0 0
Read Time:7 Minute, 30 Second

 

lilit hankavan  ԼԻ­ԼԻԹ ԳԱԼՍՏ­ԵԱՆ

Կորց­րած ծո­վե­րի անանց կա­րօտս զսպում եմ ու որո­շում ամա­ռնա­յին ար­ձա­կուրդս Հա­յաս­տա­նում անց­կաց­նել: Ծե­րա­ցող ծնող­նե­րիս (ինչ ծանր է բարձ­րա­ձայ­նե­լը) հետ կը լի­նեմ` ամա­ռա­նո­ցում ու քա­ղա­քա­կան աշուն-ձմեռ-գա­րուն ան­վերջ ան­համ ու ան­հե­ռան­կար ինք­նապ­տոյ­տից յոգ­նած հայ­եացքս ու միտքս մի քիչ կը խա­ղաղ­ուի Ծաղ­կա­ձոր-Հան­քա­ւան ոլո­րան­նե­րին:

lilit photio levon hadidian  Ար­ձա­կուր­դիս առա­ջին մա­սը յա­ջող­ուած է ու աւե­լի քան ար­դա­րաց­ուած` ծնող­ներս անս­պա­սե­լի որո­շու­միցս անա­սե­լի ու­րախ են, եր­ջա­նիկ: Հա­րե­ւան­նե­րը քա­ղա­քից եկած ու հե­ռուս­տա­ցոյ­ցով ու թեր­թե­րով տե­սած “յայտ­նի“ հա­րե­ւա­նի հա­մար մեղր, պա­նիր ու նոր թխած լա­ւաշ են բե­րում: Ճիշդ է, բնա­ւո­րու­թեանս հա­մա­ձայն (փաս­տօ­րէն բնու­թիւ­նից եմ ընդ­դի­մա­դիր) փնթփնթում եմ ու կեն­ցա­ղա­յին “սխալ­ներ“ գտնում, բայց, մի­եւ­նոյն է,  ծնող­նե­րի հետ լի­նե­լու պար­գեւն ու­րիշ է, ու նո­րից ու դարձ­եալ նոյն բա­նա­ձեւն է թանձ­րա­նում ու­ղե­ղումս` էս փսո­րուող ու դառ­նաց­նող, մար­դուն մե­նակ թող­նող աշ­խար­հում որ­քան կա­րե­ւոր է ըն­տա­նիք տաք ու ան­դա­ւա­ճան քա­ռա­կու­սին: Առա­ւօտ­ուայ, աւե­լի շուտ վա­ղոր­դայ­նի կաթ­նա­լոյ­սի մէջ շօ­շա­փուող ցօ­ղի, ան­տա­ռից եկող հո­ղի զար­թօն­քի, ուր­ցի, հա­տապ­տուղ­նե­րի, հնձած խո­տի ու գո­մե­րից դուրս պրծած ոչ­խար­նե­րի հո­տից գրե­թէ ալպ­ի­ա­կան մա­նու­շա­կի բզէ­զի օրն եմ ընկ­նում ու հա­մար­եա հա­ւա­տում Քո­քա-քո­լա­յի հան­րա­յայտ գո­վազ­դին` կեան­քը հի­աս­քանչ է:

Ծաղ­կա­ձոր-Հան­քա­ւան ոլո­րապ­տոյտ ճա­նա­պար­հը դեռ ման­կու­թիւ­նից է ծա­նօթ: Մին­չեւ ամա­ռա­նոց ու­նե­նա­լը Մար­մա­րի­կի գե­տա­մերձ ափե­րին “փիք­նիք“ի էինք գնում, յե­տոյ, ան­պայ­ման ձմե­րու­կով, տե­սակ­ցում կիր­ճի ճամ­բար­նե­րում հանգս­տա­ցող բազ­մա­թիւ զար­միկ­նե­րիս, իսկ աւե­լի յե­տոյ` պի­ո­ներ­իա­յի ու Խորհր­դա­յին Միու­թեան վեր­ջին  ակորդ­նե­րին, “տես­չա­կան“ այ­ցով ճամ­բար­ներն էի ստու­գում: Այդ օրե­րի կուլ­տու­րա­կան, ապա­հով ու կազ­մա­կերպ­ուած ման­կա­կան աղ­մու­կը մին­չեւ հի­մա ականջ­նե­րումս է. Ծաղ­կա­ձոր-Հան­քա­ւան կիր­ճը բւուում էր խանձ­ուած դէմ­քե­րով “քեա­չալ“ պա­տա­նի­նե­րի ու եր­կա­րա­հիւսք, վզկա­պա­ւոր աղ­ջիկ­նե­րի աղ­մու­կից, օդի մէջ աշ­խա­տան­քի, բա­րի քրտին­քի, աւ­տո­բու­սի ու մա­քա­րո­նով փլա­ւի հոտ կար, ան­տե­սա­նե­լի, բայց ապա­հով տա­նի­քի զգա­ցո­ղու­թիւն, մի­ջակ հա­ւա­սա­րու­թեան ու տա­նե­լի,  չքննուող ար­դա­րու­թեան զգա­ցո­ղու­թիւն:lilit hankavan3

Նոյն ճա­նա­պար­հով, էլի Օգոս­տո­սին, մե­քե­նան շարժ­ւում է դէ­պի Հան­քա­ւան: Մար­մա­րի­կի ձախ ափա­մեր­ձը պատ­նէ­շող խիտ ու թանձր կա­նաչ ան­տա­ռը տի­րա­կան է, չյար­դար­ուած, արա­կան ան­պա­ճոյճ գե­ղեց­կու­թեամբ: Ան­տա­ռը տեղ-տեղ պատ­ռած բա­ցատ­նե­րին կար­ծես թաւ­շէ հան­դար­տու­թիւն իջած լի­նի ու թւում է, թէ լսում եմ այդ կող­մե­րով սա­հած ժա­մա­նա­կի ար­ձա­գան­քը: Այս­տե­ղով Աստ­ծոյ ձեռքն է ան­ցել, մտա­ծում եմ ես ու զար­մա­նում, թէ ինչ ճիշդ էր զգա­ցել Անտ­րէյ Պի­տո­վը, երբ գրել է, թէ Աստ­ուած աշ­խար­հի արար­ման առա­ջին օրը Հա­յաս­տան է արա­րել‘ ան­վարժ ու պա­տաս­խա­նա­տու ձեռ­քով: Իս­կա­պէս. մեր սո­վոր աչքն ու միտքն այս­քան դի­պուկ չէր լի­նի:

Գե­տի աջ ափին գիւ­ղերն են. մին­չեւ Հան­քա­ւան չորս-հինգ գիւղ կայ: Գիւ­ղե­րից եր­կու­սում Գե­տա­շէ­նից ու Պաք­ուի ջար­դե­րից փրկուած հա­յեր են ապ­րում: Նրանց մին­չեւ հի­մա փախս­տա­կան են ասում: Գրե­թէ տասն­հինգ րո­պէ անց­նում է մե­քե­նան եւ ոչ յըն­թացս, ոչ հան­դի­պա­կած մե­քե­նայ չի երե­ւում: Լսում եմ լռու­թիւնն ու ակ­նե­րի տակ ընկ­նող փոք­րիկ քա­րե­րի ճտճտիւնը: Կար­ծես կեան­քը կանգ առած լի­նի. ամառ­ուայ տա­պին սա­ռած գիւ­ղեր, նոյ­նիսկ սո­վո­րա­բար գիւ­ղա­կան խա­նութ­նե­րի պա­տե­րի տակ նստած, ձեռ­նա­փայ­տե­րին  կռթնած տա­րեց­ներ չկան: Մերթ ընդ մերթ աչ­քիս են ընկ­նում անշ­նորհք, ծռտիկ-պռտիկ  ցան­կա­պա­տե­րին կամ հէնց տնե­րի վրայ ծո­րա­ցած ներ­կով “Վա­ճառ­ւում է“ գրու­թիւն­ներ: Ճա­նա­պար­հի եր­կու կող­մե­րում նախ­կին հանգստ­եան տնե­րի ու առող­ջա­րան­նե­րի շէն­քեր են‘ կմախք­ներ յի­շեց­նող, հա­նած լու­սա­մու­տա­փեղ­կե­րից դա­տարկ խո­ռոչ­նե­րով, ժան­գոտ, ծեծ­ուած ու ճռռա­ցող դար­պաս­նե­րով: Այս ամէ­նը սա­ռը պա­տե­րազ­մի մա­սին հո­լի­վուդ­եան ֆիլմ է յի­շեց­նում` աղէ­տից յե­տոյ մե­ռած քա­ղա­քի ու բա­նին ան­տեղ­եակ բնու­թեան շքեղ կոնտ­րաս­տով:
Վա­րոր­դը նկա­տում է զար­մանքս ու ասում. “Էս ան­տառ­ներն ու հան­դե­րը վա­ղուց տէր ու­նեն, հեչ չմտա­ծես, բայց գիւ­ղա­ցին մնայ ինչ անի, գործ չկայ, սաղ Ռու­սաս­տան են“: Ես ի հար­կէ զար­մա­ցած չեմ, ոչ էլ պա­տաս­խանն է ան­ծա­նօթ:
lilit hankavan2  Հան­քա­ւա­նի հան­քա­յին ջրե­րի լե­գեն­դից չորս-հինգ տաշ­տա­չափ մի քա­նի աւա­զան է մնա­ցել, “ռմբա­կոծ­ուած“ ու բո­լո­րո­վին մերկ երեք-չորս  սեն­եա­կի մէջ: Եօթ տա­րի առաջ էի եղել այդ­տեղ, ոչինչ չի փոխ­ուել. սեն­եակ­նե­րի դռներն աւե­լի են ժան­գո­տել, իսկ սա­ռը ջրով խո­ղո­վա­կը, որ “ցնցուղ“ էր աշ­խա­տում, այ­լեւս չկայ: Արե­ւա­յին ակ­նոց­նե­րով ինքս ին­ձա­նից թաքն­ուե­լով ու հնա­րա­ւոր ծա­նօթ­նե­րից խու­սա­փե­լով` ար­ժա­նա­պա­տուու­թիւնս կոմ­պեն­սաց­նում եմ (կը հա­ւա­սա­րակշ­ռեմ-Խմբ.) Հան­քա­ւա­նի հան­քա­յին ջրե­րի մա­սին սո­վե­տա­կան լե­գեն­դով ու մտնում եմ աւա­զան: Ու­զում եմ հա­ւա­տալ լե­գեն­դին ու ողջ ըն­թաց­քում մտա­ծում, թէ ոչ Պա­տեն Պա­տե­նի, ոչ Մի­նուոտիի, ոչ էլ Կառ­լո­վի Վարիի ջրե­րը հաս­տատ սրա­նից բու­ժիչ չեն: Նո­րից ակ­նոց­նե­րով դուրս եմ գա­լիս աւա­զան-սեն­եա­կից ու բա­նաս­տեղ­ծի թախ­ծոտ դէմ­քով աշ­խա­տեց­նո­ղին ասում. “Գո­նէ մի քիչ բա­րե­կար­գէք այս…“: “Հայ ժո­ղովր­դին էս էլ ա շատ“, շպռտում է “օպ­յեկտ նա­յողն“ ու մեր երկ­խօ­սու­թիւնն աւարտ­ւում է: “Մի քիչ խել­քի բե­րեն, ձեռ­նե­րից կ՛առ­նեն“, իմա­նա­լով մեր զրոյ­ցի մա­սին, հա­մոզ­ուած ասում է վա­րոր­դը, “հեշտ չի“:

Նոյն  ճա­նա­պար­հով հետ ենք գա­լիս. հայ­եացքս մօ­տա­լուտ մայ­րա­մու­տի մէջ աւե­լի խիտ թուա­ցող ան­տա­ռին է, հե­զա­ցած ու դան­դա­ղա­հոս գե­տին, հեռ­ուից բա­րե­կարգ թուա­ցող մէկ-եր­կու ճամ­բար­նե­րին, բա­ցատ­նե­րում իրար վրայ բե­րած ու արե­ւի տակ չո­րա­ցող խո­տի դէ­զե­րին, նոյն բա­ցատ­նե­րում մերթ ընդ մերթ յայտ­նուող ձի­ե­րին, մտքիս մէջ` “Հայ ժո­ղովր­դին էս էլ ա շատ“ նա­խա­դա­սու­թիւնը:

Շրջա­դար­ձին մե­քե­նան կանգ­նեց­նում է տաս-տաս­ներ­կու տա­րե­կան մի տղայ ու խնդրում հասց­նել ճա­նա­պար­հի գիւ­ղե­րից մէ­կը:

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post “ՍՏԱՑԵԼ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿ“ ԿԸ ՅԱՅՏՆԷ Վ. ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Next post ՀԱ­ՅԱՍ­ՏԱՆ – ՌՈՒ­ՍԱՍ­ՏԱՆ ՄԱՔ­ՍԱ­ՅԻՆ ՄԻՈՒ­ԹԵԱՆ ԱՆ­ԴԱ­ՄԱԿ­ՑԵ­ԼՈՒ ՈՐՈ­ՇՈՒ­ՄԸ ԲՈ­ՂՈ­ՔԻ ԱԼԻՔ ՍՏԵՂ­ԾԵՑ

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles