ԱՅՍՊԷՍ ԷԼ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ

0 0
Read Time:2 Minute, 31 Second

abaraj

«Ապառաժ»ի խմբագրական
Յուլիս 1, 2016

Ասել է թէ` իւրաքանչիւր նոր պատերազմ հիմնականում ծագում է նախորդի ժամանակ թոյլ տուած թերութիւններից կամ նախորդից յետոյ ստեղծուած անթոյլատրելի իրավիճակներից: Այդ իրավիճակները լինում են տարբեր` երկրի ներսում յետպատերազմական տարբեր զարգացումների, իշխանութիւնների եւ հասարակական շրջանակների ճիշտ կամ սխալ գործունէութեան հետ կապուած: Յաճախ պատերազմից յետոյ այդ շրջանակները կամ դրանցից որեւէ մէկը մատնւում են թմբիրի, եւ յոգնածութիւնն ու ձանձրոյթը ստեղծում են այնպիսի իրավիճակ, որը հնարաւոր է կոչել մէկ բառով` անտարբերութիւն: Ոմանք այն այդպէս չեն կոչում, այլ անուանում են բնականոն կեանքին վերադառնալու վիճակ, չէ՞ որ մարդիկ պէտք է ձերբազատուեն պատերազմի սթրեսից եւ նորմալ կեանքի անցնեն: Հարց է` ով ինչպէս է հասկանում բնականոն կեանք ասուածը եւ ով ինչ գործողութեամբ է զբաղւում այդ բնականոն կեանքի ընթացքում: Սա է ստեղծում իրավիճակներ, որոնք կամ տանում են դէպի առաջխաղացում, դէպի ձեռքբերումներ, կամ էլ հակառակը` դէպի անկում, իսկ անկումներից շատ յաճախ դժուար է լինում բարձրանալը, յատկապէս եթէ թիկունքիդ ունենում ես ուժեղ հակառակորդ, որ հետեւում ու տեսնում է քո ամէն մի քայլը` պատրաստ յարմար պահի հարուածելու մէջքից:
Շատ յաճախ պատերազմից յետոյ թմբիրի մատնուած հասարակութիւնը իր շուրջը կատարուող բազմապիսի արատաւոր երեւոյթները չի նկատում կամ էլ աչք է փակում այս կամ այն իշխանաւորի, զինուորականի կամ որեւէ մէկի անընդունելի քայլերի վրայ` առաջնորդուելով` «մէկ է` ոչինչ չի փոխուիէ կարգախօսով: Շատերին հետաքրքրում են սոսկ իրենց ու մաքսիմում իրենց հարեւանի ընկերային խնդիրները, իսկ թէ իրենց համար կարեւոր որոշումները ո՞ր փակ դռների հետեւում են կայացւում, ի՞նչ պայմաններում, քչերին է հետաքրքրում: Այսպիսի կեցուածքը թոյլ է տալիս թե՛ երկրի իշխանութիւններին, թե՛ այդ երկրի զարգացումերին հետեւող միջազգային հանրութեանը` չընկալել տուեալ հասրակութեանը որպէս գործօն, հետեւաբար եւ` հաշուետու չլինէր նրա առաջ, որովհետեւ գիտեն, թէ մինչեւ որտեղ է հասնում այդ հասարակութեան հետաքրքրուածութեան սահմանը եւ որքան կարող է տեւել նրա հետեւողականութիւնը:
Բոլորը սիրում են խօսել, ոմանք իրենց բակում կամ աշխատավայրում քննադատում են, վերլուծութիւններ անում, բայց բոլորը սպասում են, որ ինչ-որ մէկը ինչ-որ պահի պիտի իրենց համախմբի, գործի մղի, թէկուզ` ըմբոստութեան: Թէ դա ով կը լինի կամ երբ կը լինի` չգիտեն, միայն գիտեն, որ մէկը պիտի դա անի, պարտաւոր է անել ու չի անում: Յետոյ այս ամէնին հետեւում է ձանձրոյթը, իսկ ոմանք ասում են. «այստեղ ապրելու տեղ չէ, լաւ է գնամ, գլխիս ճարը տեսնեմ»: Այսպէս շատանում են Ռուսաստաններում ու Ամերիկաներում դեգերողները, որովհետեւ կարեւորը, որ իրենց գլխի ճարը տեսնեն, թէ չէ իրենց մասին իրենցից բացի մտածող չկայ…իսկ յետո՞յ …յետոյ` աշխարհը մեծ է. ի՞նչ գիտես` վաղը ինչ կը լինի: Իսկ եթէ, Աստուած մի արասցէ, յանկարծ պատերազմ լինի, մեղաւոր են երկրում մնացողները եւ այդ մնացողների վրայ իշխող ղեկավարութիւնը, իսկ իրենք…իրենք` հնարաւորութեան սահմաններում իրենց «գլխի ճարը տեսածները»ն է, չեն թողնի, որ իրենց բարեկամներն ու հարազատները մնան պատերազմի ճիրանում. փող կ՚ուղարկեն, կը կանչեն արտասահման ու կը մտածեն` ու՞մ համար են մնում, ու՞մ համար են կռւում, եթէ երկրի այս կամ այն պաշտօնեան իր որդուն արդէն փախցրել է երկրից եւ պատերազմի ընթացքն ու լուծումն էլ վերեւների ձեռքում է, գուցէեւ` արդէն պայմանաւորուած…Ռուսաստաններում յայտնուած շատերն էլ մի՞գուցէ յուզուեն, խնամի-բարեկամներով հաւաքուեն, գումար հայթայթեն, օգտակար լինեն հայրենիքին, որպէսզի յետոյ իրենց զաւակներին ասեն` մենք մեր հոգու պարտքը կատարեցինք, դուք էլ նոյնը կ՚անէք, եթէ պատերազմ լինի…
Եւ այսպէս էլ ապրում ենք…

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles