«ԱՆ-Տէրերը»

0 0
Read Time:4 Minute, 22 Second

«Հետք»

Մայիս 28, 2022

Գրեց՝ Երանուհի Սողոյան

Մեսրոպեան Ուղղագրութեան վերածեց՝ Յարութիւն Մըսրլեան

 

«Փախչում ենք աղաւնու թեւերի բացուածքի չափ մնացած մեր հողից՝ յուսալով վերագտնել մեր տեղը օտար հողում: Աղաւնու թեւերի բացուածքի չափ…»: Տողերի հեղինակը ՀՀ վաստակաւոր արտիստ ռեժիսոր (Բեմադրիչ – ՅՄ) Յովհաննէս Յովհաննէսեանն ինքն էլ 22 տարի առաջ  հաւաքեց ճամպրուկը՝ երազների երկրում լաւ կեանք գտնելու յոյսով: Գնալիս չէր էլ պատկերացնում, որ թողնում է աղաւնու թեւերի բացուածքի չափ մնացած իր բաժին հայրենիքը: Ընդամէնը մէկ տարի անց, երբ օտարութիւնն անտանելի դարձաւ ու վերադարձն անխուսափելի, գրկեց այդ ափաչափ հողը՝ երդուելով այլեւս երբեք չհեռանալ:

«Գնացի եկայ նոր հասկացայ, թէ ինչ վատ բան եմ առել: Ամերիկայում ապրելիս մէկ տարին բաւարար եղաւ ինձ համար: Ես չէի գնացել մշտական մնալու նպատակով, բայց, մէկ է, դաժան էր զրոյական (ոչնչութեան – ՅՄ)  կէտին կանգնելը, էդ կէտից նոր բան սկսելը, հասկնալը, որ դու էնտեղ ոչ մէկի պէտք չես: Հայրենիքում ես կենսագրութիւն ունէի, ճանաչում կար, մարդկանց սէրը կար: Միշտ չէ, որ օտար հողում կարողանում ես պահել կենսագրութիւնդ: Բայց ամենավատն ու տանջողը սեփական տունդ, հողդ դաւաճանած լինելու մտքերն էին: Ես ամէն օր մտածում էի՝ ինչ եմ անում էս երկրում, ինչի եկայ, մի քանի կոպէկ աւելիի համա՞ր, իսկ արժէ՞ր…ցաւօք, հայերիս մօտ խռովկան երեխու նման՝ ամննահեշտ բանը սեփական խաղալիքները՝ ասել կ՛ուզէի էս դէպքում՝ ճամպրուկը հաւաքելն ու հեռանալն է լաւ ստացւում»:

2002թ-ին՝ Գիւմրի վերադառնալուց մէկ տարի անց, ծնուեց «Ու՞ր էք գնում» 2 մասից բաղկացած դրամատիկական էտյուդը (ուսումնասիրութիւնը – ՅՄ): «Հոգու ճիչ էր, – նկատում էր խօսակիցս,- օտարութեան դառնութիւնը ճաշակած մարդու յորդոր»: Պիեսի (թատերախաղի – ՅՄ)  գործող անձինք երկուսն են՝ մայր ու տղայ: Ընտանիքի հայրը վաղուց է մահացել, աւագ որդին ապրում է արտերկրում եւ հիմա հայրինիքից հեռանալու որոշում է կայացրել կրտսերը: Յասմիկը, փորձելով թաքցնել տխրութիւնը, Նարեկի ճամպրուկն է հաւաքում եւ որդու հետ վերջին անգամ ճաշելու սեղանը պատրաստում: Մայրն առաջարկում է նշել նոր տարին ու կարեւոր չէ, որ ամենաընտանեկան տօնին դեռ մի քանի ամիս էլ կայ: Այդ օրը ինքը մենակ է լինելու՝ առանց զաւակների:

Գնա՛ խանութ, Շուշիկին ասա թող մի շիշ օղի կամ գինի տայ: Ինչո՞ւ ես նայում, ոչինչ որ պարտք ենք, ո՞ւր պիտի փախչենք: Ասա՝ մաման թոշակին կը տայ:

Թոշակին կը տանք…եւ այդպէս մի ամբողջ կեանք, աշխատավարձից աշխատավարձ, թոշակից թոշակ, նպասից նպաստ…Պարտքեր, պարտքեր ու էլի պարտքեր մինչեւ գերեզման: Մարդ վախենում է նոյնիսկ մեռնել, պարտատէրերը չեն թողնի թաղել, մինչեւ պարտքերդ չտաս: իսկ նրանք դա հաստատ կ՛անեն:

Դու էլ որ գնաս, մեր շէնքում տղայմարդ չի մնայ: Երկու օր առաջ առաջին յարկի Վարդանը գնաց ընտանիքով: Ամէն ինչ ծախեց ու գնաց, կարծեմ՝ Ամերիկա: Էլ չեն գայ: Փոքր տղեն ուղիղ մէկ շաբաթ լալիս էր ու կրկնում. «Պապա՛ ջան, որ ինձ տանում ես ուրիշ տեղ, ես ու՞մ հետ եմ խաղալու»:

Պիեսին (Թատերախաղին – ՅՄ) մէջ կնոջ կերպարը հաւաքական է՝ ներկայացնում է մայր հայրենիքը, որուն զաւակները հերթով լքում են՝ մէկը հեշտութեամբ, միւսը՝ դժուարութեամբ, երրորդը՝ որովհետեւ «որտեղ հաց, էնտեղ կաց» դրոյթն աւելի լաւ է սերտել, քան թէ՝ «սեփական հողումդ ամուր արմատներ ձգիր» խրատը: Նկարիչ տղայի հեռանալու որոշումը Յասմիկի սրտով չէ:

Ազգն էլ կայ, ամուր ու պինդ արմատներն էլ՝ հետը: Պահել է պէտք, ընդամենը, թէ չէ սուտ փիլիսոփայ ես գլխիս կտրել: Անտէր մի՛ թողնիր հայրենիքդ, պաշտպանիր նրան: Բայց չէ, վախկոտ շան պէս պոչներդ էք քաշում ու խռոված ձեւանալով՝ փախչում: Տէ՛ր կանգնէք ձեր տանը: Բայց չէ՝ պատերը քանդեցիք, հիմա էլ կտու՛րը քանդէք…

Պիեսին (Թատերախաղին – ՅՄ) բեմադրութեանը  ձեռնամուխ եղած Գիւմրու Մտորումների թատրոնի դերասան Դաւիթ Մարտոյեանը խոստովանում է, որ նախապատրաստական  աշխատանքները թագուն են արել: «Ճիշտն ասած, չէի ուզում, որ իմ պիեսը (Թատերախաղը – ՅՄ) բեմադրուէր իմ թատրոնում, խոստովանում է Գիւմրու Մտորումների թատրոնի հիմնդիր Յովհաննէս Յովհաննիսեանը, «Մարիամ» ռատիոկայանում տաս տարի առաջ Տիգրան Գաբոյեանի ու Անահիտ Քոռարեանի հետ արել ենք ռատիոբեմադրութիւն: Դրանից յետոյ ինքը մնացել է դրած, որեւէ տեղ չի բեմադրուել»:

«Պիեսը (Թատերախաղը – ՅՄ) մի առիթով կարդացել էի, սակայն Յովհաննիսեանը վետօ (արգելք, չվաւերացնելու իրաւունք – ՅՄ) էր դրել՝ իր թատրոնում չպէտք է բեմադրուի, ասում է ներկայացման ռեժիսոր (բեմադրիչ -ՅՄ) Դաւիթ Մարտոյեանը, դա էր պատճառը ընտրուած դերասանների՝ Մերուժանի ու Սոնայի հետ որոշեցինք փորձերը սկսել մեր տանը: Աշխատեցինք մինչեւ էն պահը, որ արդէն կարող էինք ներկայանալ հեղինակին: Յովհաննիսեանին անակնկալի բերեցինք:Նայեց մի 40 րոպէ, յուզուեց, յետոյ ասաց՝ լաւ, շարունակէք, ես կ’օգնեմ: Որպէս ռեժիսոր՝ (Բեմադրիչ – ՅՄ) առաջին անգամն եմ հանդէս գալիս եւ բացի Յովհաննիսեանից, ինձ շատ օգնեց նաեւ Տիգրան Գաբոյեանը»:

Դաւիթ Մարդոյեան եւ Յովհաննէս ՅովհաննիսԵան

Ներկայացման ասելիքն այսօր շատ կարեւոր է, համոզուած են պիեսի (Թատերախաղի – ՅՄ) հեղինակն ու բեմադրիչը: «Պիեսը չգնալու մասին է», պնդում է Յովհաննէս Յովհաննիսեանը: Պիեսը երկրին տէր կանգնելու մասին է» լրացնում է Դաւիթ մարտոյեանը: «Ներկայացումը մենք վերնագրեցինք՝ «ԱՆ- տէրերը», ուզեցինք ցոյց տալ, որ էն պահից սկսած, երբ դու փոշմանում ես (կը զղջաս – ՅՄ)  թէկուզ կէս ճանապարհից յետ ես վերադառնում, ապա անտէրը դառնում է տիրովի՝ ընդամենը մէկ գծիկ է քեզ բաժանում  անտէրութիւնից, նկատում է բեմադրիչը, – հենց այդ գծիկը յաղթհարելու հարցն է, որ շատերն իրենց չեն տալիս գնալիս, իսկ դա, իմ կարծքով, ամենաառաջնայինն է»:

 

 –Գնա՛… բոլորդ էլ գնացէք: Մոռացէ՛ք հայրենիք, օջախ, գերեզման… ամեն, ամեն ինչ: Փնտռէ՛ք ձեր երջանկութիւնը, գտէ՛ք ու ուրախացէ՛ք ձեր գտածով: Մոռացէ՛ք պատմութիւն, լեզու, ազգ, մոռացէ՛ք ու անա՛զգ ապրէք: Գնացէ՛ք… քաղաքում մարդ չէ մնացել, քայլում ես՝ անծանօթ, անգոյն, յոգնած դէմքեր: Դատարկ աչքեր: Վայրահաչ անտէր ու սոված շներ: Գնացէ՛ք…Իսկ ես կը մնամ: Կը մնամ ու կը սպասեմ, կը սպասեմ ու կը հաւատամ, որ մի օր բոլորդ էլ կը բռնէք ետ դարձի ճամբան: Կ’աղօթեմ այդ օրուայ համար, կ’աղօթեմ ու կը սպասեմ: Արարատին մի՛ սիրէք ձեր հեռուներից…

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
100 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles