ժի հայ­րը` Գա­րի­կը:

Սերժ կը նկատ­ուի Ուք­րա­յի­նա­յի “Եու­րո­մայ­տան“ի առա­ջին նա­հա­տա­կը: Ան, ցոյ­ցե­րու ժա­մա­նակ, խոր ապ­րու­մով կ՛ար­տա­սա­նէր 19-րդ դա­րաշր­ջա­նի ուք­րա­յի­նա­ցի բա­նաս­տեղծ Թա­րաս Շեվ­չեն­քո­յի “Կով­կա­սը“ գոր­ծը, որ կոչ կ՛ուղ­ղէր տե­ղա­ցի­նե­րուն, պայ­քա­րիլ ռու­սե­րուն դէմ:

 

Ուք­րա­յի­նա­յում զոհ­ուած Սեր­գէյ Նի­կոյ­եա­նի ըն­տա­նի­քը փա­խել է Հա­յաս­տա­նից Ար­ցախ­եան պա­տե­րազ­մի պատ­ճա­ռով: Այս ձե­ւա­կեր­պու­մը կա­րե­լի էր կար­դալ բո­լոր լրատ­ուա­մի­ջոց­նե­րում: Ինչ խօսք, ամօ­թա­լի որա­կում է, բայց փաստ, որի հետ հաշ­ուի չնստել հնա­րա­ւոր չէ: Ար­դա­րու­թեան հա­մար պէտք է խոս­տո­վա­նենք, որ այդ տա­րի­նե­րին շա­տե­րը հե­ռա­ցան (փա­խան)` օտար ափե­րում բա­րե­կե­ցիկ, խա­ղաղ կեանք գտնե­լու հե­ռան­կա­րով: Հե­ռա­ցան նա­եւ Ար­ցա­խից, բայց շա­տերն էլ, թող­նե­լով իրենց “փա­փուկ ան­կո­ղի­նը“, ամե­րի­կա­նե­րից, եւ­րո­պա­նե­րից, Մի­ջին Արե­ւել­քի երկր­նե­րից, Իրա­նից, Ռու­սաս­տա­նից եկան եւ իրենց պա­պե­րի կի­սատ թո­ղած կռուին տէր կանգ­նե­ցին:

“Սեր­գէ­յը խե­լա­ցի, կրթուած երի­տա­սարդ էր: Նա ցու­ցա­րար­նե­րի հա­մար Թա­րաս Շեվ­չեն­քո­յի բա­նաս­տեղ­ծու­թիւն­ներն էր ան­գիր ըն­թեր­ցել“,- գրել էին ուք­րա­յի­նա­կան կայ­քե­րը:

Այդ նոյն օրը հայ-ազե­րի սահ­մա­նին հե­րո­սա­բար զոհ­ուած` Սեր­գէ­յի հա­սա­կա­կից Ար­մէն Յով­հան­նիս­եա­նի երակ­նե­րում “պայ­թում էր“ Դանի­էլ Վա­րու­ժա­նի “Ցե­ղին կան­չը“: Ար­մէ­նի ծնող­նե­րը չհե­ռա­ցան Հա­յաս­տա­նից: Նրա մօր աչ­քե­րում, երբ նկար­ւում էր իր մի­նու­ճար արու զա­ւա­կի հետ, ազն­ուա­ցե­ղի, հե­րո­սու­հի մօ­րը վա­յել հպար­տու­թիւն կար:

Սեր­գէ­յը ծնուել էր Ուք­րայ­ի­նա­յում, նա փախ­չող տե­սա­կից չէր, բայց նրա ըն­տա­նի­քը փա­խաւ: Եւ ոչ մի տա­րօ­րի­նակ բան չկայ, երբ նրա հայրն ասում է. “Ես ոչ ոքի չեմ մե­ղադ­րում: Ես նրան հա­մո­զում էի, որ չգնար Մայ­դան, բայց նա գնաց“: Հե­տաքր­քիր է, եթէ Սեր­գէ­յը զոհ­ուէր Հա­յաս­տա­նում, նրա հայ­րը դարձ­եա՞լ ոչ ոքի չէր մե­ղադ­րի, թէ՞ պա­հանջ­ներն այլ կը լի­նէ­ին: Սեր­գէ­յը Ուք­րա­յի­նա­յում պար­զել էր հայ­կա­կան եռա­գոյ­նը, բայց նրա հայ­րե­նի­քը Ուք­րա­յի­նան էր: Սեր­գէ­յը մի հայ­րե­նիք էլ ու­նէր, որ­տե­ղից փա­խել էին ծնող­նե­րը:

Ար­մէ­նի հա­մար հայ­րե­նի­քը սկսւում էր այն հատ­ուա­ծից, որի պաշտ­պա­նու­թիւնը նրան էր վստահ­ուել: Ան­կախ Ուք­րա­յի­նա­յի ապա­գայ կար­գա­վի­ճա­կից` Սեր­գէ­յը հե­րո­սա­ցաւ` յա­նուն Ուք­րա­յի­նա­յի, իսկ Ար­մէ­նը զոհ­ուեց ոչ միայն իր, այ­լեւ Սեր­գէ­յի “խռո­ված“ հայ­րե­նի­քի հա­մար, որ­տեղ թէ­կուզ կողպ­ուած, բայց կան­գուն է նրա հայ­րա­կան տու­նը: Սեր­գէ­յը Ուք­րա­յի­նա­յի քա­ղա­քա­ցի էր, Ար­մէ­նը` Հա­յաս­տա­նի: Ար­մէ­նի կռիւը ցե­ղի տե­սա­կը պահ­պա­նե­լու հա­մար էր, Սեր­գէ­յի­նը` “ին­տէգր­ման“: Եր­կուսն էլ քաջ էին, բայց` տար­բեր տի­րոյթ­նե­րում: Եր­կու­սի երակ­նե­րում էլ հա­յի արիւն էր հո­սում, բայց` տար­բեր երանգ­նե­րով: Եր­կու­սի ծնող­ներն էլ սգում են, բայց մէ­կը ոչ ոքի չի մե­ղադ­րում, որով­հե­տեւ ինքն այդ երկ­րում եկուոր է եւ դեռ պէտք է ապ­րի, իսկ միւ­սի սիր­տը վրէժ է ու­զում:

Սեր­գէ­յը, ոտ­քի կանգ­նած, ձեռ­քը` սրտին, պատ­ւում էր Ուք­րա­յի­նա­յի օրհ­ներ­գը, իսկ Ար­մէ­նը ամէն լու­սա­բա­ցի զգաստ պատ­ւում էր Հա­յաս­տա­նի­նը: Իսկ Հա­յաս­տա­նի օրհ­ներ­գը նա­եւ յու­շում է, որ`

Ամե­նայն տեղ մա­հը մի է,

Մարդ մի ան­գամ պի­տի մեռ­նի,

Բայց երա­նի, որ իւր ազ­գի

Ազա­տու­թեան կը զոհ­ուի:

Չեմ կար­ծում, թէ Սեր­գէ­յի ծնող­նե­րը նրան սո­վո­րեց­րել էին այս “օրօ­րո­ցա­յի­նը“: Նա մեր պատ­մու­թեան մէջ իր մա­հով կը մնայ որ­պէս դա­սա­լիք ըն­տա­նի­քի ող­բեր­գա­կան վեր­ջա­բա­նի կրող, իսկ Ար­մէն Յով­հան­նիս­եա­նի շի­րի­մին սե­րունդ­ներ կ՛երդ­ուեն, կը դաստ­ի­ա­րակ­ուեն նրա հե­րո­սա­կան կեր­պա­րով: Եր­կու­սի տար­բե­րու­թիւնը ինք­ներդ որո­շէք, չէ՞ որ ամե­նայն տեղ մա­հը մի է…

 

ՅԱ­ՐՈ­Ւ­ԹԻՒՆ ՅԱ­ՐՈՒ­ԹԻՒՆ­ԵԱՆ

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles